Առաջիկայում Փաշինյանը կայցելի Գերմանիայի Քյոլն քաղաք. ՀՀ դեսպանը մեկնել է այցը նախապատրաստելու

Հունվարի 23-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Քյոլն քաղաքում հանդիպում ունեցավ քաղաքային իշխանությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությանը, երկուստեք կարևորեցին Գերմանիայի ամենախոշոր հայկական համայնքն ունեցող Քյոլն քաղաքի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, քննարկվեցին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում ԳԴՀ նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում Քյոլն քաղաքում նրա հանդիպումների նախապատրաստական աշխատանքները:

Նույն օրը դեսպանը հանդիպում ունեցավ Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր պրոֆ. Շտեֆան Հերցիգի (Stefan Herzig) և բուհի ղեկավար կազմի հետ: Կողմերը մանրակրկիտ անդրադարձ կատարեցին միջբուհական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ վարչապետի այցի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:

Տեղեկանք. Քյոլնը արդյունաբերական հայտնի Ռուրի շրջանում գտնվող, Գերմանիայի տնտեսապես ամենազարգացած Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի ամենախոշոր քաղաքն է: Տարբեր աղբյուրների համաձայն՝ 6.000-10.000 անդամ ունեցող Քյոլնի հայկական համայնքն ամենախոշորն է Գերմանիայի տարածքում: Այստեղ է գտնվում նաև Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը:

Տպել
816 դիտում

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել

Ադրբեջանցիները ժամանակին սպառնացել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին

Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ

«Ես ճամփորդ դեսպան եմ». Պյոտր Սվիտալսկի

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել

Երեւանի տրանսպորտային ցանցի վերջնական տարբերակը. գրաֆիկ, սակագին ու երթուղիներ (լուսանկարներ)

Դեբեդավանի փոքրիկները նոր ու գունեղ մանկապարտեզ կունենան. նորոգմանն աջակցել է «Իմ քայլը» հիմնադրամը

Ս. Խաչատրյանի հագուստի վրա առկա էին այնպիսի վնասվածքներ, որ առկա չեն իր մարմնի վրա. կրկնակի փորձաքննություն է նշանակվել

Դանակահարություն` Սևանում. կասկածյալը վրեժխնդիր է եղել եղբոր համար

Սիս գյուղի ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է. Սուրեն Պապիկյան

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին

Շատ վատ կլիներ, որ Նիկոլը լավամարդ լինելու համար թույլ տար ծառ կտրեին, իրեն էլ գովեին ու կենացը խմեին. Արամ Սարգսյան

Հայոց բանակը պետք է լինի ամենամարտունակը. վարչապետը ծանոթացել է զինծառայողների նոր սննդակարգին

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընդլայնելու է բիզնեսն Իսպանիայում

Հայտարարություն մրցույթի մասին

ՊՆ-ում ֆիննական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորի լիազորությունները կկասեցվեն

Հայաստանը մտադիր է մեծացնել երկրի դիմադրողականությունն աղետների ռիսկերի նկատմամբ․ Ավինայն