ՊԵԿ-ից իմ պարգեւատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար 14 միլիոն է. Դավիթ Անանյան

29/01/2019 schedule17:22

Պարգեւավճարների աղմուկ հանած թեման ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանի հետ «Իմ քայլը» խմբակցությունում տեղի ունեցած քննարկումից հետո է՛լ ավելի թեժացավ: Դավիթ Անանյանը քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 8 ամիսների համար ՊԵԿ-ից 14 մլն դրամ պարգեւավճար է ստացել: Խոսելով իր հայտարարագրած 23 մլն դրամ եկամտի մասին, Անանյանն ասաց.

«23 միլիոնը բաղկացած է՝ 4.8 միլիոն ֆինանսների նախարարությունից եմ ստացել, 18.5 միլիոն՝ ՊԵԿ-ից։ Առաջինը ստացել եմ 4.5 ամսվա համար, երկրորդը՝ 7.5 ամսվա համար։ 8 միլիոն չկա։ Եթե բաժանեք 7-ի, կստանաք միջինը 2.3 միլիոն։ Իմ եկամուտները ամսական 2.3 միլիոնը չեն գերազանցում՝ աշխատավարձով, հավելավճարով եւ պարգեւատրումներով։ ՊԵԿ-ից իմ պարգեւատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար 14 միլիոն է»:

Խոսելով խմբակցության ներսում տեղի ունեցած քննարկումների մասին՝ Անանյանն ասաց, որ մանրամասն պարզաբանում տրվեց պարգեւատրումների, աշխատավարձերի, ընդհանուր այն տեղեկատվության հիման վրա, որը հրապարակման ենթակա է, որն անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով պաշտպանված է, եղավ ամփոփ քննարկում․

«Եղավ մոտավորապես 15-20 հարցերի պատասխան։ Սա դռնփակ նիստում աշխատանքային կարգով իրականացված քննարկում էր»,- ասաց Անանյանը։

Հարցին՝ կարողացա՞վ հիմնավորել պարգեւավճարների մասին իր փաստարկները, Անանյանը պատասխանեց՝ նման խնդիր չկար։

«Կար պարզաբանումների խնդիր։ Ես չեմ ասելու՝ իրենք բավարարված են, թե՝ չէ։ Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարարված եմ։ Ամեն ինչ ճիշտ է կատարվել՝ օրենքի տառին համապատասխան։ 9 միլիոն պարգեւատրում գոյություն չունի։ 8 միլիոն չկա, 7 միլիոն չկա, 6 միլիոն չկա։ Մեր իրավաբանների հետ աշխատում ենք, թե ինչպես անենք, որպեսզի հանրայնացնենք այն տեղեկատվությունը, որի իրավական հնարավորությունը չունենք։ Պատգամավորները եւս ասացին, որ առաջիկայում միգուցե պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն-պետական ծառայող կապը շատ ավելի թափանցիկ լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ պարգեւավճարներ տված բոլոր մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումներ են լինելու։

Մեկ այլ հարցի՝ իրավասո՞ւ էին արդյոք իրեն խորհրդարան կանչելու եւ հարցադրումներ ներկայացնելու, նա պատասխանեց, որ իրավասության խնդիր չկա․

«Մենք ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք։ Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ, քննարկել ենք։ Ընդդիմությունն էլ եթե հրավիրեր, ես կգայի»,- հավաստիացրեց ՊԵԿ նախագահը։

Հիշեցնենք, որ խորհրդարանի իշխանական խմբակցությունը ՊԵԿ նախագահին հրավիրել էր ներկայացնելու պարգեւավճարների հանգամանքները եւ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները։

Հ.Գ. Դիտարկմանը, որ եթե Դավիթ Անանյանը 8 ամսվա ընթացքում 14 մլն դրամ պարգեւավճար է ստացել, այդպիսով ստացվում է, որ ինքը յուրաքանչյուր ամիս իրեն պարգեւատրել է 1 մլն 750 հազար դրամով, ՊԵԿ նախագահը չարձագանքեց։

Տպել
4247 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ