Ստեփան Գրիգորյանը Խաչատուրովին ըստ էության մեղադրում է պետական դավաճանության մեջ. փաստաբան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթեւիկ Ստեփանյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը հայցն ընդդեմ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի:

Խաչատուրովը Ստեփան Գրիգորյանին դատի է տվել 2018 թվականի ամռանը՝ պատվի եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջով:

Նախնական դատական նիստում հայցվոր Խաչատուրովի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրեց հայցի առարկան, մասնավորապես, Ստեփան Գրիգորյանի կողմից ասուլիսի ընթացքում արված այն արտահայտությունները, որոնք, ըստ հայցվոր կողմի, զրպարտչական բնույթ են կրում եւ  արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը: Հայցվորի ներկայացուցիչը մեջբերեց Ստեփան Գրիգորյանի կողմից արված այդ արտահայտությունները. «Խոսելով Մարտի 1-ի գործի մասին, անմիջապես անցում է կատարում 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմական դեպքերին: «Բայց ստեղ ուրիշ խնդիր կա, Խաչատուրովի դեպքում ես համոզված եմ, որ պետք է ստուգել, ոչ միայն Մարտի 1-ին իր դերակատարությունը, պետք է ստուգենք 2016 թվականին ապրիլյան պատերազմին իր մասնակցությունը: Ես բազմիցս ասել եմ, որ զարմանալի է ինձ համար, որ մի քանի գեներալներ, կամ չեն եղել իրենց տեղում, երբ որ պատերազմ էր, կամ չգիտեմ տարբեր տեղերում են եղել ու արագ չեն վերադարձել իրենց աշխատասենյակները: Ու երկորդը՝ ես առաջարկել եմ ստուգել այդ գներելաների եւ հարազատների հաշիվները մինչեւ պատերազմը ապրիլյան եւ անմիջապես հետո, քանի որ տարածքներ ձրի չեն հանձնվում, իրենք ոչ միամիտ են, ոչ էլ՝ մենք ենք միամիտ, տարածքներ հանձնելը լուրջ բան է ու բոլորին պետք է ստուգել, ու ես առաջարկել եմ Խաչատուրովի հետ ուսումանսիրությունը ԱԱԾ–ին բաց, հրապարակային ու հիմա էլ առաջարկում եմ ստուգել իր հաշիվներն ու հարազատների հաշիվները վերջին ժամանակներում, քանի որ միամիտ չկա, հասկանում եք, թող չմտածեն՝ մենք իդեոտ ենք, դուռակ ենք, չենք հասկանում, որ տարածքներ ձրի չեն հանձնում, տարածքները հանձված էին 2016 թվին...»,- Ստեփան Գրիգորյանի արտահայտությունները մեջբերեց Գրիգոր Բեքմեզյանը: Ըստ նրա՝ բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 2016 թվականի ապրիլին եւ ինչքան ցավոտ հարց է դա մեր ժողովրդի համար: Ներկայացուցչի խոսքով՝ ակնհայտ է, որ նման հարցի շահարկումը եւ այդ պատերազմական գործողությունների հետ կապված մեղադրանքների ներկայացումը էլ ավելի հակասական բացասական վերաբերմունք է առաջացնում ունկնդրի նկատմամբ այն անձի վերաբերյալ, ում անունը շահարկվում է այդ արտահայտությունների ընթացքում:

«Պատասխանողը խոսում է ինչպես պարոն Խաչատուրովի մասին, այնպես էլ՝ գեներալների եւ ցանկացած դեպքում, երբ նա օգտագործում է գեներալ արտահայտությունը, խոսքը վերաբերում է նաեւ Խաչատուրովին ի թիվս այլոց, որովհետեւ նա, լինելով բանակի գեներալ, այդ ժամանակ զբաղեցրել է ԳՇ պետի պաշտոնը: Փաստացի, պատասխանողը ներկայացնում է, որ գեներալները, որոնց հիմնական պարտականությունը բանակը ղեկավարելն է, չեն եղել իրենց տեղերում, այսինքն՝ չեն իրականացրել իրենց պարտականությունները: Հատկապես նման մեղադրանքի ներկայացումը որպես փաստ է՛լ ավելի է արտավորում դրա հասցեատիրոջը, այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեցել ենք 100-ից ավելի զոհեր, կորցրել ենք 800 հա տարածք: Ըստ էության, այս զոհերի համար նաեւ մեղադրում են հայցվորին եւ մյուս գեներալներին, քանի որ ըստ էութան նրանք պարտավոր են եղել լինել իրենց տեղում, չեն եղել, չեն կազմակերպել պաշտպանությունը հողերի, թողել են բանակը առանց ղեկավարման, ինչի հետեւանքով եղել են զոհեր եւ հողային կորուստներ: Փաստորեն պատասխանողը փաստում է, որ 800 հա տարածքները հանձնված են, նաեւ փաստում է, որ դրանք հանձվել են գումարի դիմաց: Այսինքն՝ պատասխանողը հայցվորին, ըստ էության, մեղադրում է պետական դավաճանության մեջ»,- հայտարարեց հայցվորի ներկայացուցիչը: Այսպիսով՝ հայցվոր կողմը պահանջում է պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հրավիրել մամուլի ասուլիս եւ հերքել Յուրի Խաչատուրովի վերաբերյալ արտահայտված սուտ փաստացի տվյալները եւ ասուլիսի տեսանյութը տեղադրել Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ Խաչատուրովը, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում Գրիգորյանից պահանջում է նաեւ 2 մլն դրամ։ Պատասխանող Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանի կարծիքով, սակայն, ասուլիսի ընթացքում Գրիգորյանի կողմից արված արտահայտությունները չեն կարող համարվել զրպարտիչ, քանի որ դրանք ընդհանուր են եւ վերաբերելի չեն կոնկրետ անձի։ Փաստաբանը, վկայակոչելով միջազգային նորմերով երաշխավորված անձի խոսքի ազատության իրավունքը, նկատեց, որ Գրիգորյանի կողմից արված արտահայտությունները պետք է դիտարկել ասուլիսի ամբողջականության մեջ։ «Ասուլիսի ընթացքում Ստեփան Գրիգորյանը խոսել է Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի, 2008թ. Մարտի մեկի իրադարձությունների, ինչպես նաեւ հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող Ապրիլյան պատերազմի մասին և իր գնահատականը տվել այդ իրադարձությունների վերաբերյալ»,–ասաց նա։ Պատասխանող կողմը ժամանակ խնդրեց դատարանից՝ ներկայացված հայցադիմումի վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնելու եւ ապացուցման բեռի հետ կապված միջնորդություն ներկայացնելու համար։ Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 16:00-ին:

Տպել
6057 դիտում

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան