Ռուսաստանի զինված ուժերը հինգ օրում 3–րդ ռմբակոծիչն են կորցնում

Հունվարի 22–ին՝ ժամը 13։40–ի մոտ, Ռուսաստանի Մուրմանսկի շրջանի Օլենեգորսկ քաղաքում պլանային ուսումնամարտական թռիչքից հետո վթարային վայրէջք է կատարել ՏՈւ–22Մ3 ռմբակոծիչը, որի անձնակազմից երկուսը՝ հրամանատարի օգնականն ու օպերատորը, մահացել են։  

Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անձնակազմի մյուս երկու անդամը՝ հրամանատարն ու ղեկապետը (штурман), վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 

«ՏԱՍՍ»–ը հայտնում է, որ ինքնաթիռը վթարվել է ձնաբուքի մեջ ընկնելու և թռիչքուղուն ուժեղ հպվելու պատճառով։ Ամենայն հավանականությամբ եղանակի վատթարացման ժամանակ ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել օդաչուների սխալը, գրում է Ռազմինֆոն։

Վթարի հետևանքով կործանիչը թռիչքուղու վրա բաժանվել է երկու մասի, ինչից վառելիքը դուրս է թափվել։ Բռնկվել է հրդեհ, ինչը հաջողվել է հանգցնել։ Ռմբակոծիչը պետք է վայրէջք կատարեր «Օլենյա» ավիաբազայում։

[Թարմացում] Քիչ առաջ մահացել է նաև ինքնաթիռի անձնակազմի երրորդ անդամը։

Նշենք, որ սա Ռուսաստանում այս տարի արդեն երրորդ ռմբակոծիչի վթարն է. հունվարի 18–ին  երկու միավոր ՍՈւ–34 կործանիչ–ռմբակոծիչներ ճապոնական ծովի վրա պլանային ուսումնամարտական թռիչքների ժամանակ բախվել էին։ Ինքնաթիռների անձնակազմներից երկու օդաչու մահացել էին, մեկ անդամը կատապուլտով փրկվել էր, իսկ չորրորդ օդաչուի ճակատագիրը դեռևս անհայտ է։

Տպել
944 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ