Փաշինյանը կայցելի Մոսկվա. Պուտինի հետ հանդիպման մասին տեղեկություն չկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին կայցելի Մոսկվա: Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միությունում 2019-ի նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, ապա ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում նման հանդիպում դեռ չկա:

«Որքանով ես գիտեմ, հանդիպում նախատեսված չէ: Դուք գիտեք, որ նրանք հաճախ են հեռախոսազրույց ունենում և հանդիպում: Ուրբաթ օրը բավականաչափ ծանրաբեռնված է, այդ պատճառով չգիտեմ` կլինե՞ն, արդյոք, փոփոխություններ: Դեռ նման շփումներ չեն համաձայնեցվել»,- ասել է նա:

Նշենք, որ ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ եւս Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին որեւէ բան նշված չէր:

Տպել
759 դիտում

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Առաջին անգամ եմ նման տեսակետ լսում. Իվետա Մուկուչյանը՝ իր ու Բեյոնսեի տեսահոլովակների նմանության մասին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել երեկ գիշեր ծառայության ընթացքում սպանված ոստիկանին (տեսանյութ)

Նախորդ մեկ ամսում Երեւանում այրվել է 10 աղբաման. վերջին դեպքով քաղաքացին ինքնախոստովանական ցուցմունք է տվել

«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

«ԱԺ-ն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու ՍԴ». հրապարակվել են Հրայր Թովմասյանի հարցով դիմումի մերժման հիմքերը