Գլոբալ մրցունակություն. ՀՀ-ն էականորեն բարելավել է ֆինանսական ու բանկային ցուցանիշները

06/02/2019 schedule17:05

Հայաստանի գլոբալ մրցունակության գնահատականներում էականորեն բարելավվել են ֆինանսական ու բանկային ցուցանիշները: Այս մասին նյութ է պատրաստել Հայաստանի բանկերի միությունը:

Նյութը ներկայացնում ենք ստորեւ. 

«Ինչպես հայտնի է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից  պարբերաբար հրապարակվում է աշխարհի շուրջ 137 երկրների համաշխարհային մրցունակության զեկույցը:

Հարկ է նշել, որ հիշյալ զեկույցի հիմքում դրվում են Գլոբալ մրցունակության ինդեքսի (ԳՄԻ) 12 հիմնական ուղղություններում խմբավորված ավելի քան 100 ցուցանիշներ, որոնց շրջանակներում առանձնահատուկ տեղ է հատկացվում  ֆինանսական շուկայի զարգացվածության արդյունքներին:

Առավել հատկանշական է այն հանգամանքը, որ համաշխարհային մրցունակության ինդեքսում 2017-2018թթ. Հայաստանն իր դիրքերը, ի թիվս հանրային կյանքի այլ ոլորտների, բարելավել է նաեւ «Ֆինանսական շուկայի զարգացվածություն» հատվածում՝ նախորդ զեկույցի 90-րդ հորիզոնականից տեղափոխվելով 78-րդ հորիզոնական:

Այս ցուցանիշի բարելավմանը նպաստել են մի շարք ենթաուղղություններում գրանցված դրական զարգացումները, մասնավորապես՝ «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» հատվածում մեր երկրի դիրքը նախորդ  99-րդ հորիզոնականից  տեղափոխվել է դեպի 96-րդ հորիզոնական,  «Վարկերի մատչելիություն՝ միայն բիզնես պլանով եւ առանց գրավի» չափորոշիչում ունենք 6 սանդղակի չափով բարելավում եւ նախորդ 71-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցված է 65-րդ հորիզոնականը:

Ուշագրավ է, որ ներկայացվող հատվածում զգալի բարելավում է արձանագրվել նաեւ ֆինանսա-բանկային համակարգի նկատմամբ վստահելիության բաղադրիչում, ըստ որի բանկերի հուսալիության առումով մեր երկրի դիրքը նախորդ 80-րդ տեղից տեխափոխվել է դեպի 75-րդ տեղ, իսկ արժեթղթերի շրջանառության կարգավորումների ասպարեզում 85-րդ հորիզոնականից անցում է կատարվել դեպի 79-րդ հորիզոնականը:

Գլոբալ մրցունակության գնահատականների բարելավումների շարքում առկա է նաեւ մեկ նշանակալի դիտարկում, ըստ որի օրենսդրական իրավունքների ինդեքսում մեր երկիրը զբաղեցրել է աննախադեպ բարեհաջող դիրք՝ նախորդ 68-րդ հորիզոնականի փոխարեն այժմ լինելով 30-րդը:

Եվ բոլոր վերլուծությունների տրամաբանությունը հուշում է, որ օրենսդրական դաշտի ու  ֆինանսական հատվածի ցուցանիշների բարելավումներում առկա է փոխգործակցություն. օրենսդրական բարեփոխումները՝  դատական վեճերի կրճատումները, իրավական ոլորտի գործունեության արդյունավետության բարձրացումը, հանգեցնում են երկրի ֆինանսա-բանկային համակարգի մրցունակության գնահատականի ակնհայտ բարձրացմանը»:

Տպել
1439 դիտում

Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին (լուսանկարներ)

Վանաձորի քաղաքապետարանի «լավ» աշխատանքի շնորհիվ վարորդները շարունակում են ջարդել մեքենաներն ու վտանգել իրենց կյանքը

ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ

Կայացել է «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ հավաքականի բոլոր խաղացողները վրդովված են մեր գլխավոր մարզչի խոսքերից. Հարոյանը քննադատել է Խաշմանյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Թուրքիան Ռուսաստանին հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. ՌԴ ԱԳՆ

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Լեհաստանը եւ Լատվիան կողմ են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ. վարչապետ (տեսանյութ)

ՀՖՖ-ն չի կիսում կարծիքը, որ Մխիթարյանին պետք է զրկել ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագի թեւկապից. ասել է Վանեցյանը

Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով 30 վիրավոր կա եւ 5 զոհ, այդ թվում՝ երեխա

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

Ես ընդամենը իմ պետի կարգադրությունն եմ կատարել. Սուրիկ Խաչատրյանի գործով վկա

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հռոմ

Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ներկայացնել իր դիրքորոշումը, նա այդ մասին ուսանողների հետ կխոսի

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները