Նոյեմբերին պտուղ-բանջարեղենի արտահանումն ավելացել է. փոխնախարար

Եթե գյուղատնտեսության ոլորտի նույն ծրագրերը իրականացվեն, գյուղատնտեսության նախարարության կրճատումը էական ազդեցություն չի ունենա ոլորտի վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը՝ պատասխանելով հարցին, թե Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ միավորման արդյունքում գյուղատնտեսությունը չի՞ տուժի արդյոք։

«Եթե գյուղատնտության ոլորտը նույն առաջնահերթությունների մեջ է մտնում, նույն ծրագրերն իրականացվելու են, կարծում եմ նախարարության անվանումը չպետք է էական ազդեցություն ունենա, կապրենք, կտեսնենք»,–նշեց նա։

Գեղամ Գեւորգյանը, այնուամենայնիվ, լիահույս է, որ գյուղատնտեսության ոլորտը լինելու է արդյունավետ եւ շարունակելու է զարգանալ։ Հարցին ՝ թե ինքն ի՞նչ կարգավիճակում է իրեն տեսնում առաջիկայում, նա նշեց, որ պատրաստ է աշխատել պետական կառավարման համակարգի ցանկացած պաշտոնում, որը թույլ կտա իր ներուժն ու կարողությունները։

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ դրված  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մի քանի նախարարությունների կրճատում։

Գեւորգյանը նշեց, որ գյուղատնտեսության կշիռը տնտեսության մեջ շարունակում է 27-30 տոկոս լինել։ «Ընդհանուր տնտեսության մեջ գյուղատնտեսության ոլորտը, վերամշակումն էլ հետը, 27-30 տոկոս է կազմում։ Սրանք առաջնային արտադրանքի թվերն են, մենք չունենք ռեգիստրացիոն համակարգեր, որ կարողանանք 100 տոկոսով պատկեր ունենանք, ուստի օպերատիվ տվյալներն ենք հայտարարում»,–նշեց նա՝ շեշտելով, որ արտառոց ոչ մի բան չի փոխվել, նախկինում էլ է գյուղատնտեսության կշիռը 27-30 տոկոս եղել։

Գեղամ Գեւորգյանը հայտնեց նաեւ, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները նոյեմբեր ամսին ոչ բոլոր կատեգորիաներով են նվազել, իսկ դեկտեմբերի տվյալները նա դժվարացավ նշել. «Արտահանման ծավալները նոյեմբերին նայած որ կատեգորիայով են նվազել, որովհետեւ պտուղ–բանջարեղենով ավելացել են»։

Հարցին, թե ինչ է փոխվել գյուղատնտեսության ոլորտում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն ընդգծեց, որ կան հստակ փոփոխություններ. «Նոր ռազմավարություն ենք մշակել, որտեղ շեշտը դրվել է ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ենթակառուցվածքների վրա, բայց դա չի նշանակում, որ այն նախագծերը, որոնք, ըստ մեզ, ունեն արդյունավետություն, չեն շարունակվելու։ Շարունակվելու են ե՛ւ կաթիլայինը, ե՛ւ հակակարկտային ցանցերը»։ 

Նա հավելեց՝ չի փորձում նախորդ նախարարների ծրագրերը վերագրել իրեն, չնայած դրանք որոշ փոփոխությունների ենթարկում են. «Օրինակ, ինտենսիվ այգիների ծրագիրը, որը պրակտիկայում չաշխատեց, որոշակի փոփոխություններ կատարեցինք»,–եզրափակեց Գեղամ Գեւորգյանը։

Տպել
3908 դիտում

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Ի՞նչ է սատանիզմը. այսօր շատերն են շատերին մեղադրում սատանիստ լինելու համար

Արմեն Գեւորգյանի պաշտպանը եւս մեղադրող դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացրեց

ՀՀ ֆուտբոլի հավաքականի վիճակագրությունը Հունաստանի եւ Իտալիայի դեմ խաղերում հուսադրող չէ

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Հայաստանը ամենաապահով երկրներից է. 142 երկրների շարքում՝ 7-րդը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը. ՊՆ

Բացահայտվել է Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ (տեսանյութ)

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Սրա տակ քաղաքական մանիպուլյացիաներ են. ԵՊՀ դասախոսը ուսանողական ցույցերի մասին

Ասկերանի բնակիչը ձիով պայթել է հակահետեւակային ականի վրա. տեղափոխվել է հիվանդանոց

Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը այսօր եւս հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)

Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղյակ է «Սպայկա» ընկերության խնդրի մասին

Ամենահայ բրազիլացին ավարտեց կարիերան ՀՀ ֆուտբոլի հավաքականում

Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան․ պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Փորձ է կատարվում անդադար միջնորդություններ ներկայացնելով՝ դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել. դատախազ