6-րդ դասարանի աշակերտները ստորագրահավաք են անում՝ փորձելով փրկել դասընկերոջ սիրելի շանը

05/02/2019 schedule20:40

Երեւանի Վլ.Մայակովսկու անվան համար 7 դպրոցի բակում երեկ մեզ ընդառաջ վազեց 6-րդ դասարանցի մի աղջնակ ու խնդրեց ստորագրել ձեռքին եղած թղթի վրա՝ ի պաշտպանություն դասընկերուհի Նատալիի սիրելի շան: Հետո նրան միացան ընկերները, որոնք նույնպես առանձին թղթերի վրա ստորագրություններ էին հավաքում: Տետրից պոկված էջերի վրա երեխաները գրեթե ոչ մի տեքստ չէին գրել, արդեն ստացած ստորագրություններն էլ առանց անուն-ազգանունների էին, ուստի իրենց քայլի պատճառի մասին աշակերտները մանրամասնում էին բանավոր, այն է՝ Նատալիի բակի բնակիչները սպառնում են սպանել շանը եւ իրենք ցանկանում են պայքարել դրա դեմ: Իսկ երբ իմացան, որ լրագրողի են հանդիպել, նրանց աչքերը փայլեցին: Ակնհայտորեն հույս ունեին, որ վտանգված կենդանուն պաշտպանելու հնարավորությունն ավելի է մեծանում:   

6-րդ դասարանցի Նատալիի ավագ քույր Աննան, մեր զրույցում անդրադառնալով երեխաների հուզիչ նախաձեռնությանն, ասաց, որ արդեն 3-4 ամիս իրենց բակում ապրում էին երկու շուն: Նրանցից մեկը վերջին օրերին անհետացել է, իսկ մյուսին Նատալին ու ընկերները ցանկանում են փրկել: Նատալին մշտապես նրան կերակրում է, փորձում պաշտպանել: Ամեն առավոտ դպրոց գնալիս շունը աղջնակին ուղեկցում է մինչեւ կանգառ, իսկ դպրոցից վերադառնալու ժամին նրան դիմավորում կանգառում: Բակի մեծահասակ բնակիչները, սակայն, նեղացնում ու վիրավորում են թե՛ շանը եւ թե՛ նրա մասին հոգ տանող ու նրա հետ խաղացող երեխաներին, սպառնում են, որ կթունավորեն կենդանուն: Նատալին մտահոգվել ու տխրել է դրանից, անհանգստությունը կիսել դասընկերների հետ, ու նրանք որոշել են աջակցել Նատալիին ու շանը՝ միավորելով ջանքերը:

Տպել
1151 դիտում

Արմեն Թավադյանի գործով երեկ ՀՔԾ են կանչվել Լեւոն եւ Սեդրակ Քոչարյանները. նրանք հրաժարվել են ցուցմունք տալուց

Հարավային Կորեայում կորոնավիրուսի 977 դեպք կա. երկրում էպիդեմիկ վտանգի չորրորդ աստիճան է հայտարարվել

Դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը

Առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի

5 մարզերում ձյուն է տեղում, մի շարք բնակավայրերում բուք է, կան փակ ճանապարհներ

Փայլուն տնտեսական տարի ենք սկսել. վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկերի մասին ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ-ում իշխանություն կորցրածները համախմբվում են, որ Արցախում ունենան հարթակ. հեղափոխությունը պետք է հասնի Արցախ. փորձագետ

20 հազար երկրպագու դահլիճում, տասնյակ հազարներ դրսում ու հայտնի հյուրեր. Լոս Անջելեսում հրաժեշտ են տվել Քոբի Բրայանթին

ԱԳ նախարարը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ. 6 ժամ է տեւել հանդիպումը

2020 թվականի հունվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.9 տոկոսով

Երեկվա խոշոր վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաներին տեղափոխել են Երեւան. 2-ի վիճակն էլ ծանր է

Աշխարհը պիտի պատրաստվի կորոնավիրուսի համաճարակի. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության Էմիրին ու թագաժառանգին

Պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության

Թալինցի 16-ամյա տղայի գործի, անելիքների եւ նպատակների մասին. պատմությանն անդրադարձել է ՀՀ վարչապետը

Քաղաքապետարանն այս գործով չի զբաղվում, չի ասում՝ բարձրացնենք, տեսնենք՝ տակը ինչ կա. Երեւանի բնակիչը պայքարում է 20 տարի

Տեղի է ունեցել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը

Հենրիխ Մխիթարյանը՝ «Լեչեի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ