Գյուլբուդաղյանցը պատմել է Ռաուլի, Մորիենտեսի, Դել Բոսկեի, Սիմոնեի հետ հանդիպումների մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կիսվել է Մադրիդ կատարած այցից իր տպավորություններով: Նախորդ շաբաթ նա իր մարզչական շտաբի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ հետեւել է «Ռեալի» ու «Ատլետիկոյի» մարզումներին, ծանոթացել ենթակառուցվածքներին, աշխատանքների կազմակերպմանը: Նրանք եղել են նաեւ «Լեգանեսի» մարզաբազայում: Շփվել է նաեւ «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի, «Ռեալի» նախկին ֆուտբոլիստներ Ռաուլի, Ֆերնանդո Մորիենտեսի, Ֆերնանդո Մորիենտեսի, «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Գյուլբուդաղյանցը կիսվել է տպավորություններով:

-Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել այցելությունը Մադրիդ:

-Ես դիմեցի ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին՝ հարցնելով՝ արդյոք հնարավոր է կազմակերպել այս մեկշաբաթյա ուղեւորությունը՝ հաշվի առնելով իսպանացի հանրահայտ մասնագետների՝ Խինես Մելենդեսի եւ Խավիեր Մինյանոյի գործոնը, եւ կարող եմ ասել, որ, ի պատիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ամեն ինչ կազմակերպվեց շատ արագ եւ ամենաբարձր մակարդակով: Մենք արժանացանք շատ ջերմ ընդունելության: Մեզ համար շատ օգտակար եւ ուսանելի փորձ էր:

-Փորձենք առանձին-առանձին անդրադառնալ ձեր այցելություններին, դիտարկումներին եւ հանդիպումներին: Սկսենք Մադրիդի «Ատլետիկո» կատարած այցելությունից եւ Դիեգո Սիմեոնեի հետ շփումներից: Ինչպիսի՞ ն են տպավորությունները:  

-Սկզբից ներկա գտնվեցինք «Ատլետիկոյի» մարզմանը, որից հետո հանդիպեցինք թիմի բժշկի հետ: Այդ պահին իսպանական ակումբի 14 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին, եւ մեզ հետաքրքիր էր, թե որն է այդքան շատ վնասվածքների պատճառը: Նա մանրակրկիտ կերպով բացատրեց խնդիրները՝ նշելով վնասվածքների բնույթը, պատմեց վերականգնողական ծրագրերի մասին: Այնուհետեւ հանդիպեցինք ակումբի ֆիզպատրաստության գլխավոր պատասխանատուի հետ: Նշում եմ գլխավոր, որովհետեւ նա իր հերթին ուներ եւս 3 օգնական: Վերջում հանդիպեցինք Դիեգո Սիմեոնեի հետ, որը շատ դրական տպավորություն թողեց՝ որպես մարդ եւ մասնագետ: Նա շատ մեծ պատրաստակամությամբ ընդունեց մեզ եւ պատասխանեց մեր բոլոր հարցերին: Նա առանձնացրեց հաջողության մի քանի գրավական՝ նշելով, որ իր համար կարեւոր է ճիշտ մարդկանց ընտրել որպես առաջատարներ, որպեսզի նրանք կարողանան ակումբի ավանդութներն ու ոգին փոխանցել մյուս ֆուտբոլիստներին: Մյուս կարեւոր հանգամանքը, ըստ Սիմեոնեի, նվիրվածությունն ու դաշտում մինչեւ վերջ կռվելն է: Սիմեոնեի փիլիսոփայությունն է՝ եթե ուզում ես, ուրեմն կարող ես:

-Բոլորը Սիմեոնեի վերաբերյալ ունեն կարծրատիպ, որ նա նախընտրում է պաշտպանողական կոշտ ֆուտբոլ եւ ունի քարացած մոտեցումներ: Դա իրո՞ք այդպես է, թե՞ դուք Ձեր համար բացահայտեցիք ինչ-որ նոր հետաքրքիր բաներ:

-Ինչպես արդեն նշեցի, առաջին հերթին ինձ զարմացրեցին նրա մարդկային որակները: Մինչ նրան հանդիպելը ինձ մոտ էլ կար տպավորություն, որ Սիմեոնեն մի քիչ եսասեր է, բայց ցանկացած հաջողության մասին խոսելիս նա միշտ շեշտում էր ոչ թե իր, այլ իր ֆուտբոլիստների դերը: Նույնիսկ խոսելով մասնակի դեպքերի մասին, օրինակ՝ ինչպես ստացվեց, որ Տորեսը, վերադառնալով «Ատլետիկո», կրկին սկսեց լավ ֆուտբոլ ցուցադրել՝ նա ընդգծում էր, որ ամեն ինչ կախված է ֆուտբոլիստներից, ոչ թե իրենից: Սիմեոնեն նաեւ հատուկ շեշտեց, որ իր համար ֆուտբոլում գոյություն ունեցող միակ կարեւոր բանն արդյունքն է: Նա նշեց, որ ֆուտբոլիստների զարգացումը շատ կարեւոր է, բայց ժամանակակից ֆուտբոլում առավել կարեւոր է թիմային ընդհանուր զարգացումը:

-Նույն երեկոյան հանդիպեցիք Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» համար լեգենդար անձանց՝ Վիսենտե Դել Բոսկեին եւ Ֆերնանդո ԻեռոյինԻ՞նչ տվեց  Ձեզ այդ հանդիպումը:

-Մեզ հետ էր նաեւ Վիսենտե Դել Բոսկեի երկարամյա օգնական Տոնի Գրանդեն: Այս մարդիկ իրենց կարիերայի ընթացքում նվաճել են հնարավոր ամեն ինչ, սակայն շփման մեջ շատ պարզ ու համեստ էին, պատրաստակամ: Դել Բոսկեն եւ Իեռոն կիսվեցին մեզ հետ ազգային հավաքականը մարզելու հետ կապված նրբություններով: Դել Բոսկեն նաեւ նշեց, որ իր օգնականի դերն իր ունեցած հաջողություններում շատ մեծ է:

-Հանդիպեցիք նաեւ լեգենդար Ռաուլի եւ Ֆերնանդո Մորիենտեսի հետ:

-Ռաուլի հետ շփումը շատ հետաքրքիր էր: Նա պատմեց, թե ինչպես է սկսել իր մարզչական կարիերան, պատմեց պատանեկան թիմերի հետ իր աշխատանքի մասին: Ըստ Ռաուլի, ցանկությունը ֆուտբոլում շատ կարեւոր է: Կարեւոր է նաեւ չխաբել ինքդ քեզ եւ անմնացորդ նվիրվել քո սիրած գործին: Մորիենտեսը շատ ուժեղ անձնավորություն է: Եթե հիշենք, կար ժամանակ, որ իրեն Մադրիդում չէին վստահում, բայց նա չհուսահատվեց, տեղափոխվեց «Մոնակո» եւ հենց ինքն էլ մրցաշարից դուրս թողեց իր նախկին ակումբին: Մորիենտեսը նշեց, որ մարզչական գործի մեջ էլ փորձում է իր ֆուտբոլիստներին ներարկել, որ կամային հատկանիշները շատ կարեւոր են ֆուտբոլում:

-Սանտիագո Սոլարիին շատ են քննադատում «Ռեալի» վատ արդյունքների պատճառով: Ինչպիսի՞ն են նրա մարզչական մոտեցումները:

-Նախ ասեմ, որ հետեւեցինք «Ռեալի» մարզմանը, ծանոթացանք բոլոր ենթակառուցվածքներին, որից հետք տեղի ունցավ հանդիպումը Սոլարիի հետ: Դեռ մինչեւ հանդիպումը բոլորը գովում էին Սոլարիին, որովհետեւ նա շատ լավ աշխատանք էր տարել մադրիդյան ակումբի պատանեկան տարբեր տարիքային թիմերում: Ինձ հետաքրքում էր՝ արդյոք այն հանգամանքը, որ մադրիդյան ակումբում սկսել են ավելի շատ երիտասարդ ֆուտբոլիստներ խաղալ պայմանավորված է հենց իր գործոնով, թե՞ կան այլ պատճառներ: Նա նշեց, որ պատճառը վնասվածքներն են, բայց նաեւ ինքը մեծ ցանկություն ունի ավելի շատ վստահել երիտասարդներին: Սոլարին նշեց, որ անկախ նրանից, որ «Ռեալը» միշտ ձգտում է գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, բայց ֆուտբոլում ամենակարեւորը արդյունքն է հատկապես այնպիսի թիմի համար, ինչպիսին է «Ռեալը»: Ընդհանրապես, ինչպես Սոլարիի, այնպես էլ Սիմեոնեի դեպքում, կարող եմ ասել, որ իրենց հաջողության գրավականը մանրուքների վրա ուշադրություն դարձնելն է՝ սկսած ֆուտբոլիստների հետ առանձնազրույցներից, վերջացրած կապող օղակներին իրար մոտ խաղացնելուց:

-Ներկա գտնվեցիք նաեւ «Լեգանես» թիմի մարզմանը: Գրանդ ակումբների ֆոնի վրա ի՞նչ տպավորություն թողեցին այդ թիմի մարզումները եւ ենթակառուցվածքները:

-Ինչպես գիտեք, վերջերս «Փյունիկը» համագործակցության պայմանագիր է ստորագրել այդ թիմի հետ, եւ այդ առումով ինձ հետաքրքիր էր մոտիկից ծանոթանալ նաեւ այս թիմի հետ: Մինչ այդ մենք միայն թոփ ակումբներ էինք այցելել եւ համեմատության համար շատ կարեւոր էր տեսնել նաեւ, թե ինչպես են կազմակերպվում տարբեր գործնթացները միջին մակարդակի ակումբում: Շատ համեստ ենթակառուցվածքներ ունեին, բայց կազմակերպվածությունը շատ մակարդակի էր: Հանդիպեցինք նաեւ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսո Պելեգրինիի հետ, ով մեզ հետ նույնիսկ կիսվեց «Բարսելոնայի» հետ խաղի իր նախապատրաստական ծրագրերով, հնարավորություն ընձեռեց հետեւել նախախաղային հիմնական մարզմանը:

-Ամբողջ ընթացքում ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը եւ ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն ուղեկցում էին ձեզ: Ի՞նչպիսին էր իսպանացիների վերաբերմունքն այս մասնագետների նկատմամբ:

-Երկուսն էլ շատ ճանաչված եւ հարգված մասնագետներ են Իսպանիայում եւ մեծ հեղինակություն են վայելում: Հենց նրանց գործոնով պայմանավորված՝ մեզ ամենուրեք շատ ջերմ ընդունելություն էին ցուցաբերում:

-Եթե փորձենք ամփոփել ուղեւորությունը, կարո՞ղ եք նշել մի քանի հիմնական ուղղություն, որոնց վրա հիմնվում է իսպանական ֆուտբոլը եւ որոնք կարող են կիրառելի լինեն նաեւ մեր ֆուտբոլում

-Կարող եմ առանձնացնել 3 հիմնական մտայնություն, որոնցով առաջնորդվում են իրենք եւ պետք է փոխառենք մենք: Անկախ ցուցադրած խաղից՝ ֆուտբոլում ամենակարեւորն արդյունքն է, ֆուտբոլում շատ մեծ դեր ունի կազմակերպվածությունը ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս, եւ, իհարկե, հոգեբանական գործոնը, ավելի կոնկրետ՝ մենտալ ուժը, ցանկությունը, նվիրվածությունը:

Տպել
1738 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի