Ուռճացված հաստիքներ դպրոցներում. 7 աշակերտ ունեցող դպրոցը 1 դրույքով փոխտնօրեն ունի

Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող որոշ դպրոցներ ուռճացված հաստիքներ ունեն, որոնք օր առաջ պետք է վերանայվեն: ՀԺ-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը. «Ունենք որոշակի դպրոցներ, որտեղ կան հաստիքներ, որոնք տվյալ դպրոցում որակյալ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ չեն, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ դպրոցներում հայտնվել են այդ հաստիքները: Քանի որ մենք լիազորություն չունենք կրճատելու, մենք իրենց ֆինանսական միջոցների բաշխվածությունն ենք նայում ու տեսնում, որ շատ դեպքերում դպրոցը չունի տանիք, կենցաղավարման առաջնային պայմաններ, փոխարենը ունի շատ հաստիքներ եւ տարվա ինչ-որ մի ժամանակ գալիս են ու խնդրում իրենց դպրոցը ներառել ինչ-որ ծրագրերում՝ պատճառաբանելով, թե դպրոցը սեփական ուժերով չի կարողանում խնդիրները լուծել»,- ասաց նա՝ հավելելով, որ երբ ուսումնասիրում են տարիֆիկացիոն պլանը, հորդորում են ավելի օպտիմալ բաշխել ֆինանսական միջոցները. «Շատ դեպքերում խորհուրդները, որոնք ձեւավորված են դպրոցներում, հենց նրանք են զբաղվում կառավարման համակարգով, ու շատ դեպքերում հենց այդ խորհուրդներն իրենք տեղյակ չեն»:

Վարչության պետը որպես օրինակ բերում է Տաշիրի տարածաշրջանի դպրոցներից մեկի օրինակը, որն ունենալով 7 աշակերտ, ունի 1 դրույք փոխտնօրենի հաստիք, որն ըստ վարչության պետի՝ տրամաբանությունից դուրս է. «Ունենալով ընդամենը մեկ դասարանի 1/3-ի չափով աշակերտ, ունենա վարչական այնպիսի հաստիք, որը լրացուցիչ բեռ է առաջացնում: Առաջարկել են գնալ ու խորհրդում քննարկել»:

Ռաֆայել Հարությունյանն ասում է՝ քանի որ շատ դեպքերում աշխատավարձերի ֆոնդը սուղ է, տնօրենները սկսում են օգտագործել նաեւ պահպանման ծախսերի գումարները. «Ճիշտ է, պահպանման ծախսերը կարելի է ծախսել նաեւ ուսուցիչների աշխատավարձերի վրա, բայց դա չի նշանակում, թե ամբողջությամբ է ծախսվելու…»:

Վարչության պետի խոսքով՝ դպրոցներ կան, որոնք ունեն կին գիշերային պահակներ, բայց պահակություն չի իրականացվում, լաբորանտներ կան, բայց դպրոցը լաբորատորիա չունի. «Մենք իրենց հարցնում ենք՝ արդյոք այդ մարդիկ իրենց գործառույթն անում են, թե վարձատրվում են միայն դպրոցում ներկա լինելու համար: Ուսումնասիրություններից հետո բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»:

Կրթության ոլորտի պատասխանատուն վստահեցնում է՝ իրենց նպատակը անձնավորված չէ ոչ որեւէ դպրոցի տնօրենի, ոչ էլ որեւէ այլ հանգամանքի հետ. «Մենք հորդորում ենք, եթե ունեք այդպիսի հաստիքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով կամ որոշ մարդկանց խնդրանք-հորդորով եք ստեղծել, վերանայեք, իսկ տնտեսված գումարը ծախսեք ավելի նպատակային, նյութատեխնիկական բազան կարգավորեք… դպրոցներ կան, որտեղ ժամկետանց ու չշահագործվող համակարգիչներ կան, որտեղ գույքը 1950թ-ի արտադրության է: Պետությունը տալիս է ֆինանսավորում, որը ճիշտ օգտագործելու դեպքում պատկերը այլ կլինի»:

Տարիֆիկացիոն ցուցակների ուսումնասիրությունը դեռեւս ընթացքի մեջ է: Ուսումնասիրվել են 2 տարածաշրջանների դպրոցներ, հայտնաբերվել է ավելի քան 13 դեպք, որոնք ունեցել են 1-3 ավել հաստիքներ:

Ստեղծված իրավիճակը ոլորտի մարզային պատասխանատուն կապում է նաեւ օրենքի բացի հետ. «Պետական ֆինանսական հայտը որ ներկայացվում է, կրթության եւ ֆինանսների նախարարությունը ունի որոշակի մոտեցում, մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցը նույն հաստիքացուցակն է ենթադրում, բայց մեկն էլ է մինչեւ 100, 99-ն էլ, ու հետեւապես տնօրենները օգտվելով այդ տրամաբանությունից, որ մինչեւ 100 է, վերցնում հաստիքացուցակ են գրում, ու քանի որ նման դեպքերում աշխատավարձերի վճարումը տրվում է աշակերտների թվով, որը քիչ է, տնօրենները գումարները բաշխում են նաեւ պահպանման ծախսերից, ու վերջում ստացվում է, որ 19 մլն պահպանման ծախս ունեցող դպրոցում տարվա վերջում մնում է 100 հազար դրամ, բայց ոչ մի գործ արված չի լինում»:

Տպել
2702 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է