Տարկետման մեջ գտնվող ուսանողի նկատմամբ կարող է քրեական հետապնդում սկսվել. նամակ վարչապետին

24/01/2019 schedule19:50

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակով դիմում են Գրիգոր Քոչարյանի ծնողները՝ խնդրելով լուծում տալ նրանց խնդրին, որի համաձայն տարկետման մեջ գտնվող իրենց որդու նկատմամբ քննչական կոմիտեն կարող է քրեական հետապնդում սկսել: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ Վարչապետ

 պ. Նիկոլ Փաշինյանին

ՀՀ քաղաքացիներ,

 ք. Երևանի, Դ. Անհաղթ 4 շ., բն 30

բնակիչներ՝ Անահիտ Ռոբերտի Ջիջյանից,

Ռոմիկ Խասիբեկի Քոչարյանից

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ԿԳՆ-ն եւ ՊՆ-ն՝ իրենց բուն կոչմանը օտարոտի եւ սկզբունքորեն անհարիր գործունեությամբ

Մեր որդին՝ Գրիգոր Ռոմիկի Քոչարյանը, (ծնվ. 09.04.2000թ.) 2017թ. «ՀՀ Կրթության և գիտության նախարարության և ՌԴ-ի գիտության և կրթության նախարարության կրթության բնագավառում համագործակցության մասին» միջպետական համաձայնագրի հիման վրա ընդունվել է «Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի (պետական համալսարանի)» (ՄՖՏԻ) Իննովացիաների և բարձր տեխնոլոգիների ֆակուլտետ: ՄՖՏԻ պետական համալսարանը եղել է և առ այսօր մնում է ՌԴ–ի ֆիզիկայի տարատեսակ ուղղությունների ու հիմնականում ռազմանշանակ իր կիրառության տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու ծրագրավորման մասնագետների պատրաստման լավագույն բուհը: Եվ այնտեղ ուսումնական ծրագրերը միշտ կրել են խորացված տեսական ու գործնական բնույթ:

Գրիգորն այժմ շարունակում է սովորել «Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի (պետական համալսարանի)» (ՄՖՏԻ) մեկ ուրիշ՝ Աէրոտիեզերական տեխնոլոգիաների ֆակուլտետում, առաջին կուրսում, կրկին ՌԴ-ի և ՀՀ–ի համաձայնագրի հիման վրա, Ռուսաստանի կառավարության կողմից տրամադրված կվոտայով և ֆինանսավորմամբ: Գրիգորն այժմ ունի բարձր առաջադիմություն, ներկա քննաշրջանի 3 քննությունները հանձնելով 2 գերազանց և 1  լավ գնահատականներով:

Հայտնում ենք նաև, որ նա ստացել է զինծառայության տարկետման իրավունք՝ համաձայն ՀՀ Զինապարտության մասին օրենքի 14 հոդվածի 1–ին կետի գ ենթակետի հիման վրա, որի մասին առկա է կնիք իր փաստաթղթերում, մինչև 31.08.2021:

Ընդունված կարգի համաձայն մենք ներկայացրել ենք Գ. Քոչարյանի՝ արդեն  Աէրոտիեզերական տեխնոլոգիաների ֆակուլտետում շարունակվող ուսման վերաբերյալ տեղեկանքը Կրթության և գիտության նախարարություն: Սակայն ԿԳՆ- ում համարեցին, որ Գրիգոր Քոչարյանի կողմից ակադեմիական արձակուրդն ընտանեկան հանգամանքներով ձևակերպելու պատճառով իրեն չի կարող տրամադրվել զինծառայությունից տարկետման իրավունք, և նա պարտավոր է անցնել պարտադիր զինծառայության: Այնինչ, ինչպես վկայում է Ֆիզտեխի հրամանի քաղվածքը, Գրիգորի ակադեմիական արձակուրդը ավարտվել է օգոստոսի 31-ին՝ դեռևս մինչև ուս.տարվա սկիզբը, և ուսման գործընթացը վերսկսվել է սեպտեմբերի 1-ով, ինչպես բոլոր մնացած ուսանողներինը: ԿԳՆ-ն այդ հիմնավորմամբ իր որոշման փաստաթուղթն ուղարկել է N 3 զինկոմիսարիատ: Զինկոմիասարիատի կանչով  Գրիգորի մայրիկի կողմից գրվեց բացատրագիր այն մասին, որ մեր որդին շարունակում է ուսանել Մոսկվայում:

ԿԳՆ-ի արտաքին կապերի բաժնի վարիչը հատկապես շեշտում էր նաև այն փաստը, որ Գրիգորը տեղափոխվելով այլ ֆակուլտետ, սովորում է 1-ին կուրսում, որով իբրև թե խախտվում է տարկետման իրավունքից օգտվողների վերաբերյալ կրթության շարունակականության վերաբերյալ օրենքը, թեև այդ օրենքում որևէ բան չէր ասված՝  բացարկող այլ ֆակուլտետ փոխվելն ու վերստին առաջին կուրսում ուսանելը: Սակայն իրավականից առավել՝ խնդիրը վերաբերում է բարոյական կողմին, ինչը պետք է առավելաչափ կազմի ԿԳՆ-ի գործունեության հիմնորոշ մոտիվացիան, քանզի երեխաների ներկրթությանն ու իմացության կայացմանը և գիտության՝ առ իմաստություն ներկատարելագործող զարգացմանը սատարելու գործառույթի իրականացումը սկզբունքորեն անհնար է առանց բարոյականության՝ մարդկային ներքին ու արտաքին կյանքի հոգեկեցույց ու կենարար խորհրդիմաց կարգավորության: Երբ որ մեր որդին իր ներքին հոգեվիճակի ինքնահաղթության և ուսումնառության դժվարություններից վերընթացությամբ հասնում էր իր համար էական ձեռքբերումների՝ ոչ միայն միայնության մատնված, ինչպես ամենայն ուսումնառու, այլև պետական կառույցների կողմից իրենց պարտականության չկատարմամբ՝ որոշ լրացուցիչ դժվարությունների հարուցմամբ ու առավելացմամբ, ինչի՞ն էր հոգածու, հաղորդ ու ընկալ և աջակից այդ բաժնի աշխատակազմն ու իրենց պաշտոնավարության ինքնապահպանության պատրանքով ու մոլությամբ՝ բարոյական ու իրավական իրենց մասնակցության անհրաժեշտությունը մոռացած ղեկավարն ու նաև իր վերադասը, որոնք երբեք չկամեցան անգամ հանդիպում ունենալ հայ հասարակության՝ արտերկրում ուսումնառող զավակների հետ՝ հավաստելու իրենց հետաքրքրվածությունը, ակնկալիքներն ու հոգածու վերաբերմունքը ներկայի ու ապագայի հեռանկարի կերտմանը նրանց ստեղծարար մասնակցության կարողությանը: Չէ՞ դա կարող էր ամրապնդել մեր զավակների նպատակասլացությունը, օգնել մոբիլիզացնելու ամենայն իրենց ուժերը, հաստատելու իրենց միասնականության հոգևոր զգացումն ու մտակողմնորոշումը հայ ժողովրդի ու պետականության ստեղծարար ձգտմանն ու ջանքին:

Հիրավի, ի տարբերություն Ֆիզտեխի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետի զուտ մաթեմատիկական առարկաների, Աէրոտիեզերական տեխնոլոգիաների ու թռչող տեխնիկայի ֆակուլտետում խորությամբ անցնում են ֆիզիկա, որով և սկզբունքորեն անհրաժեշտ ու նաև նպատակահարմար էր վերստին առաջին կուրսում ուսանելը: Իսկ ԿԳՆ-ի համապատասխան բաժնի աշխատակցի ու իր անմիջական ղեկավարի և մեզ ուղղված պատասխանը ստորագրող մյուս ղեկավարների տեսակետից՝ այդ փաստը ոչ թե հնարավորություն է խորաթափանցությամբ բացահայտելու ուսումնառության ընթացքում տկարության ու կարիքի իրողությունը, որին առնչվել է Ֆիզտեխ-ում ուսանող անձը, չհանձնվելով ու ցուցաբերելով աննահանջ հոգևոր կեցողություն՝ նպատակամետ առկա դժվարությունների հաղթահարմանը, այլ միմիայն սիմպտոմ է՝ բացահայտելու համար ուսումն ընդհատելու հնարավորություն՝ զինապարտության վերաբերյալ օրենքին հարմարեցնող մեկնաբանությամբ: Արդյունքում՝ ԿԳՆ-ը հեռանալով իր բուն կոչումից՝ մարդուն վերաբերվում է միմիայն որպես միջոցի՝ լուծելու համար որոշակի խնդիրներ և չի դիտում նրան որպես նպատակ՝ մարդկային ինքնության ունակությունների ու շնորհների կրթությունն առ իմաստություն ու ամենայն բարյաց գիտություն աճեցնելու իր կոչումին հարազատությամբ, որով և՝ ուսումնառուի կրթությամբ ու հենց ազատակամ ընտրությամբ և նվիրումով հնարավորվում ու առավելանում է ստեղծարար գործունեությամբ իսկ՝ հասարակության ձեռքբերումների առատությունը:

Նախապես, արդեն տեղեկանալով ԿԳՆ-ի արտաքին կապերի բաժնի առավելապես բացասական ու մերժողական տրամադրվածության մասին՝ դեռ մինչ պաշտոնապես վերջնական որոշման կայացումը, և իրենց նույնպես բանավոր տեղեկացնելով այդ մասին, ծնողների անունից զուգահեռ ներկայացվեց երկրորդ դիմումը ՀՀ վարչապետին՝ Գրիգորի ուսման ու զինծառայությունից տարկետման հարցի պատմության մեջ պետական կառույցի կողմից թույլ տրված անարդարության ու պատճառված բացասական հետևանքների մանրամասն շարադրանքով: Դիմումի մեջ արտահայտվել էր նաև խնդրանք, որպեսզի նա միջնորդի և թույլ տա Գրիգորին շարունակել իր կրթությունը և բակալավրիատն ավարտելուց հետո միայն ծառայի Հայոց բանակում, կիրառելով ուսման տարիներին ձեռք բերած իր գիտելիքները՝ Հայաստանի համար արժեքավոր ու կարևորագույն մասնագիտացմամբ: Ինչպես և արդեն նշվել էր, իր մասնագիտացումն ուղղակիորեն կապված է աերոտիեզերական տեխնոլոգիաների և թռչող տեխնիկայի հետ:

Ի պատասխան վարչապետին ուղղված մեր երկրորդ դիմումի՝ Պաշտպանության Նախարարությունը պարզապես վերահաստատեց այն, որ Քոչարյան Գրիգորը ստացել է զինապարտությունից տարկետում մինչև 31.08.2021: Թեև արդեն այդ մասնագիտացմամբ իր բակալավրիատի ավարտը նախատեսվում է 31.08.2022թ.: Իսկ զինկոմիսարիատի աշխատակիցները համարում են, որ ստացած պատասխանների հիման վրա Քոչարյան Գրիգորը տվյալ պահին ենթակա է պարտադիր զինակոչման և զինակոչին չներկայանալու դեպքում իր գործը տեղափոխվեելու է քննչական կոմիտե:

Այստեղ կա պրոբլեմ՝ անտեսվում է ՊՆ-ից ստացված պատասխանը և առկա է Զինկոմիսարիատի ու Կրթության Նախարարության անհոգ ու միմիայն իրենց արդարացնելու միտումով՝ օրենքների ու նորմերի միակողմանի մեկնաբանությունը: Եվ հարցն ունեցել էր իր նախապատմությունը: Դեռ մինչ ամառային քննաշրջանը սկսելը, պետական մարմինների ակնհայտ անարդարությունը՝ անձնագրի ժամկետը չերկարացնելու ու դեպորտացիայի վտանգի հետ կապված լարվածությունը, բազմիցս դեսպանատուն այցելելու, ուստի և դասերից բացակայության, Ֆիզտեխում ուսումնառության խորունկ ու ծավալուն ծանրաբեռնվածության և բաց թողնվածը վերականգնելու դժվարությունները Գրիգորի մոտ հանգեցրել էին որոշ բարդությունների ամառային քննաշրջանում: Եվ տարկետման ու ըստ այդմ՝ նաև անձնագրի ժամկետի երկարացման խնդիրները նույնպես Վարչապետին ուղղված առաջին դիմումի հիման վրա Պաշտպանության Նախարարը լուծել էր անձնական իր հրամանով, այդ ժամանակ վերականգնելով Գրիգորի նկատմամբ օրինականությունը, ինչը, սակայն, չվերացրեց նրա ուսման ու քննաշրջանի վրա բացասական հետևանքները: Ամառային քննաշրջանի ավարտից հետո նա ներկայացրել էր դիմում ակադեմիական արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ, որպեսզի տեղափոխվի նույն ինստիտուտի Աէրոտիեզերական տեխնոլոգիաների ու թռչող տեխնիկայի ֆակուլտետ:

Ակնհայտորեն նկատելի է ԿԳՆ-ի և հարցին առնչված պաշտոնավարողների՝ իրենց բուն կոչումից, առաքելությունից ու իսկությունից օտարվածությունն ու անիսկական գոյությամբ գործառնելը, ցուցաբերելով անհետաքրքրվածություն ուսանողների կրթության ու գիտության, ինչպես նաև հայ հասարակության և պետականության ներկա կյանքի ու հեռանկարային զարգացման անհրաժեշտ ու նախընտրելի կարիքներով պայմանավորված՝ արտերկրում ուսումնառության ու մասնագիտացման խնդիրներում: Երբ ուսանողը գերազանց գնահատականով ընդունվելով ՄՖՏԻ և ապա՝ ուսումնառության ընթացքում հայտնաբերելով հսկայական տարբերություն այստեղ իրենց ուսուցման և բարձրակարգ բուհում պահանջվող մակարդակների միջև, ունենալով ծայրաստիճան դժվարություններ և սակայն, չերկնչելով լծվում էր տևական ջանքով դրանց հաղթահարման, ինչո՞վ է օգնում ԿԳՆ-ը: Ընդհակառակը, նախկին զինկոմիսարիատի ու պաշտպանության նախարարության՝ սկզբից ևեթ, առաջին՝ ձմեռային քննաշրջանից հետո թույլ տրված անարդարության՝ անփութության ու անհետաքրքրվածության, պատճառով առավելաչափ դժվարացնելով ուսումնառության և ապա՝ նաև տարեվերջի քննաշրջանի ընթացքում, ինչո՞վ էր օգնում ԿԳՆ-ը, միմիայն պատասխանում էր, թե ինքը տվել է տեղեկանքը և հարուցված դժվարություններն իր պատճառով չեն: Եվ երբ ուսանողն ունեցավ որոշ տկարություններ, ինչո՞վ սատարեց ԿԳՆ-ը, որը կարծես սպասելով անձի տկարության որոշ դրսևորումների, իր կոչումն ու ըստ այդմ՝ իսկությունը բացահայտեց միմիայն ի զորու գտնելով իրեն զրկել ուսանողին հետագա ուսումը շարունակելու իրավունքից՝ պատճառաբանելով զինապարտության խնդիրը: Կենդանական աշխարհում կա նմանօրինակ զարմանալի վարքագիծ. սպասելով զոհի տկարացմանը՝ հարձակման է իրեն նախապատրաստում ու իրեն ի զորու գտնում… բորենին: Այնինչ, ԿԳՆ-ի կոչումն ու առաքելությունը և ըստ այդմ՝ իսկությունը ամենայն առումով սրբություն է, քանզի նրա բուն գոյության իմաստն ու իմաստության խորհուրդը սերունդների՝ մանկանց, պատանիների, երիտասարդների…, ներկրթությունն ու կատարելագործումն է՝ առ իմաստություն, առաքինություն ու ամենայն բարյաց գիտություն և ապա՝ մարդկային բազմաբովանդակ կյանքում բարեկարգության կենագործում: Եվ արդյո՞ք, նրա կոչումը միմիայն ի սկզբանե ու միշտ հաջողակներին սատարելն է: Մեր որդին էլ, երբ սկզբից ևեթ ընդունելության քննությունները հանձնեց գերազանց և ընտրեց Ֆիզտեխ-ի՝ առաջարկված այդ երկու ֆակուլտետներից մեկը, որպեսզի ամառն ի զուր չանցնի, Հայաստանում մասնակցեց Պոլիտեխնիկ համալսարանի ընդունելության քննություններին և գերազանց գնահատականներով ընդունվեց առկա ուսուցման՝ պետպատվերի անվճար հիմունքով: Իսկ երբ ՄՖՏԻ-ում ունեցով որոշ տկարություններ, ԿԳՆ-ը այլևս նույնիսկ հաշվի չառնելով, որ Գրիգորն արդեն իր քննաշրջանն անց է կացնում հաջող վերելքով ու բարձր գնահատականներով, ընդամենը, իրեն կարողունակ է տեսնում այդքան դժվարությունների ու տքնության, տևական ջանքի ու նաև բազում անգամ անքուն գիշերների գնով այդտեսակ բարձրակարգ բուհում խտացված, ինտենսիվ ուսումնառության պայմաններում ձեռք բերված նվաճումները զրոյացնել՝ երկու տարով ընդհատելու և այնտեղ ուսման շարունակման համար հետագայում գիտելիքները մոռացումից փրկելու ու վերականգնելու դժվարագույն խնդրի նկատմամբ նույնպես անհոգ վերաբերմունքով՝ հղելով ինչ-ինչ օրենքների՝ իր միակողմանի ու ոչ հօգուտ անձանց ուսմանը սատարող մեկնաբանությանը: Այդպես ԿԳՆ-ը միմիայն կարողունակ է տեսնում իրեն հոգեպես կոտրել ուսանողին և ոչ երբևէ օգնել հաղթահարելու դժվարությունները: Մարդկային կյանքը և ուսանողներինը նույնպես դժվարություններով լեցուն է, և կարող են լինել վայրիվերումներ, տկարություններ և ապա՝  նաև հաղթանակներ, և որտե՞ղ է այդ ամենում ԿԳՆ-ը, որը մոռացել է իր սուրբ կոչումն ու առաքելությունը՝ հասարակության ամենայն ռեսուրսների, որում նաև հենց պետական կառույցների զորակցությամբ սատարել սերունդների կրթությունն առ իմաստություն ու ամենայն բարյաց գիտություն և հենց գիտամշակույթի ներկատարելագործվող զարգացում՝ ի բարեկարգություն մարդկային, ազգային ու հասարակական կյանքի:

Իսկ այդ համատեքստում ինչպե՞ս է իրեն ինքնահասկանում ՊՆ-ը, հետաքրքրված չէ՞, արդյոք, անվտանգության ապահովմանը կոչված պետական այդ կառույցը Աերոտիեզերական տեխնոլոգիաների և թռչող տեխնիկայի մասնագիտացմամբ կրթության խնդրում: Հիրավի, ամեն ինչ թողնվել է միմիայն անձնական նախաձեռնությանը և կյանքի է կոչվում մարդկային հոգու հետաքրքրությամբ ու էնտուզիազմով և ոչ երբևէ պետական կառույցների հետաքրքրության, զորակցության ու սատարումի ներգործունորեն ներգրավվածությամբ: Պաշտոնատարներից ոմանք գուցե պատասխանեն, թե այդ իսկ պատճառով միջպետական համաձայնագիր է կնքվել, որով և իրագործվում է ուսումնառություն: Այս առնչությամբ կարող ենք ասել, որ Գրիգորը և ոչ միայն նա, այլև այլոք դեռևս մինչ դպրոցն ավարտելը՝ 11-րդ դասարանում հաղթելով օլիմպիադաներում, այդ թվում՝ հենց Ֆիզտեխ-ի առցանց օլիմպիադաներում, նրանց կողմից արդեն իսկ հրավիրվել էին այնտեղ ուսանելու:

ԿԳՆ-ը և ՊՆ-ը արդեն վաղուց որդեգրել են մոտեցում՝ ուսումնառու ամենայն պոտենցիալ զինապարտ անձանց նկատմամբ վերաբերվել հիմնականում որպես հնարավոր մի զանցառու, որ հնար է որոնում խուսափման: Այնինչ, խուսափման ձգտողները չեն գնում Ֆիզտեխ, որտեղ ուսանելու դժվարությունների մասին հայտնի էր դեռ ԽՍՀՄ-ի տարիներին, երբ այնտեղ ուսումնառությունում դժվարացածները տեղափոխվում էին նրա համեմատությամբ առավել դյուրին ուսումնառության բուհեր՝ Մ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ, կամ՝ ՄԻՖԻ, կամ՝ ՆՊՀ:  Մեր որդու նկատմամբ, թվում է թե մասնավոր այս դեպքից արդեն նկատելի է, որ ԿԳՆ-ը և ՊՆ-ը երբեք չեն կարևորում ուսումն ու գիտության զարգացումը, որով միայն կարող է ապահովվել ժամանակակից աշխարհում ամենայն ու նաև հենց հայ հասարակության անվտանգությունը:

Մենք ունենք չորս զավակ՝ երեք տղաներ և մի դուստր, և ավագ որդու նկատմամբ նույնպես առնչվել ենք պետական կառույցների՝ զինկոմիսարիատի ու խնդրին առնչվող բազմաթիվ բարձրաստիճան սպաների ու նրանց հետ համագործակցող հանցագործ ակնաբույժների ակնհայտ անօրինությանը, երբ -7-ից ավել կարճատեսությամբ մեր ավագ որդուն բազմիցս գրում էին -3 և բռնությամբ տարել էին բանակ՝ ծառայելու Գրադ համակարգի նշանառու և միմիայն հազվագյուտ ազնիվ ակնաբույժների ճշգրիտ բնորոշմամբ ու լրագրող-հոդվածագրի մասնակցությամբ՝ 5 ամիս անց հասանելի դարձավ արդարությունն ու նրա զորացրումը: Անցել են տարիներ և, կարծես, մեր հավատացյալ ընտանիքի ու գիտական ստեղծագործ կյանքով ապրող, մշտապես անկուսակցական ու ոչ երբևէ պաշտոնյա ծնողների համար չի փոխվել և ոչինչ: Թեև այժմ փոխվել է նաև իշխանությունը պաշտոնավարության դեռ միայն ամենավերին աստիճաններում, սակայն չի փոխվել մարդկանց անսեր ու անհոգածու վերաբերմունքն ու գործելակերպը, և ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում բազում պաշտոնավարողներ կենում են ինքնահիացքի պատրանքով մարդկանց լինելության ու անելիքի նկատմամբ իրենց վերաբերմունքում, հարաբերություններում ու գործողություններում: Այժմյան իշխանությունները նույնպես դեռևս ոչ մի կերպ չեն կարողանում մարդասիրության ու ըստ այդմ՝ արդարության նպատակով ու կատարումով՝ օգնել ու նպաստավոր պայմաններ ընձեռել ուսման ձգտող երիտասարդներին՝ իրենց կրթության, ինչպես նաև ստեղծարար ու դասախոսական գործունեությամբ զբաղվող իրենց ծնողներին՝ գիտության ու կրթահամակարգի զարգացման՝ մարդկային, ազգային ու հասարակական ինքնության, կյանքի ու մշակույթի  անվտանգությանն ու բարեկարգությանն ուղենպաստ միակ ու լավագույն հնարավորության համաբովանդակ խնդրակարգում: Մենք՝ Գրիգորի ծնողները, հենց այս դեպքերի ծավալման ընթացքում ձեռնարկեցինք գրել ու ավարտեցինք և ոչ ամենևին պետական կամ հասարակական որևէ կառույցի, այլ միմիայն անձնական միջոցներով հրատարակեցինք «Կրթություն՝ առ իմաստություն» խորագրով՝ իրենում «կրթության» ու նաև «իմաստության» բնորոշումները կատարելագործող և բազում այլ գիտական նորույթներ պարունակող, նույնիսկ իր ողջ բովանդակությամբ ու կառուցվածքով նորույթ հանդիսացող գիտական երկը կրթության սուրբ գործին սատարելու համար և նախապատրաստման ընթացքի կամ նույն կերպով հրատարակման փուլում են նաև «սոցիոլոգիայի», «սոցիալական աշխատանքի» ու «փիլիսոփայության» վերաբերյալ ևս 3 մենագրություններ: «Կրթություն՝ առ իմաստություն» երկում ուսումնասիրվել էր «կրթության» և «իմաստության» բազմակողմանի հարաբերակցությունն ու առաջարկվել նոր կրթահայեցակարգ և դրա հետ մեկտեղ՝ ներկայացվել առաջարկներ՝ ուղենպաստ նախկինում ու մինչ այժմ գործող «իմացության կրթահամակարգից»՝ անցմանը դեպի «կրթություն՝ առ իմաստություն» կրթահայեցակարգին և ապա՝ ԿԳՆ-ում փոխնախարարին հետ անձնական հանդիպման ժամանակ նվիրվել էր գիրքն ու առաջարկներ ներկայացվել գիտական ու կրթական ոլորտի զարգացմանը նպաստարար: Այդ հանդիպմանը ծնողի կողմից ոչ մի բառ չէր ասվել մեր որդու նկատմամբ տվյալ բաժնի արդեն իսկ ձևավորված դիրքորոշման մասին: Հանդիպումից ու զրույցից հետո ընդամենը՝ 1,5 կամ 2 ամիս անց՝ ստացանք մեր որդու կրթության և այդ օրինակով, ընդհանրապես, կրթական կարիքների նկատմամբ անտարբեր ու անհոգածու վերաբերմունք արտահայտող՝ մեկ այլ փոխնախարարի, իսկ ևս 1 ամիս անց՝ արդեն նաև հանդիպմանը մասնակից փոխնախարարի և, այդպիսով, ԿԳՆ-ի երկու փոխնախարարների ստորագրություններով նամակները: Արդյոք սա՞ է գիտության ու կրթության կատարելագործման՝ մեզ համար սուրբ գործին ադեկվատ վերաբերմունքն ու պատասխանը նույն այն գիտա- ու կրթահամակարգի կողմից, որի զարգացմանն են ուղղված մեր բոլոր ջանքերը և մեր զավակների ու նաև ուսանողների ստեղծարար կյանքի հեռանկարի վերաբերյալ մեր փափագը:       

Մեր այս բաց նամակով ներկայացվող հարցը բավականին արագ արձագանքի կարիք ունի, քանի որ զինկոմիսարիատն արդեն իսկ տեղեկացրել է մեզ, որ 18.01.2019 ուրբաթ օրը մեզ ուղարկված (առաջին ու նաև վերջին) ծանուցագրից հետո դիմելու է քննչական կոմիտե, այնինչ, Պաշտպանության նախարարությունից՝ Վարչապետին ուղղված մեր դիմումին ի պատասխան, մեզ գրավոր տեղեկացվել է, որ Գրիգորը օգտվում է տարկետման իրավունքից մինչև 2021թ.: Իրոք, արդեն երկուշաբթի օրը այց էր եղել ոստիկանությունից Գրիգորի որոնման հարցով, թեև ամենքն էլ՝ և՛ ՊՆ-ում, և՛ զինկոմիսարիատում, և՛ ԿԳՆ-ում տեղյակ էին Ֆիզտեխ-ում  նրա գտնվելու մասին, որտեղ նա շարունակում է իր ուսումը:  

Խնդրում ենք Ձեզ, թույլ տալ մեր որդուն Գրիգոր Քոչարյանին, շարունակել իր ուսումը Մոսկվայի Ֆիզտեխ Ինստիտուտում (Համալսարան), ավարտել իր բուհական մասնագիտական կրթության բակալավրիատի աստիճանը (ավարտը նախատեսվում է 30.06.2022թ-ին) և հետո միայն պարտադիր զինծառայությունն անցնել Հայկական բանակում՝ արդեն նաև իր մասնագիտական գիտելիքների կիրառությամբ:

Ծնողներ՝

ՀՊՄՀ, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դոցենտ,

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի

գիտ.քարտուղար՝            փ.գ.թ., Ա. Ռ. Ջիջյան (մայր)

Մատենադարանի ավագ գիտաշխատող՝     փ.գ.թ., Ռ. Խ. Քոչարյան (հայր)

 

  

Տպել
3292 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել