Կադաստրի բոլոր աշխատակիցներն ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստացել, նաեւ ղեկավարը

29/01/2019 schedule20:05

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կոմիտեի պարգևավճարների համակարգին:

Կոմիտեի ղեկավարը նշել է, որ 2018թ. օգոստոսից, ինչ ինքն է ղեկավարում կոմիտեն, համակարգի բոլոր աշխատակիցները յուրաքանչյուր ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստացել, իսկ դեկտեմբերին՝ 100%-ի չափով:

Պետրոսյանը հստակեցրել է, որ տարեվերջին ինքն էլ «չի հրաժարվել պարգևավճարից՝ չհրաժարվող գործընկերներին վատ դրության մեջ չդնելու համար»:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Վերջին օրերին ինձ շատ են հարցնում, և ասեմ, որ այո՛, կադաստրի համակարգում անցած տարում նույնպես եղել են պարգևատրումներ ու լինելու են, քանի որ պետական կառավարման համակարգում մենք պետք է ունենանք ազնիվ ու բարձր վարձատրվող աշխատակիցներ, հակառակ դեպքում մենք նորից կընկնենք կոռումպացված պետական համակարգի փակ ցիկլի շրջանի մեջ։

Դեռ աշնանը նոր կարգ ենք մշակել, և այս տարի պարգևատրումը լինելու է ոչ թե համահարթված ձևով, այլ ըստ աշխատանքի որակի։ Իսկ 2018 թ. օգոստոսից, ինչ ստանձնել եմ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը, համակարգի բոլոր աշխատակիցներն են ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում ստացել (եթե այդ ամիս չեն ընդունվել աշխատանքի, եթե չեն ունեցել նկատողություն կամ արձակուրդում չեն եղել)։ Ռիսկային աշխատանք կատարողները, օրինակ՝ ռեգիստրները, այդ ընթացքում ավելի բարձր պարգևատրում են ստացել։ Ավելի բարձր են պարգևատրվել նաև նրանք, ում աշխատավարձն անտրամաբանականորեն ցածր է՝ հավաքարարներ, վարորդներ և այլն։ Իսկ տարեվերջին ողջ համակարգը 25%-ի փոխարեն ստացել է 100%-ի խրախուսում, նաև անհատապես խրախուսել եմ մեր ձեռնարկած բարեփոխումների հիմնական պատասխանատուներին։

Արդյունքում՝ կոռումպացվածի համարում ունեցած համակարգի բոլոր աշխատակիցների ամսական ֆինանսական եկամուտը մոտ 50 տոկոսով աճել է (մեր տվյալներով, կոռուպցիոն հոսքերը զրոյացվել են)։

Եվ մի կարևոր բան էլ՝ եթե նախկինում Կոմիտեն, որն ինքնաֆինանսավորվող մարմին է, գրեթե ամբողջովին ծախսում էր իր գեներացրած եկամուտները, ապա 2018-ի մենք պետական բյուջե ենք վերադարձրել շուրջ 538 մլն դրամ, ինչն ավելին է, քան 2012-ից ի վեր բոլոր տարիներին պետական բյուջե վերադարձված գումարները միասին։

Անձամբ ես տարվա ընթացքում խրախուսումներից միշտ հրաժարվել եմ։ Միայն տարեվերջին չեմ հրաժարվել՝ չհրաժարվող գործընկերներիս վատ դրության մեջ չդնելու համար (ֆինանսական պարգևատրումս կազմել է 640 000 դրամ, մի քիչ ավելի պակաս իմ տեղակալների՝ դեկտեմբեր ամսին ստացած գումարից)։

Չեմ գրում նախկին պարգևատրումների մասին, նույնիսկ մոտավոր հաշվարկներով չեմ գրում համակարգում եղած «սև» շրջանառության ու առավել ևս մինչ իմ նշանակումը իմ եկամուտների մասին։ Ինքս ինձ պարգևատրելու որոշման մասին երկար եմ մտածել և կրում եմ դրա թե՛ բարոյական, թե՛ իրավական պատասխանատվությունը։ Անկեղծ ասած, տեսնելով հասարակության լայն շերտերի վերաբերմունքը, միգուցե սխալվել եմ, որից և կանեմ իմ հետևություններն ապագայում»։

Տպել
1731 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)