Փոխվարչապետ Ավինյանը մասնակցել է «YES Armenia» ծրագրի ավարտական արարողությանը

30/01/2019 schedule19:05

Հունվարի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց երիտասարդ փորձագետների` YES Armenia ծրագրի ավարտական արարողությանը: 

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը նշեց, որ «YES Armenia»-ն Հայաստանի և Եվրոպական միության արդյունավետ ու ընդլայնվող  փոխգործակցության վառ օրինակներից է, և շնորհակալություն հայտնեց Միությանն անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Տիգրան Ավինյանն ասաց, որ տարիներ շարունակ աշխատանքը պետական համակարգում գրավիչ չի եղել տաղանդավոր ու աշխատասեր երիտասարդների համար՝ քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցություն չունենալու, ցածր աշխատավարձերի, կարիերայի առաջընթացի բացակայության և այլ պատճառներով, իսկ «YES Armenia» ծրագիրը հնարավորություն տվեց կոտրելու այդ կարծրատիպերը։ Նա հույս հայտնեց, որ ծրագրի մասնակիցները հիանալի օրինակ կդառնան այլ խոստումնալից երիտասարդների համար՝ պետականաշինության գործի մաս կազմելու։

Տիգրան Ավինյանը նշեց նաև, որ «YES Armenia»-ն նոր եռանդ հաղորդեց հանրային կառավարման համակարգին։ Հայաստանի ու Սփյուռքի երիտասարդ փորձագետները մի կողմից՝ հնարավորություն ստացան ներսից հասկանալու, թե ինչպես են աշխատում պետական գերատեսչությունները և գործնական փորձ ձեռք բերել, մյուս կողմից՝ իրենց հմտությունները ներդրեցին, նորարարական գաղափարները կյանքի կոչեցին ու հին խնդիրների համար նոր լուծումներ առաջարկեցին։

Փոխվարչապետն ընդգծեց, որ  «YES Armenia»-ի իրականացման ընթացքում կուտակված ինստիտուցիոնալ փորձը կարևոր դեր կարող է խաղալ հանրային և քաղաքացիական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման գործընթացում։ Այն բարեփոխումները, որը սկսել է կառավարությունը, այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն Հայաստանի զարգացման տեսլականը կյանքի կոչելու համար, հաջողության չեն հասնի, եթե շարունակվի աշխատանքը հին մեթոդներով և  հեղափոխություն տեղի չունենա նաև պետական կառավարման տրամաբանության, մտածողության, աշխատանքային մշակույթի մեջ։

Ավարտելով ելույթը՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարությունն արդեն իսկ սկսել է և շարունակելու է իրականացնել խորքային բարեփոխումներ հանրային կառավարման ոլորտում, որի արդյունքը կլինի արդյունավետ ու ճկուն պետական մեքենան, որը քաղաքացիներին որակյալ ծառայություններ կմատուցի և երկրի ռազմավարական զարգացման ծրագրերը կյանքի կկոչի։

Տպել
1125 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել