Սլավոնական համալսարանի այգում կտեղադրվի Գրիբոյեդովի կիսանդրին. ներկա է լինելու ՌԴ փոխարտգործնախարարը

Հայ-Ռուսական համալսարանի «Երախտագիտության» այգում հունվարի 30-ին (Ա. Գրիբոյեդովի մահվան 190-րդ տարելիցի օրը)՝ ժամը 12:00-ին, տեղի է ունենալու մեծանուն ռուս դիվանագետ, բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են Հայ-Ռուսական համալսարանի մամուլի ծառայությոնից:

Միջոցառմանը ներկա են լինելու Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը, «Ստրատեգիա» հիմնադրամի նախագահ Մեցցո Իգիթյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայ մշակութային գործիչ Վահան Արծրունին և այլք։

ՀՌՀ-ի տարածքում, հայաստանյան և ռուսաստանյան ականավոր մտավորականների և պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք այս միջոցառումը երկու երկրների պատմության խորքերից եկող բարեկամությունը հաստատող լավ առիթ կհանդիսանա:

Նախագծի մեկենասն է հայտնի գործարար, գիտնական և հասարակական գործիչ Մեցցո Իգիթյանը։ Հուշարձանի հեղինակն է աշխարհահռչակ քանդակագործ Գրիգորի Պոտոցկին: Քանդակը Հայ-Ռուսական համալսարանին է նվիրաբերել մի շարք մշակութային նախագծերի հեղինակ «Ստրատեգիա» հիմնադրամը։ Հայ-Ռուսական համալսարանը սիրով ընդունել է այդ նվերը՝ ի նշանավարումն Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ հայ և ռուս ազգերի առջև ունեցած մեծ վաստակի: 

Ալեքսանդր Գրիբայեդովը զբաղվել էր դիվանագիտական գործունեությամբ 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, ինչպես նաև մասնակցել էր Երևան քաղաքի ազատագրմանը և արժանացել շքանշանի։ Նա մասնակցել էր նաև Թուրքմենչայի հաշտության պայմանագրի մշակմանը։ Հենց նրա ակտիվ ջանքերի շնորհիվ հաջողվել էր Պարսկաստանից հայրենիք վերադարձնել հազարավոր հայ ընտանիքներ, որոնք 17-րդ դարում Շահ-Աբբասի հրամանով բռնի ուժով տարհանվել էին իրենց պատմական հայրենիքից դեպի Իրանի խորքերը` Արևելյան Հայաստանի ազգագրական պատկերի փոփոխման նպատակով՝ հայկական էթնոսի թվաքանակի նվազեցման և պարսկական էթնոսի ավելացման համար:

Տպել
1648 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան