Վանաձորի պետական համալսարանը 9 ամիս է՝ ռեկտոր չունի

Վանաձորի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի հրաժարականից հետո մինչ օրս համալսարանը շարունակում է մնալ առանց ռեկտոր: Գուրգեն Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց դեռեւս նախորդ տարվա մայիսին: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դրվել էր համալսարանի պրոռեկտոր Սուսաննա Թումանյանի ուսերին: Օրեր առաջ համալսարանում հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ, որին ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալը, Կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետը, ԿԳՆ նախարարի տեղակալը, Լոռու մարզպետը, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ ու ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ:

Համալսարանի լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ երբ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն առաջարկել է հետաձգել ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարման հարցը, բ. գ. դ., պրոֆեսոր Վանո Եղիազարյանը հակառակվել է՝ առաջարկելով հենց նիստի ընթացքում լուծել ռեկտորի պաշտոնի համար հայտարարվող մրցույթի հարցը: Օրակարգում հարցը չի ներառվել  (6 կողմ, 13 դեմ, 4 ձեռնպահ):

Խորհրդի անդամների մեծամասնության կողմ քվեարկությամբ որոշում է կայացվել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի մասին հայտարարության տեքստ պատրաստելուց և քննարկելուց հետո միայն մրցույթ հայտարարել:

ՎՊՀ պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը միաձայն քվեարկությամբ վերահաստատվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:

ՀԺ-ի հետ զրույցում Սուսաննա Թումանյանը հորդորեց մեր բոլոր հարցերն ուղղել խորհրդի նախագահ Դիանա Տեր-Ստեփանյանին, քանի որ խորհրդի բոլոր հարցերի քննարկման պատասխանատվությունը նախագահի վրա է դրված. «Ես մինչեւ վերջերս ոչ թե նշանակված եմ եղել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, այլ ռեկտորի պարտականությունների կատարումը դրվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի, այսինքն ինձ վրա»:

ՀԺ-ի հետ զրույցում Դիանա Տեր-Ստեփանյանը պատասխանելով հարցին, թե ինչու հենց նիստի օրը չի հայտարարվել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարությունը, պատասխանեց. «Դա հնարավոր չէր, որ նիստի ժամանակ հայտարարության տեքստ մշակվեր, այդ իսկ պատճառով առաջարկը մերժվել է անիրատեսական լինելու հիմնավորմամբ: Ես չեմ կարող ժամկետ նշել, թե երբ կհայտարարվի մրցույթը, որովհետեւ առաջարկվել է կանոնադրության մեջ փոփոխություններ անել կապված ռեկտորի անկուսակցական լինելու պահանջի հետ, որը շատ ողջունելի է…մեզ ժառանգություն է հասել կանոնադրություն ու հոգաբարձուների խորհրդի աշխատակարգ, որով հիմա շարժվում ենք, բայց էնտեղ կան բաներ, որոնք խորհրդի անդամներին չեն գոհացնում, այդ փոփոխություններից հետո կհայտարարվի բաց մրցույթ ռեկտրոի թափուր տեղի համար»:

Տպել
4508 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)