Գյումրու թիվ 10 դպրոցի նախակրթարանը չի գործի եւս մի քանի օր

23/01/2019 schedule13:41

Գյումրու թիվ 10 դպրոցի նախակրթարանի հատվածը դեռ խոնավ է ու թաց: Սրանով պայմանավորված էլ՝ փոքրիկները դեռ կմնան տանը: Խնդիրը կապված է ջրագծերի վթարի հետ, որը վաղուց է վերացված, բայց հետեւանքների համար ժամանակ է պետք:

Առկա հիմնախնդրի մասին պատասխանատու բոլոր օղակներն են տեղյակ: Այս դպրոցի պարագայում բազմաթիվ խնդրանք-դիմումներ են մնացել թղթի վրա: Որպես հետեւանք՝ խնդիրները խորացել, եւ անցնող ամեն տարվա հետ դրանց լուծման համար պահանջվող գումարի չափն աճել է: Առաջին եւ լուրջ խնդիրը շենքի կտուրում կառուցված խմելու ջրի ջրագծերն են, որոնք ամեն ձմեռ շարքից դուրս են գալիս՝ լրացուցիչ բարդություններ ստեղծելով տնօրինության համար: Հերթական վթարն օրեր առաջ էր, ինչի հետեւանքով դպրոցի հյուսիսային հատվածն ամբողջությամբ ողողվել էր ջրով, ու պատվել սառույցի հաստ շերտով:

Սառույցը հիմա հալվել է, բայց ներսում կաթոցները շարունակվում են: Նախակրթարանը ժամանակավորապես չի գործում, ջուրը ողողել է հոսանքալարերն ու խմբասենյակները: Դասապրոցեսի հետ խնդիրը կապ չունի, աշակերտներն այդ հատվածից հեռու են: Շիրակի բոլոր մարզպետները ե՛ւ ջրագծերի, ե՛ւ ջեռուցման համակարգի հետ կապված խնդիրներից տեղյակ եղել են, բայց դպրոցը երբեք ոչ մի ծրագրում չի ընդգրկվել: Այնինչ, պատուհանների եւ ջեռուցման մարտկոցների նորացման կարիք կա: Ջեռուցման սեզոնին շատ գումար են ծախսում, դասասենյակներում նորմայից բարձր ջերմություն կարողանում են ապահովել, բայց միջանցքներում ցուրտ է:   «Ծախսը մեծ է: Եղել է ամիս՝ մինչեւ 1 մլն 200.000 դրամ ծախսել ենք միայն ջեռուցման համար, մենք հիմա դրա հետ մեկտեղ նաեւ էլեկտրական սարքավորումներ ենք օգտագործում, որն ավելացնում է մեր էլեկտրաէներգիայի ծախսը: Բայց մեր ունեցած բարակ խողովակներով ու մարտկոցներով դասասենյակներում հնարավոր է ապահովել նորմային ոչ թե մոտ, այլ նույնիսկ ավելի բարձր ջերմաստիճան, ինչը չի կարելի ասել միջանցքների մասին: Եվ սա այն պարագայում, որ դպրոցը ջեռուցման սեզոնին մինչեւ 5 մլն դրամ է ծախսում»:  

Շիրակի մարզպետարանի քաղշինվարչության պետ Ալբերտ Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց, որ խնդրին ծանոթ է, տեղյակ է, բայց այս պահին հստակ ոչինչ ասել չի կարող, քանի որ դեռ կառավարությունը Շիրակի մարզին գումար չի հատկացրել: «Եթե փետրվարին եղավ ֆինանսավորում, եւ տնօրենից ունեցանք դիմում, ապա ծրագրերից մեկում կընդգրկենք նաեւ թիվ 10 դպրոցը»,-փոխանցեց պաշտոնյան:

Տպել
1516 դիտում

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը