ԵՄ-ն Աշոցքում դահուկային կենտրոն է բացել. ՀՀ կառավարության կազմի փոփոխությունը ԵՄ ծրագրերի հետ կապ չունի

Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Աշոցքում ԵՄ-ն այսօր առաջին դահուկային կենտրոնը բացեց: Սա ԵՄ կողմից ֆինանսավորվող 10 ներկայացուցչական ծրագրերից առաջինն է՝ ուղղված համայնքներում բացօթյա միջոցառումների ու առոսղջ ապրելակերպի զարգացմանը: Այս ծրագրով նպատակ կա նաեւ զբոսաշրջիկների ուշադրությունը կենտրոնացնել հյուսիսային համայնքների վրա, որոնք անգնահատելի եւ ինչ օրս սակավ բացահայտված  գանձեր են:Ծրագրի շրջանակմներում 7 մլն եվրո է նախատեսված հայաստանի հյուսիսային արզերում զբոսաշրջության խթանման եւ զարգացման համար: «Մենք այս կերպ ուզում ենք ցույց տալ, որ անգամ քիչ գումարով կարելի է կարեւոր գործ անել:  Աշոցքում 7 ամիս ձմեռ է,այս տարածքը պատված է ձյունով: Հենց այս ձյունն էլ պետք է վերածել օգտակար միջոցի»,-ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ցրտաշունչ Աշոցքում դահուկորդ են բարուրից: Այստեղ չկա մեկն, ով չկարողանա վարժ սահել դահուկներով: Ասում են դա իրենց արյան մեջ է: Ոտքի կանգնելուց հետո, երկրորդ փորձությունը դահուկով սահելն է մինչ ծերություն: Իրականացված ծրագիրը նպատակ ունի հարուստ Երեւանից շեղել ուշադրությունը դեպի աղքատ համայնքներ: Այստեղ եւ ներդրումների հնարավորություններ կան, եւ զբոսաշրջության առավել ընդլայնման եւ զարգացման: Պատասխանատուները վստահ են, որ փոքրիկ այս կենտրոնը մեծ ճանապարհի մեկնարկի առաջին քայլն է: Չի բացառվում, որ Աշոցքում նաեւ դահուկասպորտի դպրոց հիմնվի: Իսկ մինչ այդ կենտրոնը կծառայի որպես հանդերձարան, սնվել, տաքանալու անկյուն, հնարավոր է եւ կացարան:Պաշտոնական բացումից հետո ներկաները դահուկներով եւ սահնակներվ սահելու հնարավորություն ունեցան: Նաեւ տաք հյուրասիրություն կար:«ՀՀ կառավարության կազմի փոփոխությունը ԵՄ ծրագրերի հետ կապ չունի: Բոլոր այն ծրագրերը, որոնք մենք սկսել ենք դեռ հին կառավարության օպրոք շարունակվում են նաեւ այսօր»,-ասաց դեսպան Սվիտալսկին:

 

Տպել
1906 դիտում

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է իրանցի գործընկերոջը, հրավիրել նրան Երեւան

Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Ըմբիշ Վիգեն Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Գեւորգ Ղազարյանը կարող է հայտնվել ղազախական թիմում

Համահայկական խաղերի կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը

ՀՀ մարզերում բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ)

Սերժ Թանկյանը, հայտնի ֆուտբոլիստները եւ ուրիշներ շնորհավորել են Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ

Սասստեքսն իր աշխատակիցներից մի քանիսին է ներս մտնելու իրավունք տվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Սննդամթերքում՝ սալմոնելլայի մանրէ, շեղումներ՝ շրջակա մակերեսներին. «Ծիրանի»-ի դեպքի փորձաքննությունը

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում մաղթանքների համար

ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

Եկեղեցական համագումարը հունիսի 27-ին կընտրի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի

Հանրահայտ Դել Բոսկեն Երեւանում սեմինար է անցկացրել ֆուտբոլային 180 մարզիչների համար

Երևանի աղբահանության նոր հիմնարկը 200 եւ 290 հազար դրամով հրավիրում է բանվորների ու վարորդների

Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության տոմսերը 200-500 դրամ են

Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը