Չսպասելով իմ պատասխանին՝ անմիջապես բողոքել էր փոխվարչապետին. ինչու էր Ղարիբյանը մերժել Օրբելյանին

Դեռեւս ամիսներ առաջ հայտնի էր, որ Կոնստանտին Օրբելյանն առաջադրված է «Գրեմմի» երաժշտական 61-րդ մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն ձայնագրություն» անվանակարգում: Մաեստորն Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունից ստացել էր հունվարի 25-ից փետրվարի 8-ը Կաունաս մեկնելու հրավեր, այնուհետեւ փետրվարի 8-13-ը պետք է մեկներ ԱՄՆ` Լոս Անջելես:

Տեղեկացնենք, որ Կոնստանտին Օրբելյանն արդեն մեկնել է Լոս Անջելես՝ «Գրեմմի» մրցանակաբաշխությանը ներկա լինելու: Սակայն վերջինիս մասնակցությունն այնքան մեծ դժվարությամբ է հաստատվել մշակույթի նախարարության կողմից, որ պահանջվել է անգամ փոխվարչապետի միջամտությունը: Փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն է զանգահարել փոխվարչապետներից մեկը, (անունը չցանկացավ բարձրաձայնել) եւ հարցրել է, թե ինչու Օրբելյանին թույլ չի տալիս, որ գնա, մրցանակ ստանա:

Նազենի Ղարիբյանը պատմեց, որ երբ Օրբելյանը նամակով դիմել է նախարարություն՝ թուլտվություն ստանալու խնդրանքով, այնտեղ նշված է եղել երկու գործուղում: Ղարիբյանը մերժել է երկրորդ գործուղումը, որով Օրբելյանը հայտնել է, որ Կաունաս գործուղումից հետո պետք է մեկնի Լոս Անջելես՝ Գրեմմիի մրցանակաբաշխության:

Նշենք, որ Օրբելյանն իր նամակում շեշտել է, որ Կաունասի գործուղման ծախսերը հոգում է հրավիրող կողմը, իսկ ԱՄՆ մեկնում է իր անձնական միջոցներով:

Ղարիբյանը հաստատել է, Կաունասի գործուղումը, իսկ Լոս Անջելես գնալու հետ կապված, նշել, որ նպատակահարմարություն չի տեսնում եւ դրա համար հիմքեր չկան. «Նա 20 օրով պետք է բացակայեր, իսկ դա բավականին երկար ժամանակահատված է»:

Մեր զրույցում փոխնախարար Ղարիբյանը նշեց, որ այդ օրը խնդրել է հիմքեր ներկայացնել, երկրորդ օրը, երբ Օպերային թատրոնից հիմնավորել են Օրբելյանի մեկնումը, զբաղվածության պատճառով չի տեսել եւ չի հասցրել հաստատել, ինչից հետո էլ իրեն է զանգահարել փոխվարչապետը: «Պարոն Օրբելյանը չէր սպասել իմ պատասխանին, մտածելով, թե ես իրեն երկրորդ անգամ թույլ չեմ տալիս եւ անմիջապես բողոքել էր, դա էր իմ զայրույթի պատճառը»,-ասաց փոխնախարարը:

Անկախ ամեն ինչից, Ղարիբյանը վստահեցնում է, որ առաջին շնորհավորողներից մեկը կլինի, եթե Օրբելյանը մցանակ ստանա. «Բայց դա չէր խնդիրը, դա ուռճացվեց, ձեւախեղվեց, դարձավ մի պատմություն, թե իբր՝ ինքը գնում է մրցանակ ստանալու, ես էլ չեմ թողնում»:

Նազենի Ղարիբյանն անդրադարձավ օրեր առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած իր աղմուկ հանած գրառմանը՝ նշելով, որ առաջացած թյուրիմացությունը նաեւ դրա հետեւանք էր. «Ես մի հրապարակում տեսա, որտեղ այնպես էր գրված, կարծես Օրբելյանին հրավիրել են մրցանակ ստանալու: Այո, Օրբելյանն ընտրվել է, բայց ինքը միակը չէ, նա թեկնածու է ուրիշների շարքում: Երեւի ես պետք է իմ գրառման հետ հղում դնեի, որ կոնկրետ հասկացվեր, թե ինչի մասին եմ ասում»:

«Հայկակակն ժամանակ»-ին հաջողվեց կապ հաստատել Կոնստանտին Օրբելյանի հետ: Վերջինս ներկայացրեց մրցանակաբաշխության ընթացակարգը: Հայտնեց, որ 2019 թվականին «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում աշխարհի առաջատար ձայնագրման ընկերության՝ «Նաքսոս Ռեքորդսի» («Naxos Records») կողմից առաջադրվել է 2017 թվականին թողարկված Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը, որն իրականացվել է հայտնի «Դելոս» («Delos») ընկերության կողմից։

«Ձայնագրությանը մասնակցել են Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը եւ Կաունասի պետական երգչախումբը, ինչպես նաև երգիչներ Ֆրանչեսկո Դեմուրոն, Դմիտրի Խվորոստովսկին, Նադին Սյեռան, Վիլիուս Կեռասը եւ Ալեքսանդրա Կերիենեն՝ իմ ղեկավարությամբ: Գրեմմի մրցանակաբաշխությանն առաջադրվում եմ երրորդ անգամ՝ տարբեր ձայնագրություններով»,-ասաց նա։

Օրբելյանը նաեւ հայտնեց, որ Գրեմմի մրցանակաբաշխությանը ներկա գտնվելու հետ կապված ծախսերը իր միջոցների հաշվին են. «Իմ գործուղման ծախսերը հիմնականում ինքս եմ հոգում»:

2017 թվականի հոկտեմբերին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է դիրիժորի հաստիք, որը միացվել է գեղարվեստական ղեկավարի հաստիքին: Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Ղարիբյանը նշել էր, որ Օպերային թատրոնում Օրբելյանը 3 պաշտոն է զբաղեցնում, ինչը օրենքի խախտում է, եւ շուտով այդ հարցն էլ կլուծվի:

Սակայն, Կոնստանտին Օրբելյանը մեր զրույցում նշեց, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի օգոստոսի 2-ին: Այնուհետեւ մեկ օր անց՝ օգոստոսի 3-ին 0,5 դրույքով նշանակվել է գեղարվեատական ղեկավարի պաշտոնում: «Այդ հրամաններում մինչ օրս ոչ մի փոփոխություն չի եղել: Այսպիով, ես թատրոնում զբաղեցնում եմ օրենքով թույլատրելի 1,5 հաստիք (դրույք)՝ տնօրենի եւ միայն գեղարվեստական ղեկավարի 0,5 հաստիքը»,-պարզաբանեց Կոնստանտին Օրբելյանը:

Մեզ չհաջողվեց պարզել, թե մեկնումի համաձայնություն նախարարությունից չստանալուց հետո Օրբելյանը ո՛ր փոխվարչապետին էր բողոքել. այդ հարցի շուրջ վերջինիս պատասխանը հետեւյալն էր. «Կարծում եմ, որ աշխատանքային եւ մարդկային փոխհարաբերությունների էթիկան թույլ չի տալիս, որպեսզի անդրադարձ լինի նմանօրինակ հարցերի»:

Տպել
4396 դիտում

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում