Կառավարությունը փոփոխեց իր իսկ որոշումը. գիտաշխատողները եւս մեկ տարի կաշխատեն նույն պայմաններով

Երեւանի պետական համալսարանի մի խումբ գիտաշխատողներ այսօր, ինչպես եւ նախապես հայտարարվել էր, հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝  իրենց բողոքը հայտնելու դեկտեմբերի 27-ին ընդունված N1515-ն որոշման դեմ, որը ներկայացրել էր ֆինանսների նախարարությունը եւ ըստ որի՝ գիտության բազային ֆինանսավորումը պետք է տրամադրվի մրցութային կարգով՝ որպես դրամաշնորհ:

Նրանք, իհարկե, ավելի վաղ չէին բացառել, որ փաստաթղթի գործողությունը կարող է կասեցվել եւ իրենց ցույցի անհրաժեշտությունը այլեւս չլինի: Բայց կառավարության նիստի օրակարգում համապատասխան նախագիծ երեկոյան չէին հայտնաբերել եւ որոշել էին կրկին բարձրաձայնել խնդրի մասին: Բողոքի ցույցի մասնակիցների թիվը բավական փոքր էր՝ 20-30-ի սահմաններում: Ասացին, որ դա պայամանավորված է կառավարության նիստը հինգշաբթիից չորեքշաբթի տեղափոխելով:

«Ֆինանսների նախարարությունը չի պատկերացնում՝ ինչի համար է ընդհանրապես բազային ֆինասնավորումը: Դա ենթակառուցվածքները, այսինքն՝ եղած նվազագույնը պահպանելու համար է: Իսկ այս ամեն ինչի հետեւանքով պարզապես կարելի է կորցնել այն հիմքերը, որոնց վրա պետք է ինչ-որ բան կառուցել: Պատկերացրեք՝ մի լաբորատորիան այս տարի մրցույթում շահում է, աշխատում է, մյուս տարի չի շահում, չի աշխատում: Վե՞րջ, ավարտվե՞ց, փակվելո՞ւ է: Լսարանում գիտություն չեն անում ամեն դեպքում: Փորձ է արվում ամեն ինչը մի արշինով չափելու, բայց ամեն մի մանր կամ միջին ոլորտ ունի իր ներքին սիրուն բաները, որոնք պիտի հաշվի առնել: Իսկ հիմա վերցրել են, մի գծով կտրում են՝ չպատկերացնելով: Ֆինանսների նախարարությունը չպիտի մտնի այդ նեղ գիտական ոլորտ: Այդտեղից է գալիս խնդիրը»,- մեր զրույցում ասաց ԵՊՀ գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանը: Նրա համոզմամբ, ներկայիս ֆինանսավորման պայմաններում ճիշտ չէ գիտական մեծ արդյունքներ սպասել ու քայլեր ձեռնարկելիս առաջնորդվել այդ արդյունքի բացակայությամբ. «Սա նվազագույնը պահպանելու գումարն է, այստեղից դուք չեք կարող ենթադրել, որ չգիտեմ ինչեր պիտի ունենաք: Իհարկե, ամեն ինչի հետ մեկտեղ մարդիկ այդ նվազագույնով, քանի որ ունեն երկրորդ, երրորդ գործ, գիտական արդյունք են տալիս, բայց սպասել, որ մեծ արդյունքներ են լինելու, սուտ կլինի: Եթե մարդը մի աշխատանքից նորմալ գումար ստանա, հաստատ այդ արդյունքը կտա, բայց հիմնական մասը երեք-չորս տեղ վազում են, գիտությամբ էլ զբաղվում են, որովհետեւ իրենց սիրած գործն է»:

Ըստ էության նույն շեշտադրումներն էր անում մեկ այլ գիտաշխատող Գեւորգ Գրիգորյանը:

«Մեր կարծիքով անտեղյակ են եղել, ուզեցել են լավ ձեւով անել, բայց ստացվել է այլ բան: Առանց այդ էլ երկրում տնտեսություն չունենք, քանդել են ամեն ինչ՝ կրթություն, գիտություն, արդյունաբերություն, որոնք փոխկապակցված են: Հիմա եղածը պետք է պահպանել հետագա սերունդների համար՝ հույս ունենալով, որ կարող է հետագայում ինչ-որ բան վերականգնվի, լավ լինի, իսկ եթե խաչ քաշենք, հավատացեք, երկրորդ Սովետմիություն չի լինելու, որպեսզի Հայաստանում քիմիա, կենսաբանություն հիմնեն եւ մասնագետներ ունենանք»,- կարծիք հայտնեց նա:

Ասաց, որ սկզբունքորեն դեմ չեն, որ բազային ֆինանսավորումը նույնպես մրցութային կարգով տրամադրվի, բայց կարեւորում են որոշակի երաշխիքների առկայություն:

«Նախ ֆինանսական միջոցների հատկացումը պետք է ունենա շարունակական բնույթ, այսինքն՝ չընդհատվի: Երկրորդը՝ որո՞նք են լինելու մրցույթի չափորոշիչները, ձեւը, ո՞վ է անցկացնելու այդ մրցույթը: Ռուսներեն ասում են՝ իսկ ովքեր են դատավորները: ժամանակին գիտնականների մի մեծ խումբ նստել են, որոշել են՝ այս-այս ուղղությունները պետք է պահպանել: Բազային ֆինանսավորման նպատակը հենց դա է եղել՝ ունեցածը պահել, պահպանել ու զարգացնել: Իսկ զուգահեռ եղել է մրցութային կարգով թեմատիկ եւ նպատակային ֆինանսավորումը: Մեկը մյուսին չի հակասել, իսկ հիմա հակասություններ են մտցրել: Ֆինանսավորումը դադարեցնում են, մարդուն ասում են՝ աշխատավարձ չես ստանալու, տեսնենք երբ կլինի»,- ասաց Գեւորգ Գրիգորյանը:

Մինչ գիտաշխատողները կառավարության շենքի բակում բարձրաձայնում էին դժգոհությունների մասին, շենքի ներսում գործադիրը որոշում ընդունեց, որ փոփոխությունները կգործեն հաջորդ տարվանից, իսկ մինչ այդ կսահմանվեն բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքներն ու չափանիշները, կառաջարկվի բազային ֆինանսավորման նոր կարգ եւ այլն: «Պետությունն, ըստ էության, չի հետեւում կամ չի գնահատում այն արդյունքները այն կենտրոններից, որոնց տալիս է բազային ֆինանսավորում, եւ այս կարգը արդեն շատ հստակ կսահմանի, թե ինչ նպատակների են ծառայում բոլոր այն միջոցները, որոնք պետությունը հատկացնում է այդ կենտրոններին»,– նշեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Տպել
1484 դիտում

Ով ինչ ուղերձներ հղեց մյունխենյան «հայացքների մենամարտում»

Արման Թաթոյանն այցելել է զորամասեր, հանդիպել զինվորների հետ

Սպիտակում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել. կա տուժած

Հրդեհ՝ Վանաձորում. վնասը նյութական է

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին մեքենան ձորն է գլորվել. 5 տուժած տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի

Նոր Նորքում գտնվող 4000 տարեկան ժայռապատկերները վտանգված են. քաղաքագետը ահազանգում է, քաղաքապետի խոսնակը՝ արձագանքում

Շուտով կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին. նախագիծն իրականացվում է Մոնթեի կնոջ հետ

«Հայի բախտ ասվածն այլևս չար բախտը չէ»

Ակունք համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Արմավիրի մարզպետը շնորհավորել է եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ

Իրանի խորհրդարանական ընտրությունները նշմարում են Ռոհանիի իշխանության ավարտը. իշխող ուժի շանսերը փոքր են

Վթար Կապանում. «Հունդայի Սանտաֆե»-ի 46-ամյա ուղևորը մահացել է

Արարատի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հունվար ամսին ծնվել է 53 տղա եւ 71 աղջիկ

Քաղաքապետարանում տեղյակ չեն, թե Երեւանին նվիրաբերված սեքվոյա հսկա ծառի սերմերը որտեղ են պահվում

Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Նախ ասել են՝ երեխաս աղիքային խնդիր ունի, հետո՝ իբր մահացել է. տարիներ առաջ ծննդաբերած կինը փնտրում է իր աղջկան

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին. 37-ամյա վարորդը մահացել է

Դիլիջանի «Շլորկուտ» հանդամասում 5000 քմ խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ