Շտապ օգնության մեքենաների 2 վթար՝ 1 ամսում. Թորոսյանը կարծում է՝ բարեփոխումները հրատապ են

Հունվարի 29-ի կեսգիշերի սահմաններում Երեւանում վթարի էր ենթարկվել շտապ օգնության ավտոմեքենաներից մեկը: Սա, ի դեպ, այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ այդպիսի դեպքն էր:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանից տեղեկացանք, որ մեքենայում գտնվող անձնակազմը գրեթե չի տուժել եւ ստացել է միայն թեթեւ վնասվածքներ: «Բժիշկը գնացել է տուն, վարորդն ու բուժքույրն էլ են պատրաստվում: Նրանց վիճակը բավարար է»,- ասաց նա: Վթարի ենթարկված շտապ օգնության մեքենայում նաեւ եղել է հիվանդ քաղաքացի: «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից նա տեղափոխվում էր «Արմենիա» բժշկական կենտրոն: Թագուհի Ստեփանյանը նշեց, որ հիվանդը վթարից չի տուժել: Սակայն, անկախ ամեն ինչից, նրա վիճակը եղել է շատ ծանր՝ պայմանավորված ներքին արյունահոսությամբ, ուստի «Արմենիա» բժշկական կենտրոնում ենթարկվել է հրատապ վիրահատության՝ կյանքի ցուցումով:

Մեր զրուցակիցը չի կարծում, թե շտապ օգնության մեքենաների վթարները վերջին շրջանում դարձել են հաճախակի: Կատարվածը համարում է ընդամենը համընկնում:

«Ինձ թվում է ուղղակի համընկել է: Խոսում են հաճախակիացած դեպքերի մասին: Այդքան հաճախ նման դեպքեր չեն լինում, ուղղակի այդպես ստացվեց, որ այս ամիս երկու վթար տեղի ունեցավ»,- նկատեց Թագուհի Ստեփանյանը: Նաեւ հավելեց, որ վարորդներից դժգոհություններ չի լսել՝ շտապ օգնության նոր մեքենաների հնարավոր թերությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ ծառայության ավտոմեքենաները վերջերս են նորացվել եւ հարց էր առաջանում՝ գուցե դրանք ինչ-ինչ տեխնիկական խնդիրնե՞ր ունեն:

Ինչ վերաբերում է շտապ օգնության մեքենայի մասնակցությամբ պատահարի նախորդ դեպքին, այն տեղի էր ունեցել հունվարի 5-ին: Մեքենայում հիվանդ չի եղել: Բժիշկն ու բուժքույրն էապես չէին տուժել, ի տարբերություն վարորդի, որը «Հերացի» համալսարանական կլինիկայում ենթարկվել էր վիրահատության: Թագուհի Ստեփանյանի խոսքով երկու վարորդներն էլ երկարամյա աշխատանքային փորձ ունեն եւ նախկինում երբեք վթարային իրավիճակներում չեն հայտնվել: Ունեն վարորդական իրավունքի համապատասխան կարգ: «Նաեւ աշխատանքի ընդունվելուց առաջ վարորդները մեզ մոտ փորձաշրջան են անցնում: Այսինքն՝ մոտեցումները բավականին խիստ եւ կոշտ են»,- ընդգծեց տնօրենը: Նշված երկու դեպքերում էլ շտապ օգնության մեքենան անցել է կարմիր լույսի տակով եւ, խույս տալով հանդիպակաց ընթացող ավտոմեքենայից, վթարի ենթարկվել:

Շտապ օգնության ավտոմեքենայի վթարին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում: Նա նաեւ շեշտադրել է համապատասխան ծառայության ոլորտում որոշակի փոփոխությունների անհրաժեշտությունը:

«Քիչ առաջ տեղեկացա Երեւան քաղաքում տեղի ունեցած շտապօգնության մեքենայի հերթական վթարի մասին։ Հետ վերադառնալուն պես լուրջ հետեւություններ կարվեն Երեւանի շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ՝ չնայած որ այն գտնվում է Երեւանի քաղաքապետարանի, այլ ոչ թե առողջապահության նախարարության ենթակայության տակ։ Սա արդեն նման երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչը պարզապես անթույլատրելի է։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ ցանկանում։ Շտապօգնության ծառայության ղեկավարությանը կոչ եմ անում ապահովել շտապօգնության մեքենաների վարորդների կողմից երթեւեկության բոլոր կանոնների ԽՍՏՈՐԵՆ պահպանումը, երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար ՁԱՅՆԱՅԻՆ եւ ԼՈՒՍԱՅԻՆ ազդանշանների ՊԱՐՏԱԴԻՐ միացրած լինելը։ Մյուս վարորդներին կոչ եմ անում միշտ զիջել շտապօգնության մեքենաներին»,- գրել է Թորոսյանը:

Նախարարը կարծում է, որ շտապ օգնության ծառայությունը թե՛ Երեւանում եւ թե՛ մարզերում պետք է կառավարվի մեկ կենտրոնից, ինչը հնարավորություն կտա աշխատանքները կազմակերպել առավել արդյունավետ: Այդ մասին նա խոսել էր նաեւ իր վերջին ասուլիսի ընթացքում: Առայժմ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն, ինչպես նշվեց, գտնվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ, իսկ մարզերում այդ ծառայությունները գործում են բժշկական կենտրոնների կազմում:

«Իմ վերջին երկու արտասահմանյան գործուղումները ցույց տվեցին, որ շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացման ճանապարհներից մեկը, մեր երկրի չափսերին մոտ երկրների կամ տարածաշրջանների համար, նաեւ դրա կենտրոնացումն է մեկ կազմակերպության շրջանակներում։ Նման նախաձեռնության մասին ինձ դեկտեմբերին հայտնեց ՌԴ Կալուգայի մարզի նահանգապետը եւ երկու օր առաջ՝ Բելառուսի առողջապահության նախարարը։ Նրանք երկուսն էլ ստեղծում են մեկ կազմակերպություն, որը շտապօգնության ծառայություն կմատուցի իրենց տարածաշրջաններում՝ մեկ հարկի տակ համախմբելով մինչ օրս գործող ապակենտրոնացված ՇՕ ծառայությունները»,- իր գրառման մեջ տեղեկացրել է Արսեն Թորոսյանը եւ շարունակել.

«Կարծում եմ մենք նույնպես պետք է գնանք այդ ուղղությամբ՝ ունենալով մեկ շտապօգնության ծառայություն ամբողջ Հայաստանի համար՝ հստակ գծված լիազորությունների եւ պատասխանատվությունների շրջանակով, ծառայության մատուցման վերանայված չափորոշիչով։ ՇՕ բարեփոխումների շուրջ աշխատանքները մեր մոտ սկսվել էին դեռ աշնան սկզբից, բայց հիմա ավելի կարագացվեն նաեւ վերջին շրջանի զարգացումների պատճառով։ Բարեփոխումների աշխատանքներում կօգտագործվի ինչպես միջազգային փորձը, այնպես էլ մեր ՇՕ ծառայության այն բուժաշխատողների գիտելիքները եւ փորձը, ովքեր պատրաստակամ կլինեն օգնել»։

Տպել
3450 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան