Երբ ասացի, որ պարողների գումարը կերել է՝ ջղայնացավ, դեմքիս թղթեր պատռեց. այդ օրվանից ոտք չեմ դրել թատրոն

Ռիմա Պիպոյան խորեոգրաֆի անունը մասնագետների շրջանում սկսվել է հոլովվել դեռեւս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսանելու տարիներից: «Պարարավեստի զարգացման հիմնադրամ»-ի հիմանդիր նախագահի հետ զրուցել ենք Խորեոգրաֆիայի թատրոնի փակման վտանգների, նախկին տնօրենի պաշտոնավարման տարիների եւ կոնֆլիկտային ազատման մասին:

-Ռիմա, եթե չեմ սխալվում, դուք ձեր առաջին քայլերը սկսել եք Խորեոգրաֆիայի թատրոնից:

- Այո, Մաքսիմ Մարտիրոսյանի թատրոնն է Խորեոգրաֆիայի թատրոնը, նա է այդ թատրոնը ստեղծել: Պարարվեստի պետական քոլեջից եմ առաջին քայլերս սկսել, որտեղ գալիս էր Մաքսիմ Մարտիրոսյանը, այդտեղից է իմ մեջ զարգացել բեմադրելու ձիրքը, սակայն այդպես էլ առիթ չունեցա այնտեղ բեմադրություն անելու: Ցավում եմ, որ թատրոնը նման ձեւով «աշխատեց»:

- Այսօր այն փակման վտանգի առաջ է:

- Չեմ զարմանում: Այդ թատրոնը երբեք էլ իր նպատակին չծառայեց: Ցավալի է, որ մարդիկ անգամ չեն հասկանում, թե ինչ է նշանակում խորեոգրաֆիա, մեկն ասում է՝ մյուզիքլի թատրոն է, մյուսն այլ բան է ասում: Տարիներ առաջ ինձ նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը հրավիրեց թատրոն՝ բեմադրրություն անելու, երջանկությունից շողում էի: Միանգամից մտքովս մի քանի բեմադրություն էր անցնում: Տիկին Գայանեն ինձ ասաց՝ արի մի այնպիսի բան անենք, որ արդեն ունես: Համաձայնվեցի. դիպլոմային աշխատանքի համար արված «Միջնադարյան պատկերներ» ներկայացումն ունեի: Փակ դիտում արեցին, մշակույթի նախարարությունից էին ներկա՝ հավանեցին: Հետո Գայանեն ցանկացավ փոփոխություններ անել, ասում էր՝ խոսք մտցնենք, բայց դա աբսուրդ էր: Ուզում էր մանկական ներկայացման վերածել, բայց դա մանկական ներկայացում չէր, այն զուտ էսթետիկ պատկերներ ունեցող փիլիսոփայական գործ էր: Նախապես մի պայմանագիր էի ստորագրել, համաձայն որի՝ պարողների հագուստները մենք էին առնելու, սակայն դրա դիմաց որոշակի գումար էր մեզ տրվելու: Եվ երբ եկավ պահը, որ պետք է ներկայացնենք, Գայանեին ասացի, որ իմ պարողներին գումար է հարկավոր: Նա ասաց, որ թատրոնը վատ վիճակում է, որ գումար չկա եւ այլն: Եվ առանց որեւէ հստակ բան ասելու՝ հերթական մեկնումը եղավ ԱՄՆ: Պրեմիերան պետք է լիներ, բայց Գայանե Կարապետյանը չկար:

- Այսինքն ներկայացումն այդպես էլ չարեցիք:

- ԱՄՆ-ից վերադարձավ Գայանե Կարապետյանը, ինձ կանչեց, հայտնեց, որ ներկայացումը պետք է խաղանք: Ես հավաքեցի պարողներիս, մոտ 12 հոգի, մտանք իր աշխատասենյակ՝ խոսելու: Տնօրենին շատ պարզ ասացի, որ չենք ուզում ներկայացում անել, քանի որ մեզ խոստացված գումարը չի տվել, եւ այդ գումարը վերցրել, կերել է: Ջղայնացավ, ինչ-որ թղթեր դեմքիս առաջ պատռեց: Այդ օրը ես այդ թատրոնից դուրս եկա եւ այլեւս չվերադարձա այնտեղ: Իմիջիայլոց ինձնից առաջ այլ բեմադրողների հետ էլ են նույն պատմությունները եղել: Շատերն են կեսից թողել գնացել: Գայանեն կարողանում էր խոսքով շատ գեղեցիկ հեքիաթ սարքել, բայց...  Եթե նա կարողանար այս տարիների ընթացքում նորմալ աշխատել, ամեն ինչ շատ լավ կլիներ, որովհետեւ թատրոնը պետական է, բոլոր դեպքերում ավելի հեշտ է պայմանագրեր կնքել տարբեր թատրոնների հետ: Շատ հեշտ կլիներ դուրս տանել այսօրվա ժամանակակից թատրոնը: Միակն է, որ խոսք չունի, լեզվի հետ կապված խնդիր չունի ամբողջ աշխարհում: Հենց իրեն էլ կարող էր թատրոնը շատ լավ գումարներ բերել, ուղղակի այնքան վատ էին պատկերացնում: Նույնը վերաբերում է գեղարվեստական ղեկավարին:

- Սամվել Սարգսյանի մասի՞ն է խոսքը:

- Երբ փորձ արեցի իրենց հետ աշխատելու, ես գիտեի՝ ուր եմ մտել, որ խորեոգրաֆիայի թատրոնն է եւ այն ինչ տեղ է, բայց իրենք երեւի այնքան էլ լավ չէին պատկերացնում: Սամվել Սարգսյանին ես գնահատում եմ, հնարավոր է շատ լավ դերասան է, բայց եկեք ցանկացած տեղ դնենք այնպիսի մարդու, որը ճիշտ նպատակին կծառայի: Խորեոգրաֆիայի թատրոնում եկել էր սերիալի դերասան, դարձել գեղարվեստական ղեկավար: Կարող է նաեւ ռեժիսոր է, բան չունեմ ասելու, կենսագրությանը ծանոթ չեմ, բայց խորեոգրաֆիայի հետ այդ մարդն ի՞նչ կապ ունի:

Տպել
4366 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ