Կոտայքի մարզպետը դատի է տվել ֆեյսբուքյան զրպարտիչներին եւ վստահ է, որ դատը շահելու է

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փետրվարի 1-ին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ դատական հայց է ներկայացրել մի քաղաքացու դեմ, որն իրեն հրապարակային զրպարտել եւ վիրավորել է: Պետրոսյանը նշել է, որ հայցը պարունակում է 68 դրվագ: Նա պահանջում է, որպեսզի տվյալ անձը ներողություն խնդրի իրենից, ինչպես նաեւ առավելագույն չափով սահմանված գումար վճարի` զրպարտելու եւ վիրավորելու համար: Կոտայքի մարզպետի խոսքով՝ այդ գումարը կուղղվի մարզային ենթակայության դպրոցներից մեկում որեւէ հիմնախնդրի լուծմանը:

«Վիրավորողը նախկին ռեժիմի ներկայացուցիչ է, նախկին տարածքային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչ է, ասեմ ավելին՝ մեր մարզում գործունեություն ծավալած անձ»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

- Պարոն Պետրոսյան, ի՞նչը ձեզ ստիպեց դատական հայց ներկայացնել ֆեյսբուքյան գրառումների համար:

- Ինչպես նշել եմ նաեւ իմ հրապարակման մեջ, ինքս շատ լավ եմ վերաբերվում առողջ քննադատությանը: Շատ դրականորեն եմ նայում նաեւ կառուցողական քննադատությանը, սրտացավ քննադատությանը, դա օգտակար է մեր աշխատանքների արդյունավետության բարձրացման,  խնդիրների լուծման համար: Բայց կոնկրետ այս պարագայում անթաքույց գործ ունենք բանսարկության, զրպարտանքի հետ: Շատ հաճախ նաեւ այդ զրպարտանքն ուղղորդվում է վիրավորանք պարունակող անձնական որակումներով:

Ես ինստիտուցիոնալ գործունեության կողմնակից եմ եւ ինստիտուցիոնալ արժեհամակարգի կրող եմ պետական կառավարման ոլորտում: Ուստի եւ որոշեցի, որպեսզի ինստիտուցիոնալ ճանապարհով գնանք` անձնական նամակագրության, անձնական զանգերի, միջնորդ ընկերների կամ պարզապես ծանոթների միջոցով հակազդելու որեւէ փորձի փոխարեն պարզապես գնալ ճիշտ` օրենքի գերակայության երկրին հարիր ճանապարհով եւ դատի տալ այդ զրպարտանքը տարածողին: Որպեսզի հաջորդ անգամ նրանք, ովքեր պետական պաշտոնյային կցանկանան զրպարտել, վիրավորել, թիրախավորել` այլ նպատակներ հետապնդելով, գործ կունենան դատական ատյանների հետ:

Քանի որ զրպարտանքը ապաքրեականացվել է, շատ-շատերը, մեծ մասամբ` նախկին իշխանության ներկայացուցիչները ու մեծ մասամբ նախկին իշխանության կերակրատաշտից օգտված շատ անհատներ` զերծ չեն մնում համացանցում, մեդիադաշտում եւ այլ տեղերում, պարզապես զրպարտելուց, սեւացնելուց, շատ դեպքերում նաեւ վիրավորանք պարունակող գրություններով մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներին հասարակության աչքից գցելուց:

Ուստի, սա նաեւ դաս է նմանատիպներին, որ դատական հայցերով մենք հակազդելու ենք նման փորձերին: Անթույլատրելի է, որ մարդիկ առանց փաստերը ստուգելու, առանց ճշտելու, նույնիսկ առանց ճանաչելու, դնում եւ պիտակավորում են մարդուն: Հետո ժամանակ ու նյարդ է պետք՝ այդ ամենը հերքելու համար: Ու կարծես գալիս է մի շրջափուլ, որ փոխանակ մենք կառուցողական գործունեությամբ զբաղվենք, սկսում ենք ակամայից պաշտպանվողական դիրք բռնել, ասել՝ չէ, ես դա չեմ, չէ, ես ամառանոց չեմ կառուցում, չէ, ես բյուջեի գումարը չեմ կարողանում մուծել, որովհետեւ այն պարզապես հասանելի չէ: Մեր քաղաքական թիմը հեղափոխությունը հենց դրա համար է արել, որ բյուջեի միջոցները լափողներին ու մսխողներին սանձենք ու իրենց տեղը ցույց տանք:

Ու ակամայից գալիս է մի շրջափուլ, երբ պետք է հասկանալ, որ հարկավոր է սրանց ինստիտուցիոնալ առումով հակազդեցություն ստեղծել եւ այդ գործիքակազմերից մեկը` այս մեղադրանքով դատական հայց ներկայացնելն է:

- Այսինքն, հաջորդ նման դեպքերում նույնպես դատական հայց ներկայացնելով եք ձեր իրավունքները պաշտպանելու:

- Ես վստահ եմ, որ այս հայցը շահելու ենք ու դա նաեւ դաս է լինելու մյուս զրպարտիչներին եւ պոտենցիալ զրպարտիչներին` գրելուց առաջ խորը մտածել, թե արդյո՞ք իրենք պատրաստ են մի կլորիկ գումարից հրաժարվել եւ արդյո՞ք իրենք պատրաստ են նաեւ հետագայում ներողություն խնդրել հրապարակային ձեւով: Կարծում եմ, որ այդ զրպարտիչների մի ամբողջ բանակ դրանով հնարավոր կլինի որոշ առումով զսպել: Ես առանձնահատուկ ցանկանում եմ մատնանշել` խոսքը չի գնում ազատ խոսքի ճնշման մասին, խոսքը չի գնում առողջ քննադատության հակադարձման մասին` ես առողջ քննադատությանը կողմ եմ, բայց այստեղ կենցաղային մակարդակի պիտակավորումներ են տեղի ունենում ու դա թիրախավորված է: Դրա ապացույցն էլ այն է, որ ես դիմել եմ 68 դրվագով, այսինքն, նույն անձը 68 դրվագով ինձ պիտակավորել, վիրավորել եւ զրպարտել է: Փաստորեն ստացվում է, որ ամիսներ շարունակ նույն անձը ամեն օր իր պարտքն է համարել իմ գործունեությանը անդրադառնալ ու բոլորը պարսավանքի, պիտակավորման, զրպարտանքի դիտանկյունից:

- Վիրավորողը հանրայի՞ն մարդ է:

- Բնականաբար հանրային մարդ է, որն ունի որոշակի լսարան: Նա նաեւ նախկին ռեժիմի ներկայացուցիչ է, նախկին տարածքային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչ է, ասեմ ավելին՝ մեր մարզում գործունեություն ծավալած անձ է: Բարոյական տեսակետից անընդունելի եմ համարում սա:

- Անուն կնշե՞ք, թե ում մասին է խոսքը:

- Չէ` անուն չեմ ուզում նշել՝ լրացուցիչ անգամ չհանրայնացնելու կամ որոշակի քաշ չհաղորդելու տվյալ անհատին, բայց դատարանը հավուր պատշաճի կիրազեկի: Կարծում եմ՝ ինքը կարձագանքի եւ կասի, որ վերջապես իրեն էլ անդրադարձանք: Հիմնականում սոցցանցով է եղել այդ ամենը, բայց կան նաեւ ծախու լրատվամիջոցներ, որոնք պարզապես հղում տալով նման օգտատիրոջ` տարածում են այդ կեղծ լուրերը: Սոցցանցերում կան նաեւ այլ հանրային էջեր, որոնք իրենց անունից ելնելով ենթադրում ես, թե զբաղվում են կրթական կամ մշակութային ինչ-որ հարցերով, բայց տվյալ անհատի գրություններն են տարածում, հավանում:

- Դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ, երբ ֆեյսբուքյան գրառումների համար դիմում էին դատարան, արդյունք չէր լինում: Հիմա ինչ-որ ակնկալիքներ ունե՞ք, որ սա արդյունք կտա:

- Ես որեւէ հիմք չունեմ չվստահելու մեր համապատասխան ինստիտուտներին: Շատ նորմալ է, որ այս հարցին դատական կարգով հստակ գնահատական դրվի: Այս գործը կարող է նախադեպ լինել, որ այսուհետ որեւէ մեկին քննադատելուց կոնկրետ հաշվի առնվեն քաղաքական գործունեության բացթողումները, թերացումները:

Տպել
5603 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա