Բժշկական կենտրոնի տնօրենն ու ակնաբույժը չլուծված հարցեր ունեն, արդյունքում տուժում է հիվանդը

Հրազդանի բժշկական կենտրոնի պացիենտներից ահազանգ ենք ստացել մեր խմբագրություն, որ իրենց ակնաբույժին զրկում են աշխատելու հնարավորությունից: Դա նշանակում է, որ բուժումը շարունակելու համար պետք է այլ բժիշկ փնտրեն, ինչն անել իրենք չեն ցանկանում: Ասվում էր, որ Նունե Գրիգորյանին այլեւս չի թույլատրվում տրամադրել ծառայությունների այն ծավալը, որը եղել է մինչեւ այժմ:

Երբ պատճառների մասին մանրամասներ հարցրինք բժշկուհուց, նա մի քանի խնդիր մատնանշեց, որոնք առաջ է քաշել բժշկական կենտրոնի ղեկավարը: Ըստ այդմ, տնօրենը հայտարարում է, որ ակնաբույժն այդտեղ կարող է միայն խորհրդատվություն իրականացնել եւ ոչ բուժել հիվանդին, մինչդեռ, ըստ Նունե Գրիգորյանի, դա այդպես չէ՝ համաձայն նախարարի հրամանով հաստատված չափորոշիչների (նշված փաստաթղթում մենք հարցի հստակ ու վերջնական պատասխանը չգտանք): Բացի այդ, ինքն էլ չի ուզում հրաժարվել մարդկանց բժշկելուց, որովհետեւ կարծում է, որ այդ դեպքում կզրոյանա որպես մասնագետ:

Նունե Գրիգորյանին, ինչպես նշեց, նաեւ մեղադրում են ստվերում աշխատելու եւ վճարովի ծառայությունների դիմաց ստացվող գումարները պաշտաճ կերպով դրամարկղ չմուծելու համար: Նա, ի դեպ, ակնաբուժական ծառայություններ է մատուցում իր սեփական՝ АМО-атос կոչվող սարքի  միջոցով: Դա նույնպես, ըստ մեր զրուցակցի, հայտարարվում է անօրինական:   

«Պատճառաբանում է, որ ես չեմ ցանկանում մտնել օրինական դաշտ, իսկ ես այդ դաշտից դուրս երբեւիցե չեմ եղել: Նոր ժամանակների լոզունգներով իրեն ծածկում է. Հանրապետականի ժամանակ Հանրապետականի լոզունգներն էր արտասանում, ակտիվ Հանրապետական էր, «Բարգավաճն» է իրեն նշանակել, ակտիվ բարգավաճական էր, հիմա էլ շատ արագ՝ մի շաբաթում ուսադիրները փոխվեցին»,- ասում է Նունե Գրիգորյանը: Նաեւ նկատում, որ մշտապես ինքը դրամակղ է վճարել շատ ավելի մեծ գումար, քան դա արել են բժշկական կենտրոնում աշխատող մյուս ակնաբույժները միասին վերցրած: «Բժշկական կենտրոնի տնօրենն ինձ ասում է, որ դու ոչ մի բան չես անի այստեղ: Մարզպետարանում ասում է, որ ինքը չի ուզում մտնել օրինական դաշտ, հիվանդներին ասում է 5 րոպեի մեջ տասը բան: Մեկ ասում է՝ ինքը շատ լավ բժշկուհի է, մեկ ասում է՝ բազմաթիվ մարդկանց աչքեր «վարի է տվել»»,- ասաց ակնաբույժը: Նա համոզված է, որ տնօրենի իրական նպատակը հիվանդանոցից իր հեռանալն է: Իսկ թե ինչ պատճառով, կարող է միայն ենթադրել:

Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Լիլիա Կարապետյանը, մեկնաբանելով տեղի ունեցողը, ասաց, որ մինչեւ այդ պաշտոնում իր նշանակվելը Նունե Գրիգորյանը պայմանագիր էր կնքել նախկին տնօրենի հետ՝ իր անձնական սարքով վճարովի ծառայություններ մատուցելու վերաբերյալ: «Այսինքն՝ այդ սարքով ինքը իրավունք չունի պետպատվեր իրականացնել, քանի որ դա պետպատվերի գործառույթ չէ: Նախկին մարզպետի օրոք տվյալ վճարովի ծառայությունների դիմաց վճարի չափ է սահմանվել 8 հազար դրամ: Ավելին, նախկին տնօրենը 6 հազար դրամ էլ ամեն ամիս իրեն վճարել է, որ ինքը այդ սարքը օգտագործի Հրազդանի ԲԿ-ում: Ես մեկ տարի է, որ տնօրեն եմ: Այդ մեկ տարվա ավարտին՝ տարեվերջին, վճարովի ծառայությունների ֆինանսական մոնիտորինգ արեցինք: Պարզ դարձավ, որ ըստ արդյունքների, ինքը ամիս է եղել մեկ հատ 8 հազար դրամ է մուծել դրամարկղ, ամիս է եղել ընդհանրապես չի վճարել, ամիս է եղել 3 հատ 8 հազար դրամ է վճարել: Բայց հիմնականում եղել է մեկ հատ 8 հազար: Այսինքն՝ եթե այդ սարքից փաստացի օգտվում է մեկ հիվանդ, նշանակում է անհրաժեշտություն չկա, չէ, որ դա վարձակալվի»,- մանրամասնեց Լիլիա Կարապետյանը՝ միեւնույն ժամանակ ասելով, որ իր նշանակվելուց հետո այդ 6 հազար դրամը սարքի դիմաց վճարելուց հրաժարվել է, եւ ակնաբույժը համաձայնել է բժշկական կենտրոնի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր:

Հիմա, ըստ բուժհաստատության տնօրենի, նաեւ մարզպետարանում խնդիրը քննարկելուց հետո Նունե Գրիգորյանին առաջարկվել է աշխատել 50/50 սկզբունքով: Ամբողջ գումարը վճարել դրամարկղ, հետո ստանալ դրա կեսը, ինչին բժշկուհին չի համաձայնել: Առաջարկվել է նաեւ սարքը, որը ֆիզիոթերապեւտիկ է, տեղափոխել համապաստախան բաժանմունք՝  ինչը նույնպես նա չի ընդունում:

Նունե Գրիգորյանն, ի դեպ, մեզ հետ զրույցում անդրադարձել էր այդ պահանջին եւս՝ նշելով, որ ինքը պատրաստ կլինի իր սեփական սարքը զիջել ուրիշներին, եթե այդ սկզբունքը գործեր նաեւ սեփական սարք ունեցող մյուս բժշկի դեպքում: Այնինչ՝ նույնը նրան չի առաջարկվում:

Տնօրենը դա պատճառաբանեց այդ սարքի սոնոգրաֆիկ ու մասնագիտացված լինելով: Նաեւ հավաստիացրեց, որ այդ ակնաբույժը, որը նույնպես նախկինում շատ քիչ գումարներ է վճարել դրամարկղ, հունվարից ակտիվացրել է մուծումները: Նա պնդեց, որ մարզային հիվանդանոցի բոլոր կաբինետները կրում են կոնսուլտատիվ բնույթ եւ դրանց թույլատրվում է տրամադրել միայն առաջնային բուժօգնություն՝ կարճատեսության, հեռատեսության դեպքում եւ այլն:

Տպել
2888 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա