Ռոտերդամում կայացել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում չընդգրկված հատվածների նորարական ձեւաչափով ցուցադրությունը

Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում «Արմինիուս» եկեղեցում կայացել է «Կինոյի տաճար» ծրագրի շնորհանդեսը եւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում չընդգրկված հատվածների նորարական ձեւաչափով ցուցադրությունը։

Շնորհանդեսն անցել է լեփ-լեցուն դահլիճներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը՝ հավելելով, որ թեմատիկ նյութի ու բովանդակային բաղադրիչների պատրաստումն իրականացվել է իր ղեկավարությամբ եւ ծրագրի հեղինակ՝ Դենիել Բըրդի մասնակցությամբ:

2019 թվականի Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի (հունվարի 23-ից փետրվարի 3-ը) հայ դասական եւ ժամանակակից կինոյին նվիրված «Կինոյի տաճար» ծրագիրը ներառել է Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չընդգրկված հատվածներ: Նոր ֆորմատով ցուցադրության շնորհանդեսի ընթացքում Արմինիուս եկեղեցու հատակին տեղադրված 24 էկրանները անընդհատ ցուցադրել են փարաջանովյան կադրեր՝ Տիգրան Մանսուրյանի երաժշտության ներքո։ Ցուցադրությունը գործել է փառատոնի ամբողջ ընթացքում։ Շուշանիկ Միրզախանյանը հայտնեց, որ Տիգրան Մանսուրյանի հետ քննարկել են եւ նա համաձայնվել է եւս մեկ գործ ստեղծել վերականգնվող կադրերի համար. աշխատանքն արդեն ընթացքի մեջ է:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը փաստեց, որ ճակատագրի բերումով, Սերգեյ Փարաջանովը առաջին անգամ (ընդհանրապես ոչ միայան փառատոն) արտասահման է մեկնել Ռոտերդամի միջազգային փառատոնի հրավերով՝ 30 տարի առաջ՝ 1988 թվականին։ Իսկ դրանից ուղիղ մեկ տարի առաջ՝ 1987 թվականին Սերգեյ Փարաջանովի «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմը ցուցադրվել է Ռոտերդամի փառատոնում եւ որպես նորարարական ֆիլմ արժանացել է մրցանակի։

Միրզախանյանը հայտնեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոն ու լեհական FIXAFILM ընկերությունը «Կինոյի տաճար» ծրագրի շրջանակում, սկսել են վերականգնել Փարաջանովի «Նռան գույնը» հիմնական ֆիլմից դուրս մնացած կադրերը. «Հայաստանում գտնվեց մասնագետ, որը տեղում սկսեց վերականգնման աշխատանքները։ Արդեն վերականգնվել է կադրերի 1/3-ը։ Ընդհանուր ժապավենը կազմում է 103 տուփ»։ 

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի եւ Դենիել Բըրդի համագործակցությամբ դեռեւս անցյալ տարի սկսվել է հայկական դասական ֆիլմերի թվայնացման ու տարածման երկարաժամկետ ծրագիր։ Առաջինը թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը։ Վերականգնված տարբերակը Հայաստանում ցուցադրվել է 2018-ի աշնանը, որից հետո Փարաջանովի արդեն վերականգնված աշխատանքը ցուցադրվել է տարբեր մշակութային ձեռնարկների եւ միջազգային կինոփառատոնների շրջանակներում։

«Ամիսների համառ ու շարունակական աշխատանքի շնորհիվ հավաքվել եւ ամբողջացվել է ցուցադրանյութը, իսկ փառատոնի պատասխանատուները ապահովել էին կազմակերպչական հատվածը: Ռոտերդամի փառատոնում մեկ առանձին ընդարձակ ծրագրով հայկական կինոյի նորովի ներկայությունը հրաշալի հնարավորություն է՝ միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական կինոմշակույթն ու պատմությունը»,-ասաց Շուշանիկ Միրզախանյանը:

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը նկարահանվել է 1968 թվականին: Այն պատմում է Սայաթ Նովայի կյանքի մասին: Ֆիլմի երաժշտությունը գրել է հայտնի երաժիշտ մաեստրո Տիգրան Մանսուրյանը:

Տպել
2954 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն