Խոստացել է ԱՄՆ վիզա ստալանուն աջակցել եւ յուրացրել խոշոր չափերի գումարներ. մեծ հափշտակություն Երեւանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակչուհու կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում հիմնավորվել է, որ 2016թ. սեպտեմբերից մինչև 2018թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակչուհին՝ ծնված 1967թ., հանդես գալով տուրիստական գործունեություն իրականացնող ՓԲ ընկերության անունից, ԱՄՆ վիզա ստանալուն աջակցելու նպատակով, որպես դեպոզիտ գումար, տարբեր անձանցից պահանջել և մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ նախապես պայմանավորվելով, որ նշված գումարը ԱՄՆ-ից ետ վերադառնալու գումարային երաշխիքն է, իսկ ԱՄՆ դեսպանատան կողմից վիզա չտրամադրելու դեպքում նշված գումարը ենթակա է վերադարձման: Սակայն ԱՄՆ դեսպանատունը մերժել է ԱՄՆ վիզայի տրամադրումը նշված քաղաքացիներին, իսկ 51-ամյա կինը, չվերադարձնելով որպես երաշխիք իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումարները, յուրացրել է դրանք:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 51-ամյա կինը յուրացրել է նաև տարբեր քաղաքացիների կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գումար փոխանցելու և այնտեղից ապրանքներ գնելու, ինչպես նաև՝ Կանադայի վիզա ստանալուն աջակցելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումարները:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում 51-ամյա կինը, տեղեկանալով մի շարք քաղաքացիների՝ ԱՄՆ դեսպանատան կողմից մուտքի արտոնագիր ստանալը մերժելու մասին, նախապես տեղյակ լինելով ԱՄՆ դեսպանատան կողմից մերժման դիմումի վերանայման ընթացակարգի բացակայության մասին, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, կրկին հանդես գալով նշված փակ բաժնետիրական ընկերության անունից, խաբեությամբ, վիզա տրամադրելու համար վերանայման դիմում կազմելու և նրանց վիզա տրամադրելու հարցը կարգավորելու պատրվակով ստացել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով և խոշոր չափերով գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 51-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
880 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության