Լոռու մարզպետը՝ մարզպետարանում առաջիկա կրճատումների ու միավորումների մասին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական համակարգի արդյունավետության շրջանակներում քննարկում է մարզպետարանների օպտիմալացման հարցը, եւ սպասվում է, որ շուտով արրդեն կլինի համապատասխան նախագիծը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում մի առիթով նշել էր, որ սրա շնորհիվ ավելի արդյունավետ կառավարում է լինելու, իսկ այս պահին համակարգը ուռճացված է:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նորմալ էր համարում գաղափարը: Աշխատանքային վերջին խորհրդակցության ժամանակ մարզպետը վարչության պետերին հորդորել էր մշակել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը, մարզպետը նաեւ պահանջել էր դա չանել անձնավորված, այյլ անել աշխատանքից ելնելով: Մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետարանում արդեն կա նախնական տարբերակ, թե որ վարչության որ բաժինները կմիավորվեն, որ բաժինները կփակվեն առհասարակ: Ի դեպ, խոսակցություններ կան նաեւ, որ 3 փոխմարզպետներից մնալու է միայն մեկը, մյուս 2-ը ազատվելու են աշխատանքից: Այս պահի դրությամբ Լոռին 2 փոխմարզպետ ունի: Մյուս փոխմարզպետ Արամ Խաչատրյանը ԱԺ ընտրություններից հետո ընտրվեց պատգամավոր: 

Լրագրողների հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ կոնկրետ նախագիծ իրենց սեղանին դեռեւս դրված չէ, բայց կա որոշակի մոդել, որը դեռ քննարկման փուլում է. «Մենք մեր առաջարկները անելու ենք, որոշակի փոփոխություններ կլինեն, բայց դա նույնպես մեր կառույցում քննարկման փուլում է, հետեւաբար մենք մեր առաջարկությունը դեռ չենք արել… կձեւավորվի, կանենք, նոր դրա մասին կխոսենք»:

«Ասեմ, որ մոդելը հիմնված չէ աշխատակիցների թվաքանակի կրճատման որոշակի ֆիքսված թվի վրա, մեզ ուղղակի նախարարի կողմից եղել է հորդոր՝ մեր գործառույթներին համապատասխան կազմենք մոդելը, կառուցվածքը»,-ասաց նա: Լրագրողների հարցին, թե որպես բժիշկ, ինչպես է գնահատում օրինակ կրթության եւ առողջապահության վարչությունների միավորումը, Ղուկասյանն ասաց. «Կոնկրետ այդ մասով բնական է՝ նորմալ չէ, բայց բավականին դրական բաներ կան մոդելի մեջ, որը մեր համար ընդունելի է»:

Իսկ թե ինչ ձեւով ընթացք կտրվի մարզպետարանի օպտիմալացմանը, արդյոք գործազուրկների թիվը մեծ կլինի, թե՝ ոչ, մարզպետը նշեց, որ որեւէ թիվ չկա ֆիքսված: Իսկ թե աշխատակազմը որքանով կտուժի վարչությունների ու բաժինների միավորումից, Ղուկասյանն ասաց. «Կարող է այդ վարչության կարիքը լինի ու աշխատակիցների թիվն անգամ ավելացնենք, կարող է կարիքը կա պակասեցնելու, դա գործառույթներից ելնելով ենք որոշելու»,-հավելեց մարզի ղեկավարը: Նշենք, որ Լոռու մարզպետարանը այս պահի դրությամբ 100-ից ավելի աշխատակից ունի:

Տպել
964 դիտում

Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին (լուսանկարներ)

Վանաձորի քաղաքապետարանի «լավ» աշխատանքի շնորհիվ վարորդները շարունակում են ջարդել մեքենաներն ու վտանգել իրենց կյանքը

ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ

Կայացել է «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ հավաքականի բոլոր խաղացողները վրդովված են մեր գլխավոր մարզչի խոսքերից. Հարոյանը քննադատել է Խաշմանյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Թուրքիան Ռուսաստանին հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. ՌԴ ԱԳՆ

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Լեհաստանը եւ Լատվիան կողմ են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ. վարչապետ (տեսանյութ)

ՀՖՖ-ն չի կիսում կարծիքը, որ Մխիթարյանին պետք է զրկել ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագի թեւկապից. ասել է Վանեցյանը

Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով 30 վիրավոր կա եւ 5 զոհ, այդ թվում՝ երեխա

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

Ես ընդամենը իմ պետի կարգադրությունն եմ կատարել. Սուրիկ Խաչատրյանի գործով վկա

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հռոմ

Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ներկայացնել իր դիրքորոշումը, նա այդ մասին ուսանողների հետ կխոսի

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները