Հայտարարություն մրցույթի մասին

Հայտարարություն մրցույթի մասին

Մրցույթի համարը 03/19

Պատվիրատուն` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն, որը գտնվում է քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, հայտարարում է Մրցույթ։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի կարիքների համար էլեկտրական սարքավորումների և պահեստամասերի ձեռքբերման գնման պայմանագիր (այսուհետեւ` պայմանագիր):

Ապրանքների մատակարարումն անհրաժեշտ է իրականացնել պայմանագրի երկկողմանի կնքման պահից 45 օրացուցային օրվա ընթացքում: Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի մրցույթին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի մատակարարների/կապալառուների եւ երրորդ կողմի աշխատանքներ (ծառայություններ մատուցողի) կատարողի ներգրավման քաղաքականության պահանջների: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող` Տեխնիկական առաջարկ, Մասնագիտական փորձառություն, Ֆինանսական միջոցներ, Աշխատանքային ռեսուրսներ: Ընտրված մասնակիցը որոշվում է սահմանված պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի համար վճարումը կիրականացվի Կատարողին առաջարկվող պայմանագրի նախագծում սահմանված կարգով: Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչեւ սույն մրցույթի հայտերի (տեխնիկական առաջարկ) բացման նիստը։ Ընդ որում, փաստաթղթային ձեւով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձեւով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։ Էլեկտրոնային ձեւով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձեւով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։ Մրցույթի առաջարկները (տեխնիկական) անհրաժեշտ է ներկայացնել քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեով, փաստաթղթային ձեւով մինչեւ 2019թ փետրվարի 7-ը, ժամը 10:00, եւ դրանք պետք է կազմված լինեն հայերեն։ Տեխնիկական առաջարկն ուսումնասիրելուց եւ հաստատելուց հետո Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է հրավեր գնային առաջարկները ներկայացնելու համար: Հայտերի (տեխնիկական առաջարկների) բացումը տեղի կունենա քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, 2019թ. փետրվարի 7-ին ժամը 10:00-ին։ Մասնակիցների Տեխնիկական փորձի, Անձնակազմի, Նույնանման պայմանագրերի իրականացման փորձի, վերաբերյալ պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար մասնակիցները հայտով (տեխնիկական առաջարկ) պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների գծով մասնագետ Ա. Նիկոլայանին։

Հեռախոս` 0284 50022

Էլ. փոստ [email protected]

Պատվիրատու` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ

Տպել
10697 դիտում

ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքով տիրացած անձը թանկարժեք ընծա էր մատուցել վարչապետին. Ն. Փաշինյանի նոր գրառումը

Ախր հեչ հանդուրժելու բաներ չեն

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել է 3 մեքենա. մեկը կողաշրջվել է.կան վիրավորներ (լուսանկարներ)

Աջափնյակում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները

Կարևոր է, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ա. Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նախագահին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն է տեղի ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Արմատական ընդդիմություն»-ը գազո՞վ է աշխատում

Աղմուկ հայկական ուշուում. ֆեդերացիայի անդամները կարծում են՝ նախկին նախագահի օրոք ֆինանսական չարաշահումներ են եղել

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Վանաձորում մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո՝ ծառին. կա 5 վիրավոր (լուսանկարներ)

Քծնում, շողոքորթում էր ինձ, հետո՝ Աննային, դիմում բացառապես «պարոն վարչապետ ջան»-ով. Ն. Փաշինյանը՝ Հ. Թովմասյանի մասին

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցով իրավունքները պաշտպանելու փորձերից. Հովհաննիսյան

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է․ԱԱՏՄ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Արցախի նախագահի թեկնածուներն արձագանքել են Արցախի կարգավիճակի մասին Փաշինյանի խոսքերին

Առաջիկա օրերին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ. թեկնածուին առաջադրվելիք պահանջները վերանայվում են

Ավելի լավ է այդ հարցն ուղղեք Սամվել Կարապետյանին. «Դալմա Գարդեն մոլի» շենքն ընդլայնում են

Առաջիկա 3 օրերին կտաքանա 8-10 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Թուրքիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տուժել է մի քանի հազար մարդ (լուսանկարներ)

Արմավիրում սահմանային անցակետի փշալարերով արգելված վայր անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել