Եկատերինբուրգում այրվող տնից 3 երեխաների փրկած Գեւորգին ՌԴ ԱԻՆ-ում պարգեւատրել են

ՌԴ Արտակարգ իրավիճակների ծառայության Սվերդլովսկի շրջանի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել Եկատերինբուրգի Ցիգանսկի թաղամասում այրվող տնից 3 երեխաների փրկած 30-ամյա Գեւորգ Ավետիսյանի մեծարման միջոցառումը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻ ծառայության գլխավոր վարչության մամուլի բաժինը:

Գեւորգ Ավետիսյանը, ի պատասխան իր հասցեին հնչած շնորհակալական խոսքերի, հայտնել է, որ այլ կերպ վարվել ինքը պարզապես չէր կարող, երեխաներին կրակի ու ծխի միջից դուրս հանելիս ինքը մտածել է միայն նրանց ողջ տեսնելու մասին եւ հպարտ է, որ դա իրեն հաջողվել է:

Կատարած բարի արարքի եւ խիզախության համար Գեւորգ Ավետիսյանին շնորհվել է շնորհակալական նամակ ԱԻ ծառայության ղեկավարի անունից, ինչպես նաեւ որպես խորհրդանշական նվեր՝ կրակմարիչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 30-ամյա Գևորգն անցնելիս է եղել մեքենայով, երբ նկատել է ծուխը: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել տանը, որն արդեն այրվում էր: Պատուհանից նա տեսել է, որ ինչ-որ մեկը ձեռքով է անում և շտապել է օգնության. նա կոտրել է պատուհանը և սկսել է հանել երեխաներին: 

Հրդեհի պահին տանը 3 երեխա է եղելերկու 12-ամյա աղջիկ և 10-ամյա տղան: Գևորգը փրկել է բոլորին, ոչ ոք չի տուժել:

Տպել
2607 դիտում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ ներկայացուցիչը անդրադարձավ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին

Ալեքսանյանի դպրոցը հիմնանորոգման կարիք ունի 2005 թվականից. չեմպիոնը մարզվում է խարխուլ դահլիճում

Պաշտոնանկություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Հայաստանից հեռանալու ժամանակ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ չի քննվել. ՀՔԾ

Կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովան՝ ԼՂ հակամարտության հարցում ՌԴ դերի մասին

2 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները ԲԴԽ-ն կհրապարակի մայիսի 8-ին

Պետական մարմնին գրեթե մեկ ամիս ուղղված տասնյակ հեռախոսազանգեր եւ ոչ մի հստակ պատասխան

Հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ-ն արձագանքում է Չիրագլի գյուղը գնդակոծելու մեղադրանքին

Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ

Երևանն ու Լիոնը նոր ծրագրեր կիրականացնեն. հանդիպել են քաղաքապետները

Բազմաթիվ կարեւոր խնդիրներ կան, որոնք մենք փորձում ենք լուծել. Սիփան Փաշինյան

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ

Ռիչարդ Սամել, Սպիվակովա. ինչ հայտնիներ են հրավիրվել Արցախի մասին պատմող ֆիլմում նկարահանվելու

Bloomberg գործակալությունն ասել է՝ ինչու պետք է այցելել ՀՀ. Փաշինյանը տարածել է նյութի հղումը

Հիմնանորոգվող Մ-6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդու հատվածում ասֆալտապատման աշխատանքներից ալավերդցիները դժգոհ են

Հայաստանի բուհերի ուսանողների կեսից ավելին օգտվում է ուսման վարձը ամսական տարբերակով վճարելու հնարավորությունից

Ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից, աշխարհը պետք է չլռի. Փաշինյանն արձագանքել է Էրդողանին

Կիպրոսն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու հարցում. Անաստասիադես

Յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր ամիս ունի առավելագույնն իր աշխատավարձի 30%-ի չափով պարգևատրման ֆոնդ. Գալստյան

Քացախաթթվի լուծույթ խմած կինը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. դեպքով նյութեր են նախապատրաստվում