Համաներման արդյունքում ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն․ ոստիկանության շտաբի պետ

Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումից հետո ոստիկանապետի կողմից հանձնարարվել է, որ հսկողություն իրականցվի համաներմամբ ազատ արձակված անձանց նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, 2018 թվականին ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։

Շտաբի պետը նշեց, որ համաներմամբ ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն, ընդ որում՝ մեկն ավազակություն, 28-ը՝ գողություն եւ այլն։

«Կրկնահանցագործության եւ համաներումների կապի վերաբերյալ ոստիկանությունը հետազոտություն է արել տասը տարի առաջ։ Դրա արդյունքը ցույց է տվել, որ համաներումից հետո հաջորդ տարի ունենում ենք հացագործությունների բավականին մեծ աճ, բայց դա չի նշանակում, որ մարդասիրական այդ քայլը սխալ մոտեցում է, սա քրեական քաղաքականության մաս է կազմում։ Կարծում ենք, որ նման անձինք ուղղակի պետք է գտնվեն ոստիկանության տեսադաշտում, պետք է լինեն հսկողության տակ, բայց ցավոք այսօրվա օրենսդրությունը լիարժեք չի տալիս այդ հնարավորությունը»,-ասաց ոստիկանության շտաբի պետը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ոստիկանության արխիվից համացանցում հայտնվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ցուցմունքի եւ Իոսիֆ Աղաջանովի դիակի կադրերի աղմկահարույց տեսանյութը, ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ տեսանյութը տրամադրվել է փաստաբանին, եւ սովորական քաղաքացին չէր կարող այն ունենալ։ Իսկ թե տեսանյութը ում միջոցով է հայտնվել համացանցում, Ահարոնյանն ասաց, որ տեղյակ չէ․ ոստիկանության արխիվից տեսանյութերը տրամադրվում են միայն փաստաբաններին։

Տպել
1464 դիտում

Էրեբունու համայնքային ոստիկանները բացահայտեցին հացատանը կատարված գողությունը (տեսանյութ)

Վթար Գյումրի քաղաքում. տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության

1 օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 7 մարզում

Ակնկալում ենք ավելի շատ լատվիական ներդրումներ Հայաստանում. Զոհրաբ Մնացականյան

Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա - Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում մութ գործերը կարգավորել. վարչապետ

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են