Գեղամ Գեւորգյանը չի նշանակվել. մամուլի խոսնակը՝ գյուղնախարարի աշխատանքից ազատվելու մասին

Նշանակվել են 12 նախարարները, վարչապետի կաբինետն արդեն ձեւավորված է համարվում: Գեղամ Գեւորգյանը չի նշանակվել, եթե նշանակված լիներ, ապա կհրապարակվեր: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց գյուղնախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Գեւորգյանն ազատվել է գյուղնախարարի պաշտոնից:

Հարցին՝ եթե չի նշանակվել, դա ենթադրում է, որ նա չի շարունակելու զբաղեցնել գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, Անի Սմբատյանն ասաց, որ պետք է դիմել վարչապետի աշխատակազմ, որովհետեւ նշանակող մարմինը վարչապետն է: Այս հարցի շուրջ ՀԺ-ն փորձեց պարզաբանում ստանալ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյաից, սակայն, նա մեր զանգերին չպատասխանեց:

Այս պահին շրջանառվում է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ 17 նախարարությունները դառնում են 12: Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը. այն կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն: 

Հիշեցնենք, որ Գեղամ Գեւորգյանը մինչ գյուղնախարարի պաշտոնը զբաղեցնելը ղեկավարում էր Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը: Նա մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ նրա ղեկավարած գրասենյակը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող ընկերությանը 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել:

Տպել
4684 դիտում

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)

Հոլիվուդը սպասում է Թոմի եւ Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին. դրանում հայտնի «թշնամիներին» վռնդում են տնից

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Ի՞նչ է սատանիզմը. այսօր շատերն են շատերին մեղադրում սատանիստ լինելու համար

Արմեն Գեւորգյանի պաշտպանը եւս մեղադրող դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացրեց

ՀՀ ֆուտբոլի հավաքականի վիճակագրությունը Հունաստանի եւ Իտալիայի դեմ խաղերում հուսադրող չէ

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Հայաստանը ամենաապահով երկրներից է. 142 երկրների շարքում՝ 7-րդը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը. ՊՆ

Բացահայտվել է Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ (տեսանյութ)

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Սրա տակ քաղաքական մանիպուլյացիաներ են. ԵՊՀ դասախոսը ուսանողական ցույցերի մասին

Ասկերանի բնակիչը ձիով պայթել է հակահետեւակային ականի վրա. տեղափոխվել է հիվանդանոց

Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը այսօր եւս հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)

Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց