Մասիսի քաղաքապետը 8 օր հետո լուծել է պայմանագիրը աղբահանություն իրականացնող ընկերության հետ. ո՞րն է պատճառը

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանն է դիմել քաղաքացի Միշա Հակոբյանը: Նա պատմեց, որ իրեն պատկանող «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությունը մասնակցել եւ հաղթել է Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում 2018 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած մրցույթում, ինչի արդյունքում նրա ընկերությանը հնարավորություն է տրվել 2019 թվականին իրականացնել Մասիս քաղաքի աղբահանությունը:

Հակոբյանն ասաց, որ հունվարի 17-ից, ըստ պայմանագրի, պետք է ընկերությունն արդեն աղբահանության աշխատանքները իրականացներ: Նա նշեց, որ դրանից ընդամենը 8 օր անց` հունվարի 25-ին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը միակողմանի եւ ամբողջությամբ լուծել է պայմանագիրը ընկերության հետ:

Հակոբյանի խոսքով՝ պատճառն այն է, որ Համբարձումյանը ցանկանում էր, որ այդ ծառայությունը իրականացնի իր սանիկ Լյովա Խաչատրյանին պատկանող «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ն:

«Համբարձումյանը վստահ էր, որ «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ն է հաղթելու մրցույթում, սակայն իմ առաջարկած պայմաններն ավելի մատչելի էին եւ նա հարկադրված իմ ընկերության տնօրեն` Ֆելիքս Պողոսյանի հետ պայմանագիր կնքեց»,- ասաց Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ հունվարի 25-ին Պողոսյանին կանչում են Մասիսի քաղաքապետարան եւ փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը նրան ասում է, որ Համբարձումյանը լուծել է պայմանագիրը, իսկ որպես պատճառ նշում են, որ չի համապատասխանում տեխնիկական պահանջներին: Սակայն Հակոբյանի խոսքով՝ իր տեխնիկան շատ բարձրակարգ է:

Մեր հարցին, թե ինչքա՞ն տեխնիկա ունեն, Հակոբյանը պատասխանեց. «Օրենքով նախատեսված կարգով ես ունեմ համապատասխան տեխնիկա, օրենքը ինձ նաեւ չի արգելում, որպեսզի տեխնիկա վարձակալեմ»: Հակոբյանը նշեց, որ այս խնդրի հետ կապված արդեն դիմել է ՀՀ վարչապետին, ԱԱԾ տնօրենին, ՊՎԾ պետին եւ այլ պատկան մարմինների:

Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը մեր զրույցում հայտարարեց, թե պայմանագրի լուծման պատճառը պայմանագրային պարտավորությունների չկատարումն է:

Մեր դիտարկմանը, թե Միշա Հակոբյանի խոսքով՝ ընկերությունը ծառայությունը պատշաճ է կատարել եւ սա արվել է, որպեսզի ծառայությունը Համբարձումյանի սանիկի ընկերությունը իրականացնի, փոխքաղաքապետը արձագանքեց. «Անբարո սուտ են ասում: Այս պահին քաղաքապետարանի աղբահանությունը իրականացնում է «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ն, որի հիմնադիրը քաղաքապետարանն է եւ քաղաքապետարանի 100 տոկոս բաժնեմասի սեփականությունը պատկանում է քաղաքապետարանին, հիմնադիրը քաղաքապետն է»:

Մեր դիտարկմանը, թե դա նշանակում է, որ հատկացվող գումարը քաղաքապետարանի բյուջեից գնում է դարձյալ քաղաքապետարանի բյուջե՞, Հակոբյանն արձագանքեց. «Դա Մասիսի քաղաքապետարանի ենթակայության կառույց է: Կապել քաղաքապետարանի քավորի հետ, սանիկի հետ, դա անբարո սուտ է»:

Մեր հարցին՝ օրինակա՞ն է արդյոք 8 օր հետո պայմանագիր լուծելը, փոխքաղաքապետը պատասխանեց. «Մասիս քաղաքի կարիքների համար, աղբահանության ծառայություն իրականացնելու համար հայտարարվել է մրցույթ, մրցույթում հաղթող է ճանաչվել «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ն: Հունվարի 17-ին կնքվել է պայմանագիր: Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելված մեկում, որտեղ նշված է տեխնիկական բնութագիրը, հստակ նշվում են սահմանված տեխնիկական պահանջները: Շատ այլ հարցերի կարգավորման թվում է նաեւ աղբարկղերի քանակը: Ինչպես մրցույթում, այնպես էլ բնականաբար պայմանագրում սահմանված է, որ տվյալ կազմակերպությունը, որը պետք է մրցույթը հաղթի, պարտավոր է եւ պետք է ունենա թվով 246 աղբարկղ, որոնք պետք է տեղադրվեն Մասիս քաղաքի նշված հասցեներում, որոնք եւս նշված են հավելված մեկի պահանջների մեջ:

Հունվարի 17-ից իրենք իրականացրել են աղբահանությունը: Արդեն իսկ առաջին օրը նրանք պարտավոր էին աղբահանությունն իրականացնելու ժամանակ այդ աղբարկղերը տեղադրած լինել, որպեսզի կարողանան որակական ծառայություն մատուցել: Նրանք չունեին այդ աղբարկղերը: Ամսի 21-ին քաղաքապետի կողմից կարգադրություն է ստորագրվել, որով ստեղծվել է հանձնաժողով՝ ուսումնասիրելու տվյալ պայմանագրի կատարման որակը, որի կազմում եղել է այդ ԲԲԸ-ի տնօրեն Ֆելիքս Պողոսյանը»:

Նորայր Հակոբյանի խոսքով՝ հանձնաժողովը շրջել է ամբողջ քաղաքում եւ կազմել արձանագրություն, որ Մասիս քաղաքում 246 սեփական աղբարկղի փոխարեն տեղադրված է 156-ը եւ այդ արձանագրությունը ստորագրել է նաեւ Ֆելիքս Պողոսյանը:

«Հունվարի 22-ին քաղաքապետը գրավոր գրություն է ուղարկել տվյալ կազմակերպությանը՝ նշելով, որ իրենք պարտավոր էին եւ պարտավոր են աղբահանությունը իրականացնել պատշաճ մակարդակով` տեխնիկական պայմանների համաձայն, այլապես պայմանագիրը կարող ենք լուծել պայմանագրի 1-ին կետի համաձայն: Կազմակերպությանը տրվել է 1-օրյա ժամկետ, որպեսզի իրենք ապահովեն պայմանագրի կատարումը: Հունվարի 24-ին նույն հանձնաժողովը նույն տնօրենի ներկայությամբ դուրս են եկել քաղաքում ուսումնասիրություն կատարելու եւ արձանագրել են, որ քաղաքում 246 աղբարկղի փոխարեն տեղադրված է 178-ը, որը դարձյալ ստորագրել է Ֆելիքս Պողոսյանը: Սա արդեն խոսում է նրանց ոչ պատշաճ ծառայություն իրականացնելու մասին: Քաղաքապետը, հիմք ընդունելով պայմանագրի համապատասխան կետը, որտեղ նշվում է, որ պատվիրատուն կարող է միակողմանի լուծել պայմանագիրը, եթե մատուցված ծառայությունը չի համապատասխանում պայմանագրի համապատասխան հոդվածով սահմանված պահանջներին, լուծել է պայմանագիրը»,- ասաց Նորայր Հակոբյանը:

Տպել
3720 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)