ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից սովորելու շատ բան ունեն. Վալովայա

28/01/2019 schedule16:00

ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից եւ հայ գործարարներից սովորելու բան ունեն: Այս մասին հունվարի 28-ին տեսակամուրջի միջոցով տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ խոսելով կազմակերպության՝ ժամանակին համընթաց քայլելու եւ դրա ոգուն համապատասխան տրանսֆորմացվելու մասին:

Հայաստանը, նկատեց նա, այժմ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է եւ պետության սահմանների կեսը փակ են: Չնայած դրան, հավելեց բանախոսը, հայ գործարարները`Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից հետո, իրենց ապրանքների արտահանման տարբերակներ գտնում են: «Այս համատեքստում, մենք իհարկե, մեր հայ գործընկերներից սովորելու բան ունենք, քանի որ նրանք առավելագույնս օգտագործում են ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները»,- ասաց տիկին Վալովայան:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի համար 2018 թվականը բարենպաստ է եղել: «ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքը, արդյունաբերական արտադրանքն աճել են: Բայց անդամ երկրներում աճը էապես գերազանցում է միության ցուցանիշներին», - ասաց նա՝ ասելով, որ առաջատար եռյակը գլխավորում է Հայաստանը, հետո Բելառուսն է, ապա Ղազախստանը: «Հանձնաժողովի գնահատականով՝ ներքին համախառն արդյունքի տեմպով հասել ենք 1.9 տոկոս աճի: Բայց շատ կարեւոր է, որ որոշ պետությունների դեպքում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է. Հայաստանում 6.2 տոկոս է, Բելառուսում՝ 3.7 տոկոս, Ղազախստանում՝ 4 տոկոս», - ընդգծեց նա:

Այս ցուցանիշները, նախարարի խոսքով, արտացոլում են այն ազդեցությունը, որը պետությունները ստանում են ինտեգրացիայի արդյունքում: Վալովայան նաեւ նկատեց, որ արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշով էլ անդամ պետություններից որոշները գերազանցում են կազմակերպության միջինացված ցուցանիշը:

«Եթե ամբողջ միության համար արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 3.2 տոկոս, ապա Բելառուսում 6.1 տոկոս, Ղազախստանում՝ 4.5 տոկոս, Ղրղըզստանում 4.9 տոկոս, Հայաստանում՝ 4.1 տոկոս: Այս պարագայում էլ երկրների մեծ մասի ցուցանիշները գերազանցում են միության ցուցանիշներին», - ասաց Վալովայան՝ հիշեցնելով, որ անցյալ տարի, մայիսին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները ինտեգրման խորացման հռչակագիրը ստորագրեցին:

Տպել
1441 դիտում

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին