Հայաստանը շահագրգռված է իր տարածքով տարանցիկ գազատարի անցկացմամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է իր տարածքով տարանցիկ գազատարի անցկացմամբ, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանից:

Նման հայտարարություն Փաշինյանն արել է ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում: Նա այսպես պատասխանել է այն հարցին, թե Հայաստանն արդյո՞ք չի ծրագրում միանալ երկրներին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանից էներգակախվածության նվազման օգտին եւ այնպիսի նախագծերը, ինչպես «Հյուսիսային հոսք-2»-ն է, դիտարկում են որպես սեփական անվտանգության սպառնալիք:

Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: «Իսկ մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցեն որեւէ տարանցիկ խողովակաշար, որը Ա կետից Բ կետ կփոխադրեր, օրինակ, գազ կամ նավթ: Ուստի, մենք նման նախագծերով անչափ շահագրգռված ենք»,- ասել է վարչապետը: 

Նշենք, որ «Հյուսիսային հոսք-2»-ը նախատեսում է տարեկան 55 մլրդ խոր. մետր ընդհանուր հզորությամբ գազատարի երկու ճյուղերի կառուցում Ռուսաստանի ափից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Շինարարության արժեքը գնահատվում է 9,5 մլրդ եվրո, թողարկումը սպասվում է մինչեւ 2019 թվականի վերջ:

Տպել
1158 դիտում

Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը հնչել է՝ Պուտինի եւ Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

«Զոն» նայողների արտոնությունները, ինչը եղել է նախկին իշխանությունների ժամանակ, վերացված է. Զեյնալյան

Քավոր-սանիկական հարաբերություններ չունենք Վլադիմիր Գասպարյանի հետ. ՊՎԾ պետի տեղակալ

Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում․ Էդմոն Մարուքյան

Վարչապետի տիկինը փոքրիկ դստեր հետ իրենց առանձնատան պարտեզում տիկնիկային ներկայացում է բեմադրել (տեսանյութ)

Պաշտպանեք ձեր քաղաքացուն, եթե չեք կարողանում, գոնե մի ասեք, որ փայլուն հարաբերություններ կան Ռուսաստանի հետ․ Մարուքյան

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրենքի նախագիծը

Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որպեսզի դառնան աշխարհահռչակ երաժիշտ. վարչապետ

Քրեակատարողական ծառայությանը 30 լրացուցիչ հաստիք կտրամադրվի. նախագիծն ընդունվեց

Տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. վարչապետ

Արտոնություն՝ «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ»-ին. կստեղծվի 60-70 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ աշխատավարձով

Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը

Մխիթարյանի մասով «Արսենալի» երկրպագուների համբերության բաժակը լցվել է

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կլինեն Ռյազանի օդադեսանտային բարձրագույն ուսումնարանում

Խոշոր սեփականատեր ունենալը հատուկ է միայն մեկ խմբակցության․ մեր եւ երրորդ խմբակցությունում այդպիսիք չկան․ Հայկ Գեւորգյան

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ շրջանակում անցկացվող աշխատանքային հանդիպմանը

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի. Թուրքիայի ԱԳՆ

Այն մարզիկները, ովքեր ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ ՀՀ-ն գնահատում է իրենց վաստակը պետության առաջ. վարչապետ