Միհրան Պողոսյանը մի քանի ամիս է՝ չի բնակվում իր շքեղ առանձնատանը (լուսանկարներ)

Վերջին շրջանում տարածվող լուրերի համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը եւ իր ընտանիքը լքել են Հայաստանը։

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Պողոսյանն իսկապես որոշ ժամանակ է՝ չի բնակվում «Մոնումենտի» իր շքեղ առանձնատանը։

Մենք այցելեցինք այն թաղամաս, որտեղ գտնվում է Միհրան Պողոսյանի առանձնատունը։ Տան աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ թեեւ տանը բնակվողներ կան, սակայն տվյալ պահին աշխատանքի են։ Աշխատակիցը չհստակեցրեց, թե ովքեր են բնակիչները եւ երբ կվերադառնան։

Տան հարեւանությամբ ապրողներից մեկն էլ մեր զրույցում ասաց, որ տվյալ առանձնատանը շարժ չկա արդեն մի քանի ամիս՝ սեպտեմբերից սկսած։ Նա նշեց, որ նույնիսկ գիշերը որեւէ լույս չի վառվում։

Նախկին պատգամավորի առանձնատունը չորս կողմից պարսպված է բարձր, քարե պատնեշով։

Պողոսյանի առանձնատան տարածքը

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն վերաբացել է Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը։ 

Տպել
11267 դիտում

Ամենօրյա պայքար հանուն անկախության. խմբագրական

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)