Վարչապետը Դավոսում մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը: 

Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Խաջա Փրասադ Շարմա Օլին, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը: Քննարկումը վարել է The Financial Times ամսագրի խմբագրի տեղակալ և գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վոլֆը:Ի պատասխան քննարկումը վարող Մարտին Վոլֆի հարցի` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում մեկ ամիս առաջ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք գնահատվել են ազատ, ժողովրդավարական և թափանցիկ։ «Եվ հիմա մենք մեծ հաջողություն ենք գրանցել ժողովրդավարության հարցում, բայց մենք նաև մեծ մարտահրավերներ ունենք, ու ամենամեծ մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելն է։ Գիտեք, որ մենք երկար ժամանակ մեծ խնդիր ունեինք՝ կապված ընտակաշառքի հետ։ Երբ մարդիկ իրենց աղքատության պատճառով ստիպված էին ընտրակաշառք վերցնել։ Իհարկե, հեղափոխությունը մարդկանց ազատեց այդ պարտավորությունից։ Բայց հիմա մենք պետք է մեր քաղաքացիներին ավելի ուժեղ և անկախ դարձնենք տնտեսական առումով։ Գիտեք, որ կա փոքր, միջին բիզնես, բայց մենք պատրաստվում ենք ստեղծել նոր կատեգորիա, ինչպիսին միկրոբիզնեսն է և ազատել նրանց հարկերից՝ հույսով, որ կկարողանանք խրախուսել մեր ժողովրդին, բացատրել մարդկանց, որ ոչ միայն կառավարությունն է պատասխանատու աղքատության հաղթահարման համար, այլ նաև իրենք պետք է ինչ-որ բան անեն։ Մենք ցանկանում ենք խրախուսել մեր ժողովրդին, բայց, իհարկե, նաև ստեղծել իրական հնարավորություններ՝ պայքարելու սեփական աղքատության դեմ։ Այսպիսով, իմ պատասխանն է, որ մեր գլխավոր մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ամրակայելն է, և մենք հույս ունենք ներգրավել նոր օտարերկրյա ներդրումներ, որովհետև մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ, կարողացանք հիմնել իրական օրենքի պահանջներ, և մենք պատրաստվում ենք պարբերաբար պարզեցումներ կատարել ավելի շատ ներդրումներ գրավելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։Անդրադառնալով Հայաստանում ԶԼՄ-ների գործունեությանն ու մամուլի ազատությանը` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Գիտե՞ք, ես իրականում լրագրող եմ, գլխավոր խմբագիր և նախկին քաղբանտարկյալ։ Բայց հիմա կարող եմ ասել, որ Հայաստանում լրատվությունն այժմ ազատ է, քան երբևէ։ Բայց ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ, որովհետև կարծում են, որ չափազանցություն է այն միտքը, որ Հայաստանում լրատվությունը լիովին ազատ է, բայց ես կարող եմ պնդել դա։ Եվ գիտեք՝ ես կարծում եմ նորմալ է, որ լրատվամիջոցների և կառավարության կապը պետք է որոշակիորեն լարված լինի, որովհետև տեսնում ենք, որ այժմ ամբողջ աշխարհում ցածր վստահություն կա կառավարության կարողությունների հանդեպ, և դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ այժմ հասարակության բոլոր անդամներն ավելի շատ բան գիտեն բարձրաստիճան պաշտոնյաների մասին, քան նախկինում։ Որովհետև ամեն մանրուք կարող է ազդել մարդկանց հավատի վրա՝ քաղաքական գործիչների, նախարարների հանդեպ և այլն, և այլն»: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ միայն կառավարությունների լիակատար թափանցիկությունը կբարձրացնի կառավարության նկատմամբ վստահության մակարդակը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի դերի մասին. «Իրականում մենք մեր հեղափոխությունը սոցիալական մեդիայի միջոցով իրականացրինք, որովհետև մենք մեդիա շրջափակման մեջ էինք և կարողացանք բեկում մտցնել սոցիալական մեդիայի կիրառմամբ։ Այժմ ես շարունակում եմ ունենալ ուղիղ հեռարձակումներ իմ ֆեյսբուքյան էջով: Ինչ վերաբերում է մեդիայի և ազատ, անաչառ ընտրությունների կապին, պետք է ստուգել, թե ինչ գործոններ են ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ մեկ կամ երկու կեղծ նյութերի թողարկումը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ինչը, իհարկե, արդեն մեծ խնդիր է։ Բայց ի՞նչ կարելի է անել այս դեպքում, դա մեծ հարց է: Ես հպարտ եմ նշելու, որ մեր երկիրը ճանաչվել է ազատ համացանցի երկիր, այդ ազատությունը բերում է նորությունների փոխանակման հնարավորություններ կամ թափանցիկություն: Իհարկե, այն բացում է նաև հսկայական դաշտ սխալ, կեղծ նորությունների համար, որն, իհարկե, ազդում է մեր երկրի իրականության ներկայացման վրա ամբողջ աշխարհում։ Ես անկեղծ կլինեմ՝ չգիտեմ ինչ անել այս իրավիճակում։ Եթե որևէ մեկը գիտի, ապա դա բոլորիս համար ուրախալի է»։

Տպել
1442 դիտում

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին