Նախագիծը միտված է նրան, որ Հայաստանում խաղամոլությունը քիչ տարածում ունենա. Հրաչյա Հակոբյան

Հայկական հեռուստատեսությունում արդեն մի քանի տարի է՝ բացակայում են ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի վերաբերյալ գովազդները, սակայն, կարծես թե անվերահսկելի է բուքմեյքերական ընկերությունների գովազդների հարցը: Նույնը կարելի է ասել հասարակական տրանսպորտի վրա փակցված խաղակետերի գովազդների մասին: Դեռեւս նախորդ` 6-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատրաստվում էր հանդես գալ օրենսդրական նախագծի առաջարկով, որպեսզի Հայաստանում արգելվեն բուքմեյքերական ընկերությունների գովազդները: Սակայն 6-րդ գումարման ԱԺ-ում Հակոբյանը չհասցրեց նախագիծը առաջարկել:

«Նախագիծը ինքն իրենով միտված է նրան, որ Հայաստանում այսպես ասած խաղամոլությունը քիչ տարածում ունենա եւ քիչ շահագրգռի մարդկանց»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

- Պարոն Հակոբյան, նախորդ գումարման ԱԺ-ում ցանկանում էիք բուքմեյքերական ընկերությունների գովազդն արգելելու օրենսդրական նախագծով հանդես գալ: Այս գումարման ԱԺ-ում արդեն պատրա՞ստ է այդ նախագիծը:

- Հիմա աշխատանքներ են տարվում այդ նախագծի հետ կապված: Նոր խմբակցություն ունենք, ես նրանց եմ ներկայացրել: Մի փոքր շտկումների եւ փոփոխությունների կարիք կա` հիմա այդ գործերով ենք զբաղված:

- Ի՞նչ փոփոխություններ կան նախագծում: Ի՞նչ է նախատեսվում կոնկրետ:

- Մեծ հաշվով ոչ մի էական փոփոխություններ չկան: Բիզնես ոլորտը` բուքմեյքերական ընկերությունները մի քանի առաջարկներ էին ներկայացրել` դրանք ենք քննարկում: Մոտ օրերին պատրաստվում եմ հանդիպում ունենալ գովազդային ընկերությունների եւ լրատվական կայքերի եւ հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի իրենց հետ էլ հարցը քննարկեմ: Իրենց հետ քննարկումից հետո երեւի թե օրենքի նախագիծը կբերեմ վերջնական տարբերակի:

- Ի՞նչ առաջարկներ են ներկայացրել, կարո՞ղ եք մանրամասնել:

- Առաջարկները կայքերին է վերաբերվում: Իմ օրենքի նախագծով կայքերին ամբողջությամբ արգելվում է բուքմեյքերական ընկերությունների գովազդը, սակայն նրանք ցանկանում են դրսի կայքերում գովազդ տեղադրել: Այսինքն, մեր տիրույթում միգուցե չգովազդեն:

Առաջարկ եղավ նաեւ, որ կայքերում ուղղակի գովազդի չափի որոշակի սահմանափակում լինի: Այդ հարցերն են քննարկվում: Օրինակ, որ լրատվական կայքերում գովազդի չափի կամ վայրկյանների սահմանափակում դրվի, ոչ թե ամբողջությամբ արգելվի: Գործընկերներիս կողմից կարծիք հնչեց, որ ռադիոներում միգուցե խնդիրներ առաջանան, դրա համար որոշեցի, որ պետք է հանդիպել կայքերի, գովազդային ընկերությունների, ռադիոների ներկայացուցիչների հետ եւ հարցը քննարկել:

 - Ինչպե՞ս են վերաբերվում նախագծին ձեր խմբակցության անդամները:

- Շատ դրական ու ոչ միայն խմբակցության անդամները` բոլորն են դրական վերաբերվում: Որովհետեւ նախագիծը ինքն իրենով միտված է նրան, որ Հայաստանում այսպես ասած խաղամոլությունը քիչ տարածում ունենա եւ քիչ շահագրգռի մարդկանց: Ուղղակի մինչեւ օրենքի ներկայացնելը եւ ընդունելը պետք է հաշվի առնել ամեն ինչ: Նախորդ ԱԺ-ի ժամանակ ես հանդիպել էի միայն բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, սակայն հիմա կհանդիպեմ արդեն վերոնշյալ կողմերի հետ:

- Այսինքն, այդ հանդիպում-քննարկումը լինելու է նաեւ նրա համար, որ շատ կայքեր այդ գովազդների հաշվի՞ն են եկամուտ ստանում:

- Այո, որպեսզի քննարկենք, իրենց առաջարկներն էլ լսեմ: Միգուցե այնուամենայնիվ լրամշակման կարիք լինի:

- Ձեզնից բացի էլ ովքե՞ր են նախագծի վրա աշխատում` պատգամավորներից:

- Իմ նախագծի վրա միայն ես եմ աշխատում պատգամավորներից:

- Տեղեկություններ ունենք, որ այս փոփոխությունների հետ կապված «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերությունը փակել է իր գրասենյակները եւ անցել է միայն առցանց տարբերակի: Տեղյա՞կ եք դրա մասին:

- Դա իմ օրինագծի հետ կապ չունի: Կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանի նախագծի հետ է կապված: Նա օրինագիծ է ներկայացրել, որ բուքմեյքերական ընկերությունները պետք է Երեւան քաղաքից դուրս գան:

Տպել
3934 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են