«Գործ N Մարտի 1» ֆիլմը Քոչարյանի առաջարկությամբ չի նկարվել. նրան է զանգահարել մոսկվաբնակ մի հայ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այս պահին շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը:

Ընդմիջման ժամանակ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հաստատեց, որ Քոչարյանը մասնակացում է նստին: Հարցին, թե ինչպես է ստացվել, որ այդ անգամ նա նպատակահարմար է գտել մասնակցել բողոքի քննությանը, Ալումյանը պատասխանեց. «Մենք կանխատեսում էինք, որ առաջին ատյանի դատավորը բոլոր պարագաներում անկախ բոլոր փաստարկներից, նյութերից, ապացույցներից օբյեկտիվ որոշում կայացնել չի կարող, այսինքն՝ դատավարությունն ըստ էության ձեւական է, թեեւ մենք ամեն ինչ արեցինք, ուստի պարոն Քոչարյանին այդ մասին տեղեկացրինք նախապես եւ նա որոշեց առաջին ատյանի դատարանի դատավարությանը չգալ»: Մեր դիտարկմանը՝ հիմա ձեւական չէ՞, Ալումյանը ասաց, որ հիմա իրենք հույս ունեն, որ գործն օբյեկտիվ կքննվի եւ կկայացվի օբյեկտիվ որոշում:

Ալումյանը բացառեց, որ գործի քննությունն այսօր ավարտվի: «Եթե այսօր մեր բողոքը մինչեւ վերջ ներկայացնենք եւ ժամանակ մնա, հնարավոր է, որ պարոն Քոչարյանը ելույթ ունենա»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նախորդ անգամ Ալումյանից խնդրել էինք հետաքրքրվել, թե «Գործ N Մարտի 1» ֆիլմը Ռոբերտ Քոչարյանի առաջարկությա՞մբ է նկարվել, թե՝ ոչ: Այսօր նա ի պատասխան մեր հարցին ասաց, որ Քոչարյանից ճշտել է եւ նա փոխանցել է հետեւյալը: «Սրանից որոշ ժամանակ առաջ մոսկվաբնակ մի հայ պարոն Քոչարյանին զանգահարել է եւ ասել, որ հայտնի կինոռեժիսոր Ռոման Բաբայանը ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել Մարտի 1-ի դեպքերի հետ կապված. խնդրել է, որպեսզի պարոն Քոչարյանը համաձայնի հարցազրույց տալ: Քոչարյանը հարցրել է, թե իրենից բացի էլ ովքե՞ր են խոսելու, մոսկվաբնակ հայը պատասխանել է, որ ենթադրվում է, որ խոսելու են նաեւ պարոն Փաշինյանը եւ պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այլ անձինք, ովքեր այդ ընթացքում կարեւոր դերակատարություն են ունեցել: Այդ պայմաններում Քոչարյանը համաձայնել է հարցրազրույց տալ: Մի քանի օրվա մեջ օպերատորներն ու ռեժիսորը արդեն եղել են Հայաստանում, իրենից հարցազրույց են վերցել եւ այդ ժամանակ էլ իմացել է, որ պարոն Փաշինյանը եւ Լեւոն Տեր- Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ, թեեւ նրանց առաջարկվել է: Դրանից հետո ֆիլմը ինչպես է ստեղծվել, ինչպես է մոնտաժվել, ինչպես դրվել շրջանառության մեջ, պարոն Քոչարյանին հայտնի չի եղել»,- ներկայացրեց Ալումյանը:

Մեր հարցին, թե Քոչարյանի խոսքերը մոնտաժվե՞լ են, Ալումյանը նշեց, որ տեղյակ չէ եւ խոստացավ ճշտել:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Մարտի 1-ի մասին աղմկոտ ֆիլմի հեղինակ, ռուսաստանցի հայազգի հեռուստամեկնաբան Ռոման Բաբայանը Ռոբերտ Քոչարյանից ստացել է 100 հազար դոլար հոնորար: Մեր այս հարցին ի պատասխան Ալումյանը պնդեց, որ Ռոման Բաբայանին Քոչարյանի կամ նրա մերձավորների կողմից որեւէ ֆինանսավորում չի տրվել, նրանց կողմից որեւէ նախաձեռնություն չի եղել, ավելին՝ Բաբայանը միջնորդի միջոցով է կարողացել Քոչարյանի հետ կապ հաստատել եւ խնդրել, որ նա մասնակցի ֆիլմին: «Ռոման Բաբայանը բացարձակապես պարոն Քոչարյանի հետ կապ չի ունեցել, իրենք ուղղակի ծանոթացել են ինչ-որ միջոցառման ժամանակ, ընդամենը այդքանը»,- հավելեց պաշտպանը:

Մեր հարցին, ո՞վ է մոսկվաբնակ աձը ով կապվել է Քոչարյանի հետ, Ալումյանը չգաղտնազերծեց, նշեց, որ Քոչարյանից հետաքրքվել է՝ արդյո՞ք պետք է հրապարկել նրա անունը, ինչին ի պատասխան Քոչարյանը բացասական պատասխան է տվել:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի զոհերի հարազատներն օրեր առաջ հայտարարություն էին տարածել՝ իրենց վրդովմունքն արտահայտելով «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման եւ «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ: «Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման եւ դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից եւ մեղսակցությունից»,- նշել էին հարազատները:

Տպել
5349 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան