Նարեկ Վանեսյանը որպես վկա է հրավիրվել հարցաքննության. 3 տարվա վաղեմության դեպքի առիթով շահարկվում է Թորոսյանի անունը

ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն չկատարելով խոստումը հափշտակել է գումարը:

Հունվարի 17-ին Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենին ծանուցագիր է ուղարկվել նախաքննական մարմին ներկայանալու վերաբերյալ: Վերջինս մինչ օրս չի ներկայացել նախաքննական մարմին:

Կայքերից մեկը գրել է, որ ԲԿ-ի նախկին տնօրենը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է` «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը, հավելելով, որ նշված քրեական գործում նա ներգրավված է որպես կասկածյալ եւ բնակության վայրից չհեռանալու համար ստորագրություն է վերցվել նրանից։

Սակայն Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն նշված գործով որպես վկա հարցաքննվելու ծանուցում է ուղարկվել:

«Մամուլից տեղեկացա Քննչական Կոմիտեի Տավուշի մարզային վարչության կողմից հարուցված քրեական գործի մասին և քիչ առաջ խոսեցի տվյալ գործով քննիչի հետ, տեղեկացա, որ ինձ ավելի վաղ ուղարկվել է որպես վկա հարցաքննվելու ծանուցում, որը սակայն չեմ ստացել: Միևնույն ժամանակ նշեմ, որ օրենքով սահմանված կարգով ներկայանալու եմ Տավուշի քննչական վարչություն, գործի մանրամասներին տեղեկանալու համար։ Ես վկայի կարգավիճակով եմ հրավիրվել հարցաքննության: Քանի որ ես անմեղ եմ, գնալու եմ նախաքննական մարմին, օգնելու եմ նախաքննական մարմնին գործի ամբողջական բացահայտման համար: 

Հարգելի լրատվամիջոցներին հայտնեմ, որ եթե ես չեմ ստացել ծանուցում , հետևաբար չէի կարող ներկայանալ նախաքննական մարմին և այս դեպքում խոսք անգամ չի կարող լինել ստորագրությամբ ազատ արձակվելու մասին: Ցավում եմ, որ սա հերթական անգամ ներկայացվեց առողջապահության նախարարի հետ իմ ունեցած ենթադրյալ հարաբերությունների կոնտեքստում»,- գրել է Վանեսյանը։

Հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը.

«Ուզում եմ անդրադառնալ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «հովանավորյալը» կասկածվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ. նրա նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ» վերնագրով հոդվածին, ինչպես նաև միանգամից պատասխանել այն հարցերին, որոնք մինչ այս պահն առաջացել են հանրության շրջանում:

1.Պետք չէ շահարկել նախարարի անունը, հատկապես, որ «հովանավորյալ» լինելը իրականությանը չի համապատասխանում:
2.Նախարարի պաշտոնավարման ընթացքում Վանեսյանը զբաղեցրել է«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնը, որը լքել է սեփական դիմումի համաձայն:
3.Մամուլում տեղ գտած հրապարակումներից պարզ է դառնում, որ խոսքը գրեթե 3 տարվա վաղեմության «դեպքի» մասին է, երբ Արսեն Թորոսյանն ու Նարեկ Վանեսյանը չեն էլ ճանաչել միմյանց:
4. Մնացած հարցերով կզբաղվեն իրավապահ մարմինները»,- գրել է Նիկողոսյանը:

Տպել
1232 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին