Բազմոցն ինձ ավելի շատ հյուրասենյակ է հիշեցնում, կհրաժարվեմ. Մակունցը համեստ աշխատասենյակ է նախընտրում

7-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները բավականին եռանդով սկսվեցին: «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով՝ ականատես եղանք մի երեւույթի, երբ պատգամավորները շահագրգռված են իրենց ոլորտներով:

«Հիմա մենք զբաղված ենք կադրային հարցերով: Մեզ անհրաժեշտ են լավ փորձագետներ, պրոֆեսիոնալներ, որոնց հետ կապված փնտրտուքների մեջ ենք եւ մեզ մոտ չի գործում ընկեր-ծանոթ-բարեկամ սկզբունքը: Մենք գտնում ենք, որ մեր աշխատանքների որակը կապված է հենց փորձագետներից: Զբաղված ենք նաեւ պատգամավորների օգնականների վերապատրաստումների հարցերով»,- ասաց նա:

Լիլիթ Մակունցը նշեց, որ այս պահին ձեւավորվում են նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբերը: Միաժամանակ նշեց, որ պարզ չէ, թե որ խմբակցությունը որ խմբերն է ղեկավարելու:

Ի դեպ, որ 6-րդ գումարման ԱԺ-ում անհասկանալի էր, թե ինչպես են ընտրվել խմբերի ղեկավարները, մասնավորապես օլիգարխ Սամվել Ալեքսանյանին բաժին էր հասել հայ-իրաքյան բարեկամական խումբը: Մակունցից հետաքրքրվեցինք՝ նման անտրամաբանական իրավիճակների ականատես կլինե՞նք:

«Առաջին հերթին հաշվի է առնվելու պատգամավորների մասնագիտացումը, օտար լեզուների իմացությունը: Առաջնորդվելու ենք նաեւ այն հանգամանքով, թե տվյալ պատգամավորը որքան առավելություն կարող է ցուցաբերել այդ բարեկամական խմբում: Ձեւական ոչինչ չի լինելու: Փորձագետներին եւս կարող ենք ձեւական ներգրավել, բայց մենք նման խնդիր չենք դնում մեր առջեւ: Փորձում ենք անել այնպես, որ 7-րդ գումարման ԱԺ-ն իր որակներով մեծ արդյունքներ ցույց տա»:

Լիլիթ Մակունցն անդրադառնալով մեր այն հարցին, որ որոշ պատգամավորների դեռ աշխատասենյակներ չի հասել, ասաց. «Նախ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խմբակցության պատգամավորներին, որ սպասում են եւ որեւէ խնդիր այդտեղ չեն տեսնում:

Սենյակների խնդիրը պայմանավորված է մի քանի հանգամանքով՝ նախկին գումարման ԱԺ-ի մի քանի պատգամավորներ դեռ չէին հասցրել իրենց իրերը տանել եւ այդ պատճառով չէին կարող մտնել այդտեղ: Ժամանակի խնդիր էր եւ լուծված է այդ հարցը: Որոշ դեպքում եղել են խնդիրներ անձնական տիրույթի հետ կապված, քանի որ սենյակները մեկը մյուսի մեջով անցնելու հարց է եղել, որն ընդունելի չի եղել պատգամավորների համար»:

Տեղեկություններին, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավորների «եվրո վերանորոգված» աշխատասենյակները վիճակահանության չեն դրվել եւ տրվել են հատուկ անձանց, Լիլիթ Մակունցը մեկնաբանեց. «Չկա նման բան, չկա նման մրցակցություն: Սենյակները բաժանվել են վիճակահանությամբ, բացառությամբ նրանց, որոնք ինչ-որ տեխնիկական հարցեր են ունեցել: Բոլոր պատգամավորները մասնակցել են վիճակահանությանը»:

Լիլիթ Մակունցն այժմ զբաղեցնում է ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակը: Բաղդասարյանի գլխավերեւում Սերժ Սարգսյանի լուսանկարն էր: Մեր հարցին, թե իր սենյակում ում նկարն է լինելու, Մակունցն ասաց. «Լուսանկարներ կլինեն միայն իմ սեղանին, որը կլինի իմ ընտանիքի անդամներինը: Կբերեմ տարբեր նկարիչներից ինձ պատկանող նկարներ, որպեսզի միջավայրը տրամադրող լինի: Ինձ համար կարեւոր է, որ միջավայրը լինի աշխատանքային: Դա է պատճառը, որ ես բազմոցից կհրաժարվեմ, ես կունենամ միայն աշխատանքային սեղան: Ես չեմ որոշել, թե ինչ գույք պետք է ունենամ: Երկու օր առաջ, երբ մտա, տեսա, որ գույքն արդեն կար: Այս բազմոցն ինձ ավելի շատ հյուրասենյակ է հիշեցնում, դրա համար կհրաժարվեմ, որ ունենամ աշխատանքային մթնոլորտ»,- ասաց նա:

Տպել
5206 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ