Ովքե՞ր կարող են անվճար օգտվել թանկարժեք հետազոտություններից ու ստոմատոլոգիական ծառայություններից. կառավարության որոշումը

ՀՀ կառավարության այսօրվա՝ հունվարի 31-ի նիստում որոշում ընդունվեց փոփոխություններ ու լրացումներ կատարել կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ:

Դա նշանակում է, որ այսուհետ բնակչության ավելի մեծ մասը հնարավորություն կստանա օգտվել պետպատվերով անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական ծառայություններից: Ընդլայնվել է նաեւ նրանց առաջարկվող բժշկական ծառայությունների ցանկը:

Փոփոխված որոշմամբ սահմանվում է, որ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից կարող են օգտվել անապահովության 30.01 միավոր ունեցող նպաստառուները: Մինչեւ այս, այդ շեմը 36 միավորն էր: Նաեւ նախատեսվում է ստոմատոլոգիայի ոլորտում կրկին անվճար դարձնել մի շարք ծառայություններ, որոնք 2018 թվականի սկզբին դարձել էին համավճարով, ինչն ի դեպ, դժգոհություն էր առաջացրել թե՛ շահառուների եւ թե՛ ստոմատոլոգների շրջանում:

Այսօր ընդունված որոշմամբ մասնավորապես սահմանվում է, որ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքից օգտվում են 18 տարեկան եւ ավելի բարձր տարիքի հետեւյալ խմբերում ընդգրկված անձինք. 

1) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները,
2) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները եւ նրանց հավասարեցված անձինք,
3) ծերանոցներում եւ անօթեւանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք,
4) բռնադատվածները,
5) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները,
6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
7) ձերբակալվածներ, կալանավորված անձինք եւ ազատազրկման դատապարտվածներ:

Վերոնշյալ խմբերում ընդգրկված անձանց, ըստ կառավարության որոշման, անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվելու են բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում, ինչպես նաեւ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ հետեւյալ բժշկական ծառայությունները.

1)գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետրի, միկրոպարույրի եւ օնիքսի արժեքը),
2) կլիպսների օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
3) շունտավորող համակարգերի օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ,
5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,
6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,
7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա,
8 ) սրտի կաթետերային աբլացիա,
9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում,
10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը), 
11) արթրոսկոպիկ վիրահատություններ,
12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները,
13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР) բիպոլյար կամ լազերային եղանակով,
14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,
15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա,
16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):

Վերոնշյալ հետազոտություններից որոշներից հնարավորություն կստանան անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել նաեւ մինչեւ 7 տարեկան երեխաները,  Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները (այդ թվում՝ երկրապահ կամավորականները) եւ նրանց ընտանիքների անդամները, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամները, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները եւ այլք:

Ինչ վերաբերում է ստոմատոլոգիական ծառայությունների ոլորտում տեղի ունեցած փոփոխություններին, նշենք, որ 2018 թվականի բյուջեով կրճատվել էին ստոմատոլոգիական բժշկական օգնության ծրագրի համար նախատեսված ծախսերը, ինչի հետեւանքով էլ սահմանափակվել էր շահառուների ցանկը, ներդրվել էր համավճարի սկզբունքը: 2019 թվականի բյուջեի նախագծով, սակայն, դարձյալ նախատեսվել է ավելացնել նշված ծախսերը, ուստի, որպես արդյունք, նորից համալրվում է ստոմատոլոգիական ծառայություններից անվճար եւ արտոնյալ պայմաններով օգտվող շահառուների ցանկը, ինչպես նաեւ ծառայությունների տեսակները:

Այսպես՝ 2018 թվականի մինչեւ այժմ գործող որոշմամբ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուներից անվճար բուժօգնության իրավունք ունեին 35.01  եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող անձինք,  ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված՝ 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող մինչեւ 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անձինք: Այսօրվա փոփոխություններով նախատեսվում է անվճար բժշկական օգնություն մատուցել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող բոլոր նպաստառուներին:

1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչեւ 7 տարեկան երեխաներին, մինչեւ 18 տարեկան սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաներին, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական բուժօգնությունը մինչեւ այժմ մատուցվում էր համավճարային սկզբունքով:  Այսուհետ նրանց այդ բուժօգնությունը կկազմակերպվի անվճար:

Որոշվել է ավելացնել  նաեւ մատուցվող ծառայությունների հետեւյալ տեսակները՝ մինչեւ 18 տարեկան երեխաների լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, 18 տարեկանից բարձր անձանց կարիեսի բուժում, լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի վերանորոգում եւ պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում ու տեղադրում (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ):

Տպել
27195 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել