Կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ երաժիշտ Միշել Լեգրանը

26/01/2019 schedule12:00

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ կոմպոզիտոր, երգահան, դիրիժոր Միշել Լեգրանը:

Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին, Փարիզում: Հայրը՝ Ռայմոնդ Լեգրանը, եղել է ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր, մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: 1942-49թթ դաշնամուր, գիր եւ գրականություն է սովորել Փարիզի կոնսերվատորիայում, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն:

1950թ-ից աշխատել է աշխարհահռչակ ջազ-վարպետների հետ: 1952թ. Դիզի Գիպելսիի եվրոպական համերգների համար գրել է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն: 1951թ. գրել է գործիքավորումներ իր հոր նվագախմբի համար եւ սկսել է երաժշտական ուղեկցորդի եւ գործիքավորողի գործունեությունը՝ աշխատելով Ժակլին Ֆրանսուայի, Անրի Սալվադորի, Կատրին Սովաժի եւ Զիզի Ժանմերի հետ:

Լեգրանի «Ես սիրում եմ քեզ, Փարիզ» ձայնասկավառակը մեծ հաջողության է հասել՝ 8 միլիոն օրինակի վաճառք գրանցելով, որից հետո կոմպոզիտորը ձեռք է բերել միջազգային համբավ: 1957թ. Մոսկվայի համաշխարհային երիտասարդական փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել:

«Legrand Jazz» սկավառակի համար 1958թ. Նյու Յորքում ձայնագրություններ է կատարել Մայլս Դեւիսի, Ջոն Կոլտրեյնի եւ Բիլ Էվանսի հետ՝ այդպիսով դառնալով ժամանակակից ջազի հսկաների հետ համագործակցող առաջին եվրոպացիներից: Հաջորդ տարի բաս-կիթառահար Գայ Փեդերսենի հետ թողարկել է հաջորդ ձայնասկավառակը` «Փարիզ-Ջազ-Դաշնամուր»: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ, թատերական ներկայացումների երաժշտություններ:

Միշել Լեգրանը հայտնի է շուրջ 200 կինոֆիլմերի եւ հեռուստաֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել «Շերբուրգյան անձրեւանոցներ» (1964թ.) ֆիլմը: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 13 անգամ ներկայացվել եւ 3 անգամ արժանացել է «Օսկար» կինոակադեմիայի մրցանակին: Հինգ անգամ ստացել է «Գրեմի» եւ «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» երաժշտական մրցանակների: 2005թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն», 2009թվականին՝ ՀՀ «Պատվո» շքանշանի:

Տպել
2883 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ