Հոգնեցի․ Գեղակերտ համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

Լուսանկարում՝ ձախից՝ ընտրված գյուղապետ Ցոլակ Հակոբյանը, աջից՝ գյուղապետի պաշտոնակատար, պարտված թեկնածու Սերյոժա Առաքելյանը

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանը սույն թվականի հունվարի 15-ին հրաժարական է տվել, չնայած վերջինիս պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր մարտի 14-ին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում հոկտեմբերի 21-ին կայացած ընտրություններում գյուղապետի հաղթած թեկնածուն՝ Ցոլակ Հակոբյանը, մինչեւ դեկտեմբեր չէր ստանձնել իր լիազորությունները, եւ, հավանաբար, մինչեւ մարտի 14-ը չէր էլ ստանձնի։ 

Գյուղացիները անհանգստանում ու բողոքում էին այս իրավիճակից, դիմել էին անգամ ՀՀ կառավարություն ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ մոտ հազար ստորագրությամբ պահանջելով իրենց ընտրած գյուղապետի լիազորությունների ստանձնումն ու այս խնդրի լուծումը։ Նախարարությունից էլ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ ստանձնելու վերաբերյալ դիմումին ի պատասխան հայտնել էին, որ գյուղապետը վաղաժամկետ չի կարող ստանձնել լիազորությունները․ անհրաժեշտ է կամ սպասել գործող գյուղապետի պաշտոնավարման ավարտին կամ վաղաժամկետ դադարեցնել գործող գյուղապետի լիազորությունները։

Արդյունքում ստացվեց, որ պարտված գյուղապետը մինչեւ պաշտոնավարման ավարտը հրաժարական տվեց։ Արդեն նախկին գյուղապետից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հրաժարականի դիմում գրեց՝ չսպասելով լիազորությունների ավարտին, վերջինս պատասխանեց․ «Հոգնեցի»։ Հարցին՝ ինչի՞ց հոգնեց, Սերյոժա Առաքելյանն ասաց, թե՝ ընտրված գյուղապետ Ցոլակ Հակոբյանի բողոքներից։

Ցոլակ Հակոբյանն արդեն ստանձնել է իր լիազորությունները, ավագանին անցել է աշխատանքի բնականոն հունին։ Հակոբյանը մեր զրույցում ասաց, որ շուտով հանդիպելու է ավագանու անդամներին, զրուցելու է նրանց հետ, ներմուծելու են արդեն հաստատված բյուջեն ու անցկացնեն առաջին նիստը։ Հակոբյանն ասաց, գյուղապետի գրաժարականից հետո ազատման դիմում են գրել նաեւ վերջինիս տեղակալը, հաշվապահն ու հողաշինարարը, չնայած նրան, որ ինքը որեւէ մեկի հանդեպ վատ տրամադրված չէ․

«Իրենց կամքով դիմում գրեցին, ես ասացի՝ բայց ինչո՞ւ եք գնում, մնացեք, կաշխատենք, մի գյուղի մարդիկ ենք, իրար ճանաչում ենք, ապրել ենք իրար հետ, ես չեմ ուզում ձեզ հանեմ, իրենք էլ ասացին՝ մենք չենք ուզում աշխատենք, մենք քեզ չենք ընտրել, քո կողմից չենք աշխատել, չենք ուզում, չենք կարող քո աչքերի մեջ նայել»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ ամեն օր էլ ասում է, որ կապ չունի՝ նախկինում ինչպես են աշխատել, հիմա բոլորը նորմալ ու իրար հետ պետք է սկսեն հարգանքով աշխատել։

Հ․Գ․ Հիշեցնենք, որ համայնքը 14 տարի ղեկավարած գյուղապետ Սերյոժա Առաքելյանը ՀՀԿ անդամ էր, սակայն կուսակցության շարքերը լքել էր թավշյա հեղափոխությունից հետո։

Տպել
886 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան