Ռոբերտ Քոչարյանը այդ օրերին երկու գործողություն է արել. պաշտպանը մանրամասներ է հայտնում

Ռոբերտ Քոչարյանը դատարանում երկու ժամ տեւած ելույթի ժամանակ անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքի բոլոր դրույթներին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Վերջինս հայտարարեց, որ ՀՔԾ-ի գործողություններից չեն ստացել տպավորություն, թե նրանք փորձում են պարզել մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ 10 զոհերի մահվան հանգամանքները։ «Մինչեւ հիմա չեմ տեսել, չեմ զգացել, որ ՀՔԾ-ն սպանվածների սպանության հանգամանքների շուրջ լուրջ քննություն իրականացնի: Երկու կողմից էլ զինված մարդիկ եղել են, մի կողմից ոստիկանություն, մյուս կողմից՝ ցուցարարներ եւ խռովարարներ»,- ասաց նա: Հայկ Ալումյանը հայտարարեց, թե երբ լսում է մարտի 2-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի միջեւ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հեռախոսազրույցը եւ Տեր-Պետրոսյանի խանդավառությունը, չի բացառում, որ զոհերից ոմանք կարող են սպանված լինել խռովարարների կողմից։ «Հենց դատավճիռներից մեկով հաստատվել է, որ, օրինակ՝ ցերեկը ոստիկանին ծեծել են ու ձեռքից խլել ատրճանակը։ Տեսել եք տեսանյութը, որ ցուցարարների շարքից մեկը կրակահերթեր է արձակում ոստիկանական ուժերի ուղղությամբ։ Հենց այդ ամեն ինչը պետք է պարզվի։  Պարզված չէ, թե որ կողմից է սպանվածը եղել...։ Դրա համար եմ ասում՝ մենք ենթադրությունների վրա չպետք է հիմնվենք։ Պետք է սկզբում քննվեն 10 զոհերի սպանության հանգամանքները, նոր մնացած հետեւություններն արվեն»։

Հարցին, թե Քոչարյանն իր ելույթում նշել է այն, ինչ ինքը ներկայացրե՞ց, Ալումյանը պատասխանեց՝ ոչ այս աստիճանի մանրամասնորեն: «Ինքն ասաց, որ ըստ էության ինքը այդ օրերին արել է երկու գործողություն՝ հրավիրել է փետրվարի 23-ի խորհրդակցությունը եւ մարտի 1-ին հայտարարել է արտակարգ դրություն: Արտակարգ դրություն հայտարարելու մասին իր հրամանագիրը մինչեւ այսօր Սահմանադրական դատարանում որեւէ մեկը չի վիճարկել, ավելին՝ ԱԺ-ն քննարկել է եւ գտել, որ արտակարգ դրություն հայտարարելը անհրաժեշտ է եւ օրինական: Իրեն մեղսագրվում է այդ խորհրդակցությունն անցկացնելը եւ արտակարգ դրություն հայտարարելը: Երկուսն էլ իրենց մեջ որեւէ բան չեն պարունակում, որը կարող էր գնահատվել որպես Սահմանադրական կարգի տապալում»,- ասաց պաշտպանը:

Մեր դիտարկմանը՝ կադրեր կան, թե ինչպես է մինչ արտակարգ դրություն հայտարարելը զինտեխնիկա տեղակայվել Երեւանում, արդյոք դա չի՞ նշանակում, որ մինչ հրամանագիրն է բանակը ներգրավվել ներքաղաքական զարգացումներին, Ալումյանը բացասական պատասխան տվեց՝  հավելելով. «Մեղադրանքի մեջ կա իբր թե զինված ուժերը օգտագործվել են դեռեւես մինչեւ մարտի 1-ը: Բոլորը գիտեն, որ մինչեւ մարտի 1-ը զինված ուժեր հաստատ չեն օգտագործվել. իրեն մեղսագրվում է բանակն օգտագործելու գործընթացքը ի թիվս այլի, բոլորդ հո գիտեք, որ համենայնդեպս մինչեւ մարտի 1-ը բանակի օգտագործման մասին խոսք լինել չէր կարող: Մինչեւ մարտի 1-ը ռազմական դրություն Երեւանում որեւէ մեկը տեսե՞լ է։ Գլխավոր շտաբի պետը (Արտակ Դավթյանը) հայտարարեց, որ բանակին կրակելու հրաման չի տրվել։ Ոչ ոք չկա, որ ասի՝ բանակին այդ օրերին կրակելու հրաման է տրվել»։

Վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի փետրվարի 4-ին ժամը 12:00-ին:

Տպել
3791 դիտում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան