Վրաստանը «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանության մեջ մեղադրվող անձանց արտահանձնել է ՀՀ-ին

Վրաստանի իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվողներ Ա. Կարադավիդովին և Ա. Բլբուլյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը: 

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Ա. Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի տեղափոխումը: 

Այսօր՝ փետրվարի 5-ին, նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն: 

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակվել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։ Նշված հանցագործությունը կատարելու համար սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Ա. Բլբուլյանին, Ա. Կարադավիդովին և Ռ. Խաչատրյանին, և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 

2017թ. սեպտեմբերի 22-ին, Ոստիկանության կողմից Ռ. Խաչատրյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզում ու բերման ենթարկվել: Իսկ մյուս երկու հետախուզվողները՝ Ա. Բլբուլյանը և Ա. Կարադավիդովը 2017թ. հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը վրացական կողմին միջնորդություն էր ներկայացրել քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նրանց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ:  

Տպել
776 դիտում

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ