Որքան տեղյակ եմ՝ այսօրվա դրությամբ խնդիրը մասնակի լուծվել է. Նաղդալյանը` ՌԴ-ում հայկական ԶԼՄ-ների արգելափակման մասին

05/02/2019 schedule13:31

Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է, որ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների աշխատանքներն արգելափակված են Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին այսօր լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ամենօրյա կապի մեջ է ռուսական պատկան մարմինների հետ՝ խնդրին լուծում տալու ուղղությամբ: Որքան տեղյակ եմ՝ այսօրվա դրությամբ խնդիրը մասնակի լուծվել է»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Նաղդալյանի խոսքով՝ խնդիրը նաեւ տեխնիկական է եւ քայլեր են ձեռնարկվում դրանց վերացման ուղղությամբ:

ԱԳՆ խոսնակն ասաց, որ լրատվամիջոցի աշխատանքների խափանման մասին տեղեկությունը փոխանցվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը եւ խնդրեց նման խնդիր ունեցող այլ լրատվամիջոցներին փոխանցեն ԱԳՆ:

Ի դեպ, ՌԴ-ում բնակվող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ հայտնում են, որ այս ընթացքում իրենց համար անհասանելի է նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքը: Armtimes.com մուտք գործել, ըստ էության, հնարավոր չէ ՌԴ տարածքում:

Տպել
1177 դիտում

Ինչքան արագ ներդրվի անցումային արդարադատության ինստիտուտը, այնքան նախկին ռեժիմի ռեակցիան ավելի թույլ կլինի․ քաղաքագետ

ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն այսօր առավոտյան ազատ է արձակվել

Սերժ Սարգսյանի գլխավորած շախմատի ֆեդերացիայում չգիտեն, որ կառավարությունը Արոնյանին գումար է հատկացրել

Ինչ էլ որոշվի՝ պատասխանատվությունը լինելու է «Իմ քայլ»-ի վրա․ ԲՀԿ-ն տնտեսական հանձնաժողովի նիստի կեսից լքեց դահլիճը

Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք ա ասի․ Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի խոսելու մասին

Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը հնչել է՝ Պուտինի եւ Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

«Զոն» նայողների արտոնությունները, ինչը եղել է նախկին իշխանությունների ժամանակ, վերացված է. Զեյնալյան

Քավոր-սանիկական հարաբերություններ չունենք Վլադիմիր Գասպարյանի հետ. ՊՎԾ պետի տեղակալ

Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում․ Էդմոն Մարուքյան

Վարչապետի տիկինը փոքրիկ դստեր հետ իրենց առանձնատան պարտեզում տիկնիկային ներկայացում է բեմադրել (տեսանյութ)

Պաշտպանեք ձեր քաղաքացուն, եթե չեք կարողանում, գոնե մի ասեք, որ փայլուն հարաբերություններ կան Ռուսաստանի հետ․ Մարուքյան

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրենքի նախագիծը

Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որպեսզի դառնան աշխարհահռչակ երաժիշտ. վարչապետ

Քրեակատարողական ծառայությանը 30 լրացուցիչ հաստիք կտրամադրվի. նախագիծն ընդունվեց

Տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. վարչապետ

Արտոնություն՝ «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ»-ին. կստեղծվի 60-70 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ աշխատավարձով

Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը

Մխիթարյանի մասով «Արսենալի» երկրպագուների համբերության բաժակը լցվել է

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կլինեն Ռյազանի օդադեսանտային բարձրագույն ուսումնարանում