Արթուր Մեսչյանը մտադիր է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում աշխատել ընդամենը 2-2.5 տարի

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր ամփոփեց այդ գործունեության հարյուր օրը, որի ընթացքում, ի դեպ, ստիպված է եղել սովորել որոշ բաներ, ինչին առնչվելու առիթ նախկինում չի ունեցել:

Փակագծերը չբացելով՝ նա միայն ասաց, որ արդեն հասկացել է՝ ինչ չի կարելի անել եւ ընդհակառակը ինչ պետք է անպայման անել, ինչն է հարկավոր արհամարհել եւ ինչը կարեւորել: «Ճաշակեցի ե՛ւ քեն, ե՛ւ ոխ»,- իր երգերից մեկը մեջբերելով՝ նկատեց գլխավոր ճարտարապետը:

Իսկ արդեն կատարված աշխատանքը որոշակի օրինակներով ներկայացնելով՝ Մեսչյանն ասաց.

«Եթե ասեմ՝ քաղաքաշինական ոլորտում 4 200 գործ է ուսումնասիրվել, դա ոչինչ ձեզ չի ասի: Եթե ասեմ, որ համաձայնեցվել է մոտավորապես 300 նախագիծ, դա էլ: Տրամադրվել է մոտավորապես 170 շինարարության թույլտվություն, եղել է 20-ից ավելի քանդման որոշում»,- մանրամասնեց գլխավոր ճարտարապետը:

Մասնավորապես անդրադարձավ նաեւ Երեւանում մետրոյի նոր կայարաններ եւ ճոպանուղի կառուցելու ծրագրերին:

Ասաց, որ այդ պաշտոնում մտադիր է աշխատել ընդամենը 2-2.5 տարի: «Ելնելով իմ տարիքից եւ հնարավորություններից՝ ես պլանավորում եմ աշխատել մոտավորապես 2-2.5 տարի: Եվ ես մի բան գիտեմ, որ այս 2.5 տարվա մեջ այն, ինչ-որ մտադիր եմ անելու, ես կանեմ հաստատ»,- հայտարարեց Արթուր Մեսչյանը:

Տպել
2108 դիտում

Եկել է ժամանակը, որ սփյուռքի ներդրողները մտածեն Հայաստանում շահույթ ստանալու մասին. Փաշինյանի ելույթը Գրանդ Փարքում

Խոշոր ավտովթար Երեւան-Գյումրի մայրուղում (լուսանկարներ)

Ժողովրդի իշխանություն հետ բերած առաջնորդն էսօր Հայաստանի ոգին կբերի մեզ մոտ. Սարգիս Մանուկյան

Վանաձորի կերպարվեստի թանգարանը կապիտալ նորոգվում է (լուսանկարներ)

Ռոհանին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը

Ես երբեք որևէ ներքաղաքական գործընթացի չեմ խառնվել և չեմ խառնվում. Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը

Առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս. ինչ է պարզել մասնագիտական աշխատանքային խումբը մասսայական հոսանքազրկման մասին

56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային պարտքը կվերադարձվի շուրջ 2835 հարկ վճարողների

Մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով առգրավվել են տարածքում առկա տեսախցիկները

Ունեմ տվյալներ, որ դեբետային գումարների մի մասը վերադարձվելու է Ս․ Սարգսյանի եղբոր ընտանիքի կազմակերպություններից մեկին

Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. ՊԵԿ-ում քրգործ է հարուցվել

Ազատոճայիններն աշխարհի առաջնությունից գալիս են առանց մեդալների ու օլիմպիական ուղեգրերի

ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետ

Մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացմամբ. վարչապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ 6 մարզում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. հնարավորության դեպքում կտեղափոխվի Երեւան. Հովհաննիսյան

Գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սահմանին թողել 1 դի ու հետ շպրտվել

Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից