Գիտական, գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը կտրվի անցյալ տարվա պես․ Արայիկ Հարությունյան

Կառավարությունն այսօր որոշեց մեկ տարով երկարացնել գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը՝ մինչեւ կհստակեցվեն մրցույթի պայմանները: 

Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ բուհերի դասախոսներին մտահոգող խնդրին լուծում է տրված: Հարությունյանն ասաց, որ որեւէ դասախոս չի կրճատվելու։

Նախարարը նշեց, որ այս որոշմանն են հանգել, քանի որ նախ որոշակի վերապահումներ ունեին գիտնականները, ապա մրցույթների կազմակերպման հետ կապված խնդիրներ կլինեին՝ ժամկետների առումով․

«Բազային ֆինանսավորումը կտրվի, ինչպես անցյալ տարի էր, հետագա ընթացքն արդեն ըստ իրենց վարկանիշավորման կլինի»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ իր համար գիտնականների մտահոգությունը մասամբ հասկանալի է, մասամբ՝ ոչ․

«Այս մրցույթի անցկացման ժամանակ նրանք մի փոքր ավելի ջանք պետք է գործադրեին եւ իրենց արդյունքները ցույց տային, բայց հիմա, նաեւ գիտության պետական կոմիտեի միջոցով, նրանց հետ քննարկմամբ այդ արդյունքներն ավելի երկար ժամանակում վեր կհանենք, կհասկանանք՝ որոնք են արդյունավետ աշխատում, եւ այլն»։

Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս պահին կա ԿԳ նախարարի հրամանի նախագիծ, որով գնահատվելու են ինստիտուտների, գիտահետազոտական կենտրոնների արած աշխատանքները, արդյունքները, նրանց պոտենցիալը, եւ արդեն ըստ այդ վարկանիշավորման` կառաջարկեն, որ 2020-ից ավելի արդյունավետ ֆինանսավորում լինի:

Նախարարի խոսքով՝ նախագիծը գիտնականների հետ լայն քննարկման կդրվի։

Լրագրողի հարցին՝ եթե նախորդ տարեվերջին ընդունվեց ֆինանսավորման մեթոդը փոխելու որոշում, ապա հիմա ինչո՞ւ է «մեղայականով» այլ որոշում բերվել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․

«Սա կռիվ-կռիվ չէ, որ մեղայականով-չմեղայականով քննարկումներ լինեն։ Հասարակության ձայնը լսում ենք, ասում եք՝ ինչո՞ւ եք մեղա գալիս, չենք լսում, ասում եք` բիրտ ուժ եք կիրառում: Ըստ նպատակահարմարության ընդունվեց այս որոշումը, որը, կարծում եմ, եւ՛ Կառավարության, եւ՛ ԿԳՆ-ի, եւ՛ Գիտության կոմիտեի համար, որ մրցույթ պետք է անցկացներ, եւ՛ գիտնականների համար փոխադարձ ընդունելի որոշում էր: Մեր գիտահետազոտական կենտրոնների մեծամասնությունն ունիկալ են, այն բազային ֆինանսավորմամբ ու ծրագրերով, որ պետք է մրցույթ անցկացնեինք, մեծ մասը հաղթելու էր, բայց մենք ուզում ենք նաեւ մրցակցային դաշտ ստեղծել: Եթե կա մրցակցային դաշտ, ու չկան մոնոպոլիաներ, ունենում ենք ավելի լավ արդյունքներ, կքննարկենք, այս կարգն ավելի հղկված կլինի»։

Հարությունյանն ասաց, որ անցկացվելիք մրցույթի ժամանակ չափորոշիչները տարբեր են լինելու, օրինակ՝ վերջին տարիներին ցույց տված արդյունքները, ֆինանսավորում-արդյունք հարաբերակցությունը, գիտական պոտենցիալը, գիտնականների ներգրավվածությունը, աշխատանքի արդյունավետությունը եւ այլն։ ԿԳ նախարարը հավելեց, որ կարող է լինել մոտ 30 չափանիշ։

Նշենք, որ այսօր ԵՊՀ մի խումբ գիտաշխատողներ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձեւի պահպանում։

Տպել
1890 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը