Մշակույթի նախարարության աշխատակիցները Տիգրան Մանսուրյանի հոբելյանի առթիվ այցելել են կոմպոզիտորին

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանն ու սաներն ականավոր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի կապակցությամբ այցելել են Մանսուրյանի տուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Մանսուրյանը և նրա քույրը՝ օպերային երգչուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքս Մանսուրյանը շնորհակալություն են հայտնել անակնկալ այցով Տիգրան Մանսուրյանի հոբելյանը շնորհավորելու համար։

ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առթիվ՝ նշելով. «Մեր ժողովուրդը երբևէ երաժշտարվեստի խոշոր գործիչների պակաս չի զգացել, սակայն կոմպոզիտորների ու երգահանների հայոց աստղաբույլում միշտ էլ առանձնակի շուքով է շողում Ձեր աստղը` փառավորելով թե՛ Ձեր, թե՛ Ձեզ ծնող ժողովրդի անունը: Դուք մեր մշակույթի այն բացառիկ գործիչներից եք, որոնցով մեր երկիրը բացճակատ ներկայանում է աշխարհին:

Ձեր ստեղծագործական գործունեությունը արժանի է ամենայն հիացմունքի: Ձեր կենսագրությանն արված ամենահպանցիկ ակնարկից անգամ պարզ է դառնում, թե ինչպիսի երկար, դժվարին ու տքնաջան ճանապարհ պիտի անցնի արվեստի նվիրյալը նման բարձր անվան ու հաջողությունների հասնելու համար:

Լինելով մեր ժողովրդի բազմադարյա ընթացքի, հոգևոր-մշակութային խորախորհուրդ գանձարանի քաջահմուտ գիտակն ու կրողը, դուք այդ ամենը աստվածատուր տաղանդով վերածեցիք ընտիր երաժշտության, որտեղ այնպես ներդաշնակ են ազգայինն ու համամարդկայինը:

Երաժշտարվեստի տարբեր ժանրերը ներկայացնող Ձեր ստեղծագործությունները ամենալայն ճանաչում են ստացել և արդեն երկար տասնամյակներ հնչում են աշխարհի հեղինակավոր կոլեկտիվների և անհատ կատարողների մեկնաբանությամբ` հիացնելով անգամ ամենանրբաճաշակ ունկնդիրներին:

Թանկագի՛ն մաեստրո.

Ձեր մարդկային ու քաղաքացիական առաքինությունների շարքում միշտ էլ առանձնանում է անսահման համեստությունը` զարդարելով արվեստագետի Ձեր ազնիվ կեցվածքը: Դուք երբեք չեք ձգտել փառքի ու մեծարանքի, սակայն փառքը, լայն ճանաչումը և այլևայլ դափնիները միշտ եղել են Ձեր կյանքի մշտական ուղեկիցը` որպես արժանի գնահատական Ձեր ստեղծածի:

Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն, երկար տարիների կյանք` ի փառս հայրենական մշակույթի, ի փառս հայ երաժշտարվեստի զարգացման ու տարածման»:

Տպել
2054 դիտում

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը