Հայ հրաձիգները շուտով կսկսեն պայքարել օլիմպիական վարկանիշների համար

Հայաստանի հրաձիգները շուտով կսկսեն պայքարը Տոկիո 2020-ի ուղեգրերի համար: Գնդակային հրաձգության հավաքականը վարկանիշների համար մրցելու է հունիսին Բելառուսում կայանալիք Եվրոպական խաղերում, մայիսին Գերմանիայում, օգոստոսին Բրազիլիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկություններում, ստենդային հրաձգության հավաքականը՝ ապրիլին Միացյալ Արաբական Էմիրություններում, հուլիսին Ֆինլանդիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկություններում: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը լավատես է կարեւոր ստուգատեսներից առաջ:

«Վարկանիշների ակնկալիքներ ունենք ե՛ւ ստենդային հրաձգությունից, ե՛ւ գնդակային»,- ասաց նա «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:

Մասնագետը նաեւ ամփոփեց գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների 2019 թ. առաջնությունը, որին մասնակցել է 66 հոգի Վանաձորից, Գյումրիից եւ Երեւանից: Նիկողոսյանը հատկապես գոհ է Ալլա Պողոսյանից, որը Հայաստանն է ներկայացնելու Եվրոպական խաղերում, եւ Զավեն Իգիթյանից: Այդքան էլ ուրախ չէ Ռիո 2016-ի մասնակից Հրաչիկ Բաբայանի արդյունքով, որը վերջերս մի փոքր թուլացել է, սակայն նշում է, որ նա աստիճանաբար բարելավում է ցուցանիշները:

«Բարձր ցուցանիշ ցույց տվեց հրացան կրակող Ալլա Պողոսյանը, ինչը ֆինալային կրակահերթ մտնելու արդյունք է Եվրոպայի առաջնությունում: Բարձր ցուցանիշ գրանցեց նաեւ Զավեն Իգիթյանը, բայց ֆինալային կրակահերթով պարտվեց Նորայր Առաքելյանին: Բարձր ցուցանիշներ են ցույց տվել վազող թիրախ ձեւում պատանիները: Կային մարզիկներ, որոնցից սպասելիքներ ունեինք, մի քիչ թույլ էին: Օրինակ, Հրաչիկ Բաբայանի զենքը փոխել ենք, նոր է ընտելանում: Հուսով եմ՝ արդյունքները շուտով կբարձրանան: Հրաչիկը, իրոք թուլացել էր, զենքի խնդիրն է, փոխել ենք, արդեն քիչ-քիչ արդյուները բարձրանում են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մարզիկների ընդհանուր ելույթները մրցաշարում գնահատում է միջին:

Հայաստանի առաջնությունն անց է կացվել փետրվարի 1-3-ը: Հաղթողներն ու մրցանակակիրներն են.

Հրացան (տղամարդիկ)

1.Հրաչիկ Բաբայան

2.Վրեժ Թորոսյան

3.Սուրեն Բերյան

Հրացան (կանայք)

1.Ալլա Պողոսյան

2.Սուսսաննա Հովհաննիսյան

3.Անուշ Նալբանդյան

Ատրճանակ միքս (տղամարդ + կին)

1.Նորայր Առաքելյան եւ Էլմիրա Կարապետյան

2.Զավեն Իգիթյան եւ Նարե Գաբրիելյան

3.Արմեն Մարտիրոսյան եւ Աստղիկ Մխիթարյան

Վազող թիրախ, նորմալ վազք (տղամարդիկ)

1.Դավիթ Աբաջյան

2.Հովհաննես Մարգարյան

3.Վահե Վարդանյան

Վազող թիրախ, նորմալ վազք (կանայք)

1.Գոհար Հարությունյան

2.Սաթենիկ Մեժլումյան

3.Արուսյակ Գրիգորյան

Ատրճանակ (տղամարդիկ)

1 Նորայր Առաքելյան

2 Զավեն Իգիթյան

3 Արմեն Գրիգորյան

Ատրճանակ (կանայք)

1 Էլմիրա Կարապետյան

2 Նարե Գաբրիելյան

3 Աստղիկ Ղուկասյան

Վազող թիրախ խառը վազք (տղամարդիկ)

1.Հովհաննես Մարգարյան

2.Դավիթ Աբաջյան

3.Վահե Վարդանյան

Վազող թիրախ խառը վազք (կանայք)

1.Լիլիթ Մկրտրչյան

2.Սաթենիկ Հարությունյան

3.Գոհար Հարությունյան

Այս մրցաշարից հետո՝ մարտի 1-16-ը, գնդակային հրաձգության հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Լեհաստանի Վրոցլավ քաղաքում: Մարտի 16-25-ը մասնակցելու է Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որում, ըստ Նիկողոսյանի, Հայաստանն ակնկալիքներ ունի: Եվրոպայի առաջնությունից հետո պարզ կդառնա՝ տղաներից ով է մասնակցելու Եվրոպական խաղերին:

Տպել
1457 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)