ՀՀ-ում կներդրվի համապարփակ բժշկական ապահովագրություն. աշխարհում պահվում է աշխատավարձի 2-30 %-ը

Հայաստանը նպատակ ունի անցնել համապարփակ բժշկական ապահովագրության, երբ այս կամ այն կերպ կապահովագրվի բոլոր քաղաքացիների առողջությունը, եւ բժշկական ծառայությունների անհրաժեշտություն առաջանալու դեպքում լուծումները չեն ուշանա՝ անկախ մարդու սոցիալական կարգավիճակից:

Անցումն, իհարկե, չի լինի հենց վաղը ու միանգամից: Ակնկալվում է, որ համակարգը կսկսի ներդվել 2021 թվականից, եւ առաջին փուլում կընդգրկվեն աշխատող քաղաքացիները, ինչպես նաեւ սոցիալական այն խմբերը, որոնց անվճար բուժօգնությունը այսօր էլ պետությունը երաշխավորում է: Այսինքն՝ նշված երկորդ խմբին պետական պատվերով բուժսպասարկում տրամադրելու նպատակով հատկացվող գումարները կուղղվեն դեպի ապահովագրական հիմնադրամ: Այդպիսով, առաջին փուլում առողջության ապահովագրություն կունենա բնակչության մոտավորապես 50 տոկոսը:

Առայժմ հստակ չէ, թե որքան պետք է կազմի ապահովագրավճարը: Հայտնի է, սակայն, որ դա չի լինելու որոշակի կայուն գումար, այլ կկազմի աշխատող քաղաքացիների աշխատավարձի որոշակի տոկոս:

«Բոլոր բաղադրիչները դեռ որոշված չեն: Որոշված չի, թե աշխատող քաղաքացիների աշխատավարձի քանի՞ տոկոսը պետք է փոխանցվի հիմնադրամին, բայց ես կարող եմ ասել, թե աշխարհում օրինակ ինչ տոկոսներ կան. սկսած 2 տոկոսից մինչեւ 30 տոկոս: Մենք հակված ենք սկսել փոքր տոկոսներից, որպեսզի մեծ բեռ չլինի քաղաքացիների վրա, չնայած որ դա բեռ անվանելն էլ է սխալ, քանի որ դու միանգամից օգտվում ես դրա արդյունքներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով 2018 թվականին իր պաշտոնավարման ընթացքում կատարած ու կատարելիք աշխատանքները:

«Համակարգի փուլային ներդրման ու նաեւ այս երկու տարին օգտագործելու իմաստը այն է, որ բոլոր հարցերի պատասխանները ճշգրիտ հաշվարկվեն, եւ ձախողման հավանականությունը մենք փոքրացնենք: Այսինքն՝ առաջին փուլով ներդնելով միայն աշխատող քաղաքացիների համար եւ միայն այն քաղաքացիների համար, ում պետությունը այսօր էլ է երաշխավորել բուժօգնություն, մենք ապահովում ենք մոտավորապես 50 տոկոս ընդգրկում: Հետագայում քննարկվելու է թոշակառուների հարցը, որովհետեւ թոշակառուների համար կա՛մ նորից պետք է վճարի պետությունը, կա՛մ պետք է աշխատող քաղաքացիները վճարեն իրենց տարեց համաքաղաքացիների համար, որպես սոցիալական համերաշխության սկզբունք»,- նշեց նա:

Ընդհանրապես, ըստ Թորոսյանի, համապարփակ բժշկական ապահովագրության համակարգերը սոցիալական համերաշխության սկզբունքի հիման վրա են ներդրում, երբ որ առողջ քաղաքացիները վճարում են հարաբերականորեն հիվանդ քաղաքացիների համար, երիտասարդները՝ տարեցների, աշխատողները՝ չաշխատողների:

«Նույնը ուսանողների, 7 տարեկանից բարձր քաղաքացիների հարցն է, որոնք չեն աշխատում: Նույնը պաշտոնապես գրանցված գործազուրկների հարցն է: Սրանց պատասխանները կտրվեն մասնագիտական քննարկումների ու հաշվարկների արդյունքում»,- հավելեց նախարարը:

Ինչ վերաբերում է մինչեւ 7 տարեկան երեխաներին, հիշեցնեք, որ նրանց համար բժշկական ծառայություններն ամբողջությամբ անվճար են, ինչը նշանակում է, որ առողջության ապահովագրությունն էլ կհոգա պետությունը:

Նախատեսվում է, որ բժշկական ապահովագրական համակարգը չի ներդրվի մասնավոր ապահովագրական կազմակերպությունների միջոցով, որովհետեւ նրանք շահույթ են հետապնդելու: Այդ գործը կկազմակերպվի պետության կողմից ստեղծված հիմնադրամի միջոցով: Ի դեպ, նկատենք, որ ժամանակին, երբ սոցիալական փաթեթի առողջապահական մասը ապահովելու լիազորությունները տրված էին պետական առողջապահական գործակալությանը, ինչը, ըստ էության, ապահովագրության մոդելով էր գործում, շահառուների շրջանում դժգոհություններն էականորեն քիչ էին, քան դրանք կային, երբ սոցփաթեթի գումարները փոխանցվում էին մասնավոր ապահովագրական ընկերություններին:

Տպել
4617 դիտում

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ, մերկասառույց

Լուսանկարի երիտասարդներն էին ներկայանում որպես ԱՅՈ՛-ի լոգոյի հեղինակ. Հակոբ Կարապետյան

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

Բաքուն ու Անկարան քննարկում են սպառազինության համատեղ արտադրության հարցը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տավուշի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

Ռուսաստանը եւ մի շարք երկրներ պահանջել են սկսել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջեւ արբիտրաժային աշխատանքներ

Հակոբ Արշակյանը Հայաստան է հրավիրել ԱՄԷ նախարար Բովարդիին

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ. առաջին տեղի մրցանակ 3 մլն դրամը կբաշխվի 3 անձի միջև (ուղիղ)

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վահագն Վերմիշյանը կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից

«Պատվի համարը» մարտի 9-ից կլինի Հանրայինի եթերում. դերասանական կազմում է նաեւ Արամ MP3-ի որդին

«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում». հրավեր Շիրակից Հայաստանի մարզերին եւ ոչ միայն

Երեք ռուսաստանցու նոր կորոնավիրուսով վարակման փաստը հաստավել է

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր է. նախկին տնօրեն Արտակ Պողոսյանը եւս կմասնակցի մրցույթին